ԼՈՒՐ / ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

ՈՒԿՐԱԻՆԱ

ՈՒԿՐԱԻՆԱ

ՌԴ ԱԳՆ մեղադրել է ԱՄՆ դեսպանության կցորդ Ստյուարթին Հոլոքոստի մեղսակիցներին մեծարելու մեջ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Պրոֆեսոր Վիտալի Տրետյակովը չի նկատում ռուսական տեսական միտք ու Պուտինի առաջնորդող դեր

ԹՈՒՐՔԻԱ

ԹՈՒՐՔԻԱ

Թաներ Ակչամը «Այնթապի հայեր. Ցեղասպանության տնտեսական պատկերը» գրքի մասին (Harward UP)

 

Դաշնակից Ռուսաստան. ՄԱԿ ում նա՞ է ասել «մյաու»

Ամեն ինչ սկսվեց ՀՀ նախկին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից: Այնուհետեւ Հայաստանում բրիտանական դեսպանը խոսեց, որից հետո հեռվից-հեռու չինական արձագանք հնչեց, թե մենք չէինք ՄԱԿ-ում «դեմ» քվեարկողը: Մինչ այս պահը 2020 հոկտեմբեր 17-ի ՄԱԿ ԱԽ փակ նիստին Արցախի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստաի «վետոն» մնում էր առավելապես ենթադրյալ: 2021 Մայիս 14-ի Էմանուել Մակրոնի խորհուրդը Հայաստանին ՀԱՊԿ փոխարեն դիմել ՄԱԿ ԱԽ շատ բան է պարզում: Անշուշտ ռուսական մուլտիպլիկացիայի նշանավոր «ով է ասել մյաու» հարցը դեռ մնալու է բաց, քանի որ այդպիսի խոստովանությունը բավարար հիմք կլիներ #102 ռազմակայանը տարհանելու համար: Ոչինչ, կարելի է սպասել:
Պավել Դալլաքյան

2021 Մայիս 9. Բուդյոնին Ստեփանակերտում էր, իսկ ու՞ր էին Էնվերն ու Մուստաֆա Քեմալը

Անկախ Հայաստանի ոչնչացման 1919 թվականի ռուսական ծրագրի մանրամասների բացահայտումով ռուս-հայկական հակամարտությունը սպասվածի պես սաստկանում է: 2020 սեպտեմբերյան պատերազմը 100-ամյա վաղեմության դավադրությունը կոծկելու փորձ էր: Իր հերթին, այդ փորձի հետեւանքները կոծկելու համար թշնամին դիմել է նորանոր սադրանքների: Ստեփանակերտում, Մայիս 9-ին հայտնված Բուդյոնու դիմանկարը դրանցից է

Երեւան, Մայիս 9. Մոսկվան եւ Բաքուն կրոնական արշավի առաջնագծում

Մայիս 9-ին ընդառաջ հրապարակվող նյութը փորձ է բացատրել հազարամյակների փառքով պսակված հայկական բնածին արիության մեծարման եւ քաղաքական ադեկվատության պահանջի տարբերությունը: Առաջըրկվում է ողբերգական տարեթիվը նշելու կերպի սկզբունքը

Ալեքսանդր Սվարանց (Մոսկվա). Նախընտրական «գարնանային» սրում Հայաստանում

Եզերքը արտատպում է Լրագրի հրապարակումը, որ նվիրված է Արցախյան 2020 կամպանիայի մանրամասներին եւ դրանց ազդեցությանը նախընտրական անցուդարձի վրա: Շաբաթական վերլուծության հեղինակը ներկայացնում է Մոսկվայի հայ պրոֆեսուրան:

Լրագիր. Պուտինը բառացի ժխտեց Հայոց ցեղասպանության փաստը

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների անբարենպաստ զույգի ձեւավորումը հայ ընտրողներին տանում է դեպի քաղաքական դժվար որոշում՝ ՌԴ ապագայի վերաբերյալ: 2021 թվականի ապրիլի 28-ից հետո հայերի ընտրությունը էլ ավելի է սղվել: 

Պավել Դալլաքյան. Մոսկվան մեծ ռիսկի է դիմում Երեւանում. ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ Հայաստանի շեմին

ՌԴ ժամանակավոր հավատարմատար Սինեգուբով   |  

ՀՀ ներքին գործերին իր միջամտությամբ Ռուսաստանը դռներ է բացում Հայաստանում ԱՄՆ եւ ՆԱՏՕ ներկայության համար: Նյութի մեջ քնարկվում են Հայաստանում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Սինեգուբովի արտահայտած մտքերը Ռուսաստանի հետ ընդհանուր արժեհամակարգի եւ արեւմտյան միջամտությանը համատեղ դիմակայելու մասին

Պաստուխով. Առանց հակագաղութային շարժիչ ուժի հեղափոխություն չի լինի

Արցախում Թուրքիայի հետ համատեղ օպերացիա իրականացրած Ռուսաստանի ներքին քաղաքական զարգացումները կարող են էական ճշտումներ մտցնել այդ տանդեմին պարտված Հաւաստանի դրության մեջ: Հակառուսականության հեղափոխական ուժի մասին իր մտորումներով մոսկովյան կայանների եթերում հանդես է եկել Լոնդոնի Համալսարանի (UCL) հետազոտող Վլադիմիր Պաստուխովը

Շնորհակալ հովվապետի օրհնությունը. Պատերազմի նոր, «փսի» փուլը

Դեռ երեկ ընդունված էր, թե հայ պետության բոլոր ինստիտուտները փտած՝ իսկ մեր Զինուժը կանգուն է սարի պես: Նույնը հայ ուղղափառ Եկեղեցին էր, իբրեւ հայկական ոգու հիմնասյուն: Ազգային հենարանների փլուզումը հատուկ է ոչ թե ընդամենը պարտված, այլ նաեւ ոչ կանոնավոր պատերազմական գործողությունների ենթարկված հանրություններին
Հոդվածն՝ այստեղ       Կարդացեք նաեւ 
Доступна в переводе

Չետերյան. Պատերազմը այլեւս դիվանագիտության հարթության վրա է

Այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործող նոր կանոնակարգի երաշխավորը Ռուսաստանն է, այլեւս ակնհայտ է: Ուշագրավ հանգամանք է նաեւ այն, որ եռակողմ համաձայնագրի մեջ բացակայում է Թուրքիայի անունը: Պայմանագրի տեքստը հայ բնակչության հետագա անվտանգության բավարար երաշխիքներ չի տալիս: Այն չի պարունակում նաեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որեւէ դրույթ:

Պոլսո «Ակոս» թրքա-հայալեզու շաբաթաթերթը հրապարակել է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանի հոդվածը, որի ամփոփիչ հատվածը ներկայացնում ենք թարգմանաբար:

Հ.Ավետիքյան. Արեւելքի գաղութների հարցում Երեւանը անլուրջ է

Լիբանանում աղետ է, որը բացի հայ գաղութի համար տեղական նշանակությունից՝ օգնության ծավալների եւ հրատապության ապահովումից, ունի համահայկական լուրջ բովանդակություն եւս: Արդյոք ցանկալի է մշակութային եւ քաղաքակրթական օտար տարրի ներմուծումը Հայաստան: Որքանով է նպատակահարմար կամ իրականալի հայերի արտագաղթը Լիբանանից Հայաստան: Այս նուրբ հարցերն են լիբանանյան իրողության քաջ գիտակ, ՌԱԿ ղեկավար եւ Ազգի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի մտորումների կիզակետում: 

Հ.Գասպարյան. Վտանգված են մեր պատմությունը եւ ազգային ժառանգությունը

ziarulderoman

Եզերքի էջերին մի խնդիր է, որ շրջապատում է մեզ տառացիորեն ամեն օր: Հայկական անունների հայերեն եւ օտար գրությունը խմբագիր, թարգմանիչ եւ դիվանագետ Համլետ Գասպարյանի կարծիքով շոշափելի սպառնալիք է պարունակում հայերի մշակութային ժառանգությանը եւ խզումներ առաջացնում թե հայկական ներքին կյանքում, թե օտար շփումների ժամանակ: 
Ուսումնասիրության մեդիա-տարբերակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Աղեկյան. Ինքնիշխանությունը՝ բացարձակ արժեք. Դետալները կարեւոր են

ՀՀ պաշտպանական ոլորտին եւ ռազմավարական անվտանգությանը վերաբերող պաշտոնական երկու փաստաթղթերի հրապարակումը առաջացրել է հետաքրքրություն փորձագիտական շրջանակներում: Մեկ տեսակետ եւս:
Կարծիքը՝ այստեղ

Պիոտրովսկի. Ուրարտու հավասար է Արարատ, Արարատ հավասար է Հայաստան: Ուրարտու հավասար չէ՞ Հայաստան

Hayasa կենտրոնը (Մոսկվա)  ներկայացնումէ ուշագրավ զրւոյց ՌԴ ԳԱ  ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկու հետ: Հայ պապը նրան «իմ բաղնիքի Մխո» էր ասում: Սակայն դա չէ զրույցի ամենակարեւոր դրվագը: Զրուցը տանում է ստալինյան շրջան, երբ Կրեմլում ձեւավորում էին ներկայիս Հայաստանի ինքնաբնութագրման կոդը: Ձեւավորում էին հայերի փոխարեն:
Տեսանութը՝ այստեղ

.