ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ ԱԳՆ լռում է. Ճերմակ մարդը ՌԴ-ից ինստրուկտաժի է ելել

Հուլի-պապուա ցեղախմբի նկատմամաբ ամենայն հարգանքով  | stogni

 

Ռուսահայ կուսակցությունների բաց հրահանգավորումը, որ տեղի ունեցավ 2021 մարտ 19-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի նախագահած «համաժողովի» քողի ներքո չի արժանացել ՀՀ իշխանությունների որեւէ անդրադարձի: Գտնվելու երկրի ներքին գործերին միջամտելու առիթով Կոպիրկինը ԱԳՆ չի հրավիրվել: Տագնապալի հանգամանք է

.

Ա

յս հանգամանքը վկայում է, որ Փաշինյան-«ռուսական ընդդիմություն»-նոր խորհրդարան շղթան մեծ հավանականությամբ վաղօրոք քվոտավորված է եւ նույնքան կեղծ ու անպտուղ է լինելու, որքան նախորդն էր: Այդուհանդերձ, հպարտ քաղաքացին պետք է լավ պատկերացնի հնարավոր կեղծիքի դառը հետեւանքները:

Որն է «ռուսահայ» կամ «ռուսական» բնորոշման պատճառը: Պատասխանը տվեց ինքը Կոպիրկինը, հավաքի ներածական առաջին իսկ նախադասության մեջ շեշտելով հավաքված կուսակցությունների եւ Ռուսաստանյան Դաշնության իշխանության մշակելիք համատեղ քաղաքականությունը: Կոնսպեկտը՝ այստեղ [Եզերք, 1]:

5-րդ շարասյան նախընտրական հրահանգավորում Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի կողմից: Հիշարժան պահ: Երեւան 19 մարտ 2021  |

Սա՝ օտար տերության կողմից քաղաքական դերակատարների խմբավորման ձեւավորում է եւ հրահանգավորում: Օտար, դեսպանի բառերով՝ «իրենց» շահերը սպասարկող նման խմբավորումները, Իսպանիայում 1930-ականների պատերազմից ի վեր, անվանվում են «5-րդ շարասյուն»: Իրադրությունը ավելի հստակ է նախընտրական շրջանի հանգամանքով:

Եթե ՌԴ օրինակով նման հավաք իրականացներ, ենթադրենք, ԱՄՆ կամ Ֆրանսիայի դեսպանը, մեր գնահատականը նույնը կլիներ: Դա ինքնիշխանության ձգտող պետության տեսակետից անթույլատրելի է: Կարելի է, իհարկե, առարկել, թե 17-ի էմիսարները 4 ամիս է առանց այդ էլ վազվզում էին Մոսկվա – Հայաստանում ՌԴ դեսպանատուն երթուղով: Անշուշտ այդպես է, բայց…

Այստեղ է, որ մոտենում ենք ցուցադրական հրահանգավորման եւ դեսպանի ջրից էլ պարզ ծրագրային ուղերձի նպատակին: Արարի եւ ուղերձի հասցեատերը ճերմակ մարդու վրա ասես քարեդարյան ցեղախումբ բերանները բացած 17-ի բաղադրիչները չեն, այլ մենք ենք: Մեզ, հայկական պետությանը, հայ ժողովրդին ցույց են տալիս, թե ով է տերը այստեղ: Թե, Սերգեյ Կուրղինյանի բառերով ասած, «հայերը իրենցից ինչ են ներկայացնում», եթե հանդուրժում են նման բան:

«Պապուասներն» ու ինքնիշխանությունը անհամատեղելի են: Մոսկովյան հրահանգիչներին պիտի ցույց տրվի իրենց տեղը, այլապես ուլունքավոր տովարիշներով են լցնելու հայոց խորհրդարանի N բաժինը՝ Կոպիրկինի համապատասխան պատգամը գլխներում: Պատգամը առջեւում է:

.

Կարդացեք նաեւ

  |