ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոր Մոսկվա՝ հին ձեռագիր. Ռուսական «Չորնայա Սոտնյան» հայերին ջարդում էր նույնպես «թաթարների» ձեռքերով

Հայ պիկետավորը հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով եւ ծնոտի ջարդվածքով: Մոսկովյան ոստիկանությունը «ադրբեջանցիներին» չի խոչընդոտել  | երկրամաս 

Երկրի քրոնիկ անկայունության առավել սուր պահերին ռուսական իշխանությունները միշտ դիմել են ոստիկանության կազմակերպած հրոսակախմբերի օգնությանը: •Նոր Ռուսաստանը պատասխանատու չէ բոլշեւիկների հակահայ պայմանագրերի համար» զավեշտալի դրոշը ճոճող Կոնստանտին Զատուլինը առիթ ունի մեկնաբանելու արդեն ցարական ջարդարարների ձեռագիրը որդեգրած «նոր» Ռուսաստանի վարքագիծը

Դ

ատելով Մոսկվայում կատարված վայրագությունից՝ եկել է Ռուսաստանի համար առավել սուր այդ պահը: Համենայն դեպս, ՀՀ սահմանների վրա հարձակումներին Ալիեւին շնորհավորանքներով արձագանքող նախագահ Պուտինը առայժմ չի անդրադարձել Մոսկվայի «ադրբեջանական» դեսպանության դիմաց հայ պիկետավորին տխրահռչակ «Չորնայա Սոտնյայի» ձեռագրով ծեծելու եւ ոստիկանության անգործունեության փաստերին: 

1905, Սանկտ-Պետերբուրգ: Ռուսաց կայսր Նիկոլայ Երկրորդը շարանցում է կատարում «չեռնոսոտենցի» հրոսակախմբի առջեւ  |  

Երեւույթները ամենեւին նոր չեն: Հիշեցնենք, որ դեռեւս 1905 թվականի հեղափոխական ալիքը սաստելու համար ցարական 3-րդ վարչությունը, օխրանկան ստեղծել էր հատուկ կազմակերպություններ եւ դրանց հարող բանդիտական մի ամբողջ «չեռնոսոտեննի» բանակ, որը իրականացնում էր պետության մի շարք հատուկ գործառույթներ: Դրանց թվին էին. էթնիկ եւ կրոնական ատելության սերմանումը եւ ժողովրդի սոցիալական ընդվզումը ցարի ընտանիքից այլազգիների վրա ուղղելը, հեղափոխական կամ թեկուզ չեզոք տրամադրություններ դրսեւորող խավերին ֆիզիկական ճնշման եւ ոչնչացման ենթարկելը:  

Նիկոլայ Մարկով, նշանավոր հակասեմիթ եւ հայատյաց, «Չորնայա Սոտնյա» եւ «Ռուս ժողովրդի միություն» բանդիտական կազմավորումների պարագլուխ: Հիտլերյան ռեժիմի համոզված սպասարկու: Մարկովի երկերի տարածումը եւ վերահրատարակությունը ՌԴ օրենսդրությամբ արգելված չէ   |  

Մեծ Ռուսաստանի այն շրջաններում, որտեղ չկային այլազգիներ նրանց դերը կատարում էին ռուս հասարակ բժիշկները, մանկավարժները, ինժեներները, դատապաշտպանները՝ այլ կերպ ասած վոխերիմ ատելության թիրախում հատուկ զետեղվող ինտելիգենցիան: Կիրթ խավերի հանդեպ ատելության ռուսական ավանդույթը առավել սաստկացավ բոլշեւիկների օրոք, երբ «չեռնոսոտեններին» փոխարինեցին կանոնավոր ՆԿՎԴ-ն ու ԳՈՒԼԱԳ-ը:

Ուշագրավ է, որ կովկասյան թաթարներին ցարը «այլազգիների» կատեգորիային չէր դասում, իսկ հայերը ընհակառակը՝ Կովկասում ստանձնել էին ամենուրեք հալածվող հրեաների «դերը»: Մենք չենք մոռացել, թե նավթարդյունաբերական Բաքվում ով էր կազմակերպել 1905 թվականի հայկական ջարդերը՝ նաեւ 1988-ի Սումգայիթը: Բութ գործիքն էլ նույնն է մնացել:

Ալեքսանդր Դուգինը Բաքվում, 2020. «Լավրովյան պլանի հիմքում Ղարաբաղին ոչ մի կարգավիճակ սկզբոունքն է, երբեք չի ունենա»   |  

Ցավով պետք է արձանագրենք, որ միմյանց փոխող ռուսական վարչակարգերը, չնայած գաղափարային տարբերությանը, միշտ որդեգրել են հակաքաղաքակրթական ուղղությունը իբրեւ լայն զանգվածներին մատուցվող «հոգեւոր սնունդ»: Այժմ էլ, Լավրովյան ջարդարար պլանի ջատագովն է Ալեքսանդ Դուգինը, որի՝ ֆաշիզմը արեւորող ազգայնական գաղափարախոսության անբաժան մասն է ծնունդով դեռեւս ցարական եւ բոլշեւիկյան ռուս-թուրքական գրկախառնությունը:

Այս հանգամանքը պետք է հատուկ ուշադրության արժանանա, երբ փոձում ենք գուշակել Ռուսաստանը տուրբուլենտ շրջան առաջնորդած նախկինում բոցավառ լենինյան իսկ հիմա համոզված կապիտալիստ իշխող շերտերի մտքինը: Շուրջ 4 միլիոն ռուսահայության անվտանգությունը ՀՀ նախագահի, կառավարության, եկեղեցու նույնպիսի հոգս է, ինչպիսին է հայաստանաբնակների անվտանգությունը: Հակառակ պարագային նրանց մայիսքսանության ուղերձները կեղծ եւ շինծու են հնչում առավել քան երբեւէ:

Доступно на русском

.

Կարդացեք նաեւ

  |