ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Կարսից՝ Երեւան. Ով է պլանավորում ռազմական ակտիվությունը ՀՀ տարածքում

Կարս, Սուրբ Առաքելոց եկեղեցի, 940-ականներ  |  getty

 

Ամեն 25 տարի նորոգվող 1921թ. Թուրքիայի հետ Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերի՝ Հայաստանի վրա ազդեցության թեման հայ մեդիայի էջերին եւ հանրային ցանցերում գրեթե անտեսված է: Անկախացումից ի վեր այս երեւույթը խորհրդային շրջանի «հակադաշնակցական» թաբույի հետեւանքն ու արտահայտությունն էր: 15-20 տարի անց, սակայն, այն արտահայտեց բոլորովին այլ բան. հայ հանրության մեջ պետական աշխարհընկալման խորհրդային տեսակի սպառումը: Եւս 5 տարի անց պարզ դարձավ, որ խնդիրը նույնիսկ մարդկային եւ տարածքային մեծ կորուստների պարագային ընկալելի չէ իբրեւ կենսական

.

Ա

յսպիսով, խնդիրը անգամ կենցաղային հարթությունից էլ ցած է գտնվում: Գուցե մասնագիտակա՞ն ընկալում կա: Դառնաք նախապատերազմյան շրջան: «Հեռու անցյալի թղթային բաներ են էդ 1921-ի Մոսկվան ու Կարսը, կարիք չկա նույնիսկ հիշատակել պայմանագրերը: Եկեք ամրանանք, տնտեսապես հզորանանք, հետո դրա մասին էլ գուցե խոսենք»: Ահա ակադեմիական շրջանակներում իշխող միանգամայն անկեղծ մտայնությունը: 

Եթե սրան ավելացնենք պատմական իրողությանը «կարմրավուն» պրոֆեսուրայի ընդամենը մասնակի, մեղմ ասած, տեղյակությունը, ապա պարզ կդառնա բոլորովին աղետալի մի բան: Ցավոք, այլ կերպ, քան ինքնապահպանման համազգային բնազդի բացակայություն, սա անվանել չի կարելի: Անկախ մարդկանց նյությական եւ կրթական մակարդակից, նրանց սոցիլական դիրքից՝ վերից վար տիրում է «մի հետաքրքրվիր, մի խոսիր, մի հիշատակիր, որպեսզի սպառնալիքը չնյութականանա» քարեդարյան սնահավատոթյունը: Այստեղ ազգի քաղաքական ինքնընկալման մասին խոսելն իսկ զավեշտ կլիներ:

Հայերը պատրաստ են հազարներով զոհաբերել մատաղ կյանքեր, սակայն չտեսնել առկա սպառնալիքները՝ չկանխատեսել զարգացումները, նոր զոհաբերություններից խուսափելու ուղիներ չգծագրել:

Դրությունը իրենց օգտին շրջելու մասին խոսելն ավելորդ է. «նախ հզորանալ է պետք»: Թշնամին, հավանաբար, սպասելու է, թե երբ ենք հզորանալու: Հայ հանրության մանկամիտ վիճակը, ցավոք, գաղտնիք չէ թշնամու համար: 

Առկա նյութական, տնտեսական, մարդկային, քաղաքական եւ ռազմական կարողությունները վերադասավորելուն նվիրված, ազգային աղետը կանխելու խնդիրը շոշափող նյութերի այս նախաբանը հղում ենք իրական, ոչ պայմանագրային, ոչ պատմական Կարսին: Ավելի ճիշտ, Կարսում փետրվարին տեղի ունեցած «Քիշ-2021» զորավարժություններին եւ դրանց նշանակությանը մեր մոտակա ապագայի համար: 

.

Շարունակելի
Կարդացեք նաեւ

  |