Նիկոլի Վիա Դոլորոզան անցնում է Սոչիով

. Սոչի 26.11.21 | Նոյեմբեր 26-ի Սոչիի նախօրեին հայ մամուլը լի է ապագան կանխագուշակելու փորձերով: Գրեթե բոլորը վարչապետ Փաշինյանի ճակատագրի մասին է: Շատերը կիսում են ինֆեռնալ միջամտության սպասումը – Խ աչի՛ր նրան, խաչի՛ր: Իր սեւ գործն անելուց հետո նա այլեւս պետք չէ քեզ՝ չափից ավելի բան գիտի մեր «պարտության» ու քո հաղթանակի մասին: Դու ասացիր,

Ein Fest Սեպտեմբեր 21-ին. Հիտլերյան փորձի «եռագույնը»

Պահակազորի թիկունքում «հաղթանակի փարթիից» առաջ. 2021 հունիս 21, Երեւան   |  Getty Images   Հայաստանում սպասվում է չտեսնված տոն, բայց դա ընդամենը անցածի կրկնութուն է: Երբ գերմանական զորքերը 1941-ին մեկը մյուսի հետեւից բլիցքրիգով գրավում էին խորհրդային շրջանները, ընդհուպ մոսկովյան Խիմկիի մատույցները, շտապում էին այնտեղ das Fest՝ զվարթ տոնահանդես կազմակերպել բնիկների մասնակցությամբ եւ նրանց համար առատ

Ազգային նոր ապշանք. ԱԺ 8-րդ՝ «մահապարտների» գումարում

  |  AN ՀՀ ութերորդ գումարման ԱԺ առաջին քառօրյայում եւ դրա շուրժ ծավալվող իդիոտիզմին այլ բնութագրում դժվար է գտնել: Սա մեր հանրային եւ անհատական արձագանքման յուրահատկությունն է՝ բացառիկ վտանգին առերեսվելիս, բացառիկ ապշանք ենք ցուցաբերում: Հոկտեմբեր 27-ի ծամծմումը ավելի է լարում 72/33 քվոտայով ՌԴ դեսպան Կոպիրկինի ձեւավորած դեկորատիվ ԱԺ մթնոլորտը: Զոհասեղանին կամա թե ակամա հայտնվածների նյարդերը

Արցախ-ՀՀ. Փաշինյանի մոսկովյան այցի բովանդակությունը

| ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Մոսկվա նշանավորվեց հայկական Արցախի սողացող ոչնչացման նոր գործողությամբ: Պաշտոնական Բաքուն Պուտին-Փաշինյան շտապ հանդիպման բովանդակությունը բացում է ամենայն հստակությամբ – Փ աշինյանի այցին զուգահեռ Բաքվի պարագլուխը ստորագրեց այսպես կոչված «Ադրբեջանի» նոր տնտեսական գոտավորման մասին հրամանագիրը: Չնայած տնտեսական անվանականին, դա անտարակույս քայլ է դեպի Մերձկասպայան Արեւմուտքի առաջիկա տարածքային-վարչական բաժանում: Հրամանագրով Արցախին կցվում

Ու՞մ գերին են հայ պատանդները Բաքվում. Ինքնիշխանությունը՝ կյանքի դիմաց կեղծ դիլեման

2021 ապրիլ | լուս. rbc Ժողովրդական թարմ, ետպատերազմյա քվե ստացած իշխանության կուսակցությունը նոր ուժով է ծավալում գերիների թեմայի շահարկումը քաղաքական՝ թե արտաքին, թե ներքին ասպարեզներում: Կարեւոր է գիտակցել այդ ասպարեզների վտանգավոր ընդգրկումը, ինչպես նաեւ ի հարկի գնահատական տալ ակնհայտ քաղաքական խնդիրները բարոյական հարթության մեջ «գլուխ բերելու» ջանքերին – Պ ատանդների ազատման խնդրի քաղաքական ընդգրկումը, եթե

Ընտրություն-2021. Ինքնիշխանությունը ծնվում է միայն ցանկության դեպքում

Կարեն Աղեկյան | ՀՀ ԱԺ նախընտրականի առիթով ռազմավարության եւ մարտավարության, աննկուն սկզբունքայնության եւ քաղաքական անսկզբունքության գնահատականին նվիրված վերլուծաբան Կարեն Աղեկյանի Facebook էջի գրառումը ներկայացվոււմ է թարգմանաբար եւ որորշ կրճատումներով – Խ նդիրն այն է, որ ամեն ինչ պետք է գնահատել արդյունքի հիման վրա: Չկան այլ չափանիշներ, չկան այնպիսի կանոններ կամ սկզբունքներ, որոնցից շեղումը տագնապի հստակ

Անպարտելի քաղաքացուն. «Շոուն պետք է շարունակվի»

| լուս. commersant Ռուսական անմիջական ղեկավարությամբ տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրույունները կանխատեսվածի պես ավարտվեցին «իշխանության կուսակցության» հաղթանակով: Ժանրի շրջանակներից էապես դուրս եկած ընտրարշավը, սակայն, թույլ տվեց զգալիորեն բացել հանրության աչքերը հենց ռուսական քաղաքականության վրա: Թե ինչ հետեւություններ է արել, կամ արել է արդյոք ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, քննում է Լրագիրը իր խմբագրականով – Ա զգային

«Միջանցքաձեւ Հայաստան». Լավրովի գոտիներ, թե երկիր

| Թուրքական եւ «ադրբեջանական» ստորաբաժանումների տեղակայումը ՀՀ սահմանների երկայնքով եւ ռուսական զինվորական ներկայության ձեւավորումը նշանակում են Լավրովյան ծրագրի ընդլայնված գործադրման հուսահատ ճիգեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի հաթաթաները՝ ենթարկվել ռուսին, այլապես վատ կլինի, ուղղված են ոչ թե ապագային այլ մատնում են նվիրվածությունը կոտորածի շարունակությանը – Ն ախկին նախագահների եռյակի եւ Co ջատագոված պայծառ ապագայի պարամետրերը գնահատելու համար հակիրճ

Կոմերսանտ-Քոչարյան. Ընտրական մանեւր, թե առերեսում ռուսական վակուումին

| RIA Ռուսանպաստ ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, հայկական փիս սովորության համաձայն, երկրի հիմնային շահերը շոշափող հարցզրույցը տվեց օտար մամուլին: Մոսկովյան Կոմերսանտի հարցերն ու պատասխանները վկայում են Հայաստանում Ռուսաստանի դիրքի հարաճուն անկայունության մասին – Ը Ընդդիմության «կեցցե նոյեմբեր 9-ը» ընդհանուր հռետորաբանությունից զգալի տարբերվող շեշտադրումների ակունքը պարզ է: Խնդիրն ըստ էության ընդդիմության ինքնապահպանմանն է վերաբերում: Ռուսանպաստ ընդդիմությունը

Վիրտուալ սահմաններ նշանակում է վիրտուալ Փաշինյան. Ընդդիմությունը հարեց Բաքվին եւ «փրկվելու» հույս ունի

| AFP / stepanian Մինչեւ երբ է շարունակվելու այս անկումը կամ «սողացող կապիտուլյացիան» հարցին պատասխանելու համար պարզ դիտարկում է հարկավոր: Բոլշեւիկյան գլոբալիզացիայի գաղափարներից ծնված «սաքարթվելո», «ազերբայդժան», «բելառուս», «կիրգիզիա», «ուկրաինա» եւ երբեւէ չլսված այլ պետականակերպ գոյացությունները ԽՍՀՄ կառավարելի կազմալուծումից հետո կյանքի կարճ ժամանակ պիտի ունենային: Այդ բանը գիտակցում էին դրանց վերնախավերը եւ դիմեցին Մոսկվային կապող պորտալարը