Հայկական անունների աղճատված գրությունները ուղիղ հարված են հայ ժողովրդի պատմությանը եւ ազգային ժառանգությանը
Ազգային անվտանգության ոչ նյութական հարթությանը անմիջապես վերաբերող այս ուսումնասիրություն-ահազանգը պատկանում է բազմափորձ լրագրողի, թարգմանչի եւ դիվանագետի: Երեք ոլորտներին շաղկապված տիրապետելը թույլ է տվել հեղինակին բառիս բուն եւ դրական իմաստով՝ թիրախավորել հույժ կարեւոր մի խնդիր Ա նուններն առհասարակ մաս են կազմում որեւէ ժողովրդի պատմության եւ ազգային ժառանգության: Մասնագետները կարող են վկայել, թե դրանք ինչ արժեք են