ՀԱՅԱՍՏԱՆ

Վիրտուալ սահմաններ նշանակում է վիրտուալ Փաշինյան. Ընդդիմությունը հարեց Բաքվին եւ «փրկվելու» հույս ունի

| AFP / stepanian

Մինչեւ երբ է շարունակվելու այս անկումը կամ «սողացող կապիտուլյացիան» հարցին պատասխանելու համար պարզ դիտարկում է հարկավոր: Բոլշեւիկյան գլոբալիզացիայի գաղափարներից ծնված «սաքարթվելո», «ազերբայդժան», «բելառուս», «կիրգիզիա», «ուկրաինա» եւ երբեւէ չլսված այլ պետականակերպ գոյացությունները ԽՍՀՄ կառավարելի կազմալուծումից հետո կյանքի կարճ ժամանակ պիտի ունենային: Այդ բանը գիտակցում էին դրանց վերնախավերը եւ դիմեցին Մոսկվային կապող պորտալարը կտրելու այս կամ այն գործողության: Ու չլսված-չտեսնվածները դեռ կան, ի տարբերություն Հայաստանի: Վերջինիս ուղենիշները առավել անորոշն էին եւ ընդհատվեցին 2013-ի սեպտեմբեր 3-ով: Հետեւեց անկումը, որ շարունակվում է առ այսօր 

Ի

նքը Ռուսաստանը հրաժեշտ է տվել ետխորհրդային շրջանին դեռեւս 2008-ին, երբ ներխուժել է Վրաստան: Միակ գոյացությունը, որ համառ շարունակում է մնալ ետխորհրդային վիրտուալ անցյալում Հայաստանն է: Վիրտուալ անցյալը միջազգային իրական ներկային առերեսվելիս, կամ, ինչպես ընդունված է ասել մաթեմատիկայում՝հատվելիս, նույնպես վիրտուալ արդյունք է տալիս: Վիրտուալ նախագահով, պառլամենտական խոսնակով, բանակով եւ, բնականաբար, դրանց ծնած իրական կորուստներով հանդերձ՝ մարդկային բազում կյանքերով եւ չգոյացող պետական սահմաններով: Մեկ խոսքով, թվացյալ պետությամբ:

Միակ սուբստանցիան, որ կարծես դուրս է մնում այս շղթայից հանրապետության վարչապետի պաշտոնակատարն է, որն էլ ստանձնել է Հայաստանի անկման կառավարումը: Այս առաքելության շնորհիվ է, որ նա դեռ իրական էակ է, ոչ թե ստվեր: Այդուհանդերձ, ետխորհրդային պատրանքների գրկում մնալով, նա էլ պիտի անէանա: Եվրոպական գործուղումից «չոր» դուրս գալը դա պիտի նշանակի: Եթե մոտ օրերս ֆրանսիական զինվորական առաքելությունը Հայաստանում անհատույց հողակտոր չստանա, Նիկոլ Փաշինյան անձնավորությունը քաղաքական իմաստով ոչնչանալու է:

Այդ դեպքում հետաքրքիր է ընդդիմութան ստատուսը:  Իրենց առատորեն սնող հաստլիկ պորտալարը ձեռքերին պինդ պահած ռուսանպաստները միայն մեկ հնարավորություն ունեին չանէանալու: Այդ հնարավորությունը անվանական թշնամուն, Բաքվին հարելն էր, ինչն էլ տեղի ունեցավ: Անշուշտ, ակամայից, բայց դա որեւէ նշանակություն չունի: Բաքվի զլմ-ները Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում են իրենց ժողովրդի եւ պետության նվիրյալ դաշնակիցներ: Ընդդիմադիրների ճառերը բառացի կրկնում են մոսկովյան եւ աբշերոնյան պատասխանատուների եւ մամուլի թշնամական դրույթները: Տրամաբանական ընթացքով ռուսանպաստ ընդդիմությունն ու Բաքուն մեկ ճակատ պիտի կազմեին:

Հետաքրքիր կլիներ Արցախը չճանաչած եւ ֆրանսիական զորախումբ չտեղակայած Նիկոլ Փաշինյանից հետո իշխանության գլուխ տեսնել նախանախընտրական հիստերիայի փուլ մտած ռուսանպաստներին: Բնականաբար, ժամանակվոր ռեզերվացիան տիրություն անող «ուչաստկովիի» ֆուռաժկան գլխներին: Պատմությունը չի հանդուրժում վիրտուալ գոյացություններ, ուստի ռուսի կախարդական շափխան էլ չի փրկելու՝ անէանալու են տերերի նահանջով եւ «ռուսահայաստանի» անհետանալով: Հայաստանի եւ արտասահմանի ժողովուրդը իրացնելու է ինքնապաշտպանվելու եւ ինքնակառավարվելու իր իրավունքը: Սա պատմության վերջը չէ:

.

.

Կարդացեք նաեւ
ինչպես նաեւ

  |