Լինել Հայաստան, թե Ուկրաինա. Կիեւը ընտրեց, ԽՍՀՄ մնացածը՝ նույնպես
. Երբ դեկորատիվ խորհրդարանը ընտրում է ՀՀ դեկորատիվ նախագահ, իսկ վարչապետն ու իր հենակ ընդդիմությունը դեկորատիվ պայքարի սերիալ են ներկայացնում «Կեցցե նոյեմբեր 9-ը» խորագրի ներքո, հստակ է մեկ բան: Օտարի ոտքի տակ մունիցիպալ ինքնավարությունը դիտվում է ազգային միակ երազանք, ինչպես եւ նախորդ դարաբաժանին: Նժդեհի գնահատականը վկա: Այն ժամանակ նմանատիպ «հեղափոխական» երազանքը հանգեցրեց ազգային Մեծ աղետի: