ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Էրդողանի քայլը վճռորոշ կարող է լինել. Շուշին Ակնա չէ

2020 նոյեմբեր | լուս. RIA

Շուշիի այցելութամբ Էրդողանը դիմում է մի ռիսկի, որը թանկ կարող է նստել իր երկրի վրա: Եթե Հայաստնի իշխանությունը կյանքի նշաններ ցուցաբերի, ապա Երեւանի դրությունը միջազգային ասպարեզում էապես փոխվելու է 

Է

րդողանի ներխուժումը 1921-ի «հետմոսկովյան» տարածքի խորքը ունակ է փոխել իրադրությունը Մոսկվա-Անկարա առանցքի վրա, եթե Երեւանը չլռի, անշուշտ: Պաշտոնական Երեւանի նույնիսկ ամենաանտեղյակ շրջանակների համար հայկական Շուշին «ոչ հայկական» Ակնան չէ: Նախընտրական իրավիճակում Մսկվան ստիպված է լինելու մանեւրել, եթե վերջերս Արեւմուտքին դիմած Երեւանը քայլ անի: Նոյեմբեր 9-ից ի վեր կարծր դրությունը, այլ կերպ ասած status quo-ն, շարժունություն է դրսեւորելու:

Հիշենք, որ Ակնայում թուրքական հետախուզական կենտրոնին խոչընդոտելու համար նախագահ Պուտինը ստիպված էր անգամ «անցյալ դարում հայկական ողբերգությունը» հիշատակել: Հիմա խաղը նորից «բացվաելու» միտում ունի:

Իրադրությունը մոտենում է «Ցյուրիխյան» խաչմերուկին՝ Հայաստանի համար համեմատաբար նպաստավոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայով: Հակառակ 2020-ի պատերազմական տապալված կամպանիային, Էրդողանի «շնորհիվ» իրադրությունը Հայաստանին դարձյալ հնարավորություն է ընձեռում միջազգային խաղի մեջ մտնել: Շարունակ պիտի ասենք «եթե»: Եթե ֆուտբոլի գնդակի դերը ամենաբաղձալին չէ իրար արժեցող վերնախավերի համար:

Արցախի չճանաչումը, իսկ հիմա Կարս-Արարատ-Նախիջեւանի օկուպացիայի հանգամանքի անտեսումը հայկական ավանդական անհեռատեսության հերթական դրսեւորումն է լինելու: Վրաստանի սիստեմատիկ հարձակումները բոլշեւիկների պարտադրած Կարսի պայմանագրի վրա ավարտվելու են նրանով, որ հայկական Արարատը «երկրորդ անգամ» է վաճառվելու Բաթումի եւ Աջարիստանի հարավի դիմաց, այս անգամ Արեւմուտքի օրհնությամբ:

Արցախի վիճակը նկատի ունենալով, եթե ՀՀ կառավարությունը շարունակի իր նիրհը ապիի իշուկի ականջում, կոտրած տաշտակը շատ ավելի կոտրած է լինելու, քան 1921-ին: Անտեսել Էրդողանի քայլը օկուպացված շրջան՝ այն չնկատելու տալ, չի ստացվի: 

ՀՀ դիվանագիտությունը պիտի անհապաղ միանա շրջանային վերաձեւումների պրոցեսին: Էրդողանի այցը Շուշի որքան խոստումնալից, այնքան էլ ծանր կարող է դառնալ Հայաստանի համար: Ընդ որում, առավել աննպաստը անմեղսունակ ձեւանալու տարբերակն է: Ընտրությունը բացառապես Հայաստանինն է:

.

.

Կարդացեք նաեւ
ինչպես նաեւ

  |