ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Նոր «Ցյուրիխի» վիրուսային պատվաստումը վտանգում է հանրության կյանքը

Նախագահներ Սարգսյան եւ Գյուլ, 2009, Բուրսա  | ՆՄԾ

 

Ռուսաստանում քաղաքական աննախադեպ սրման ֆոնին [Լավրով,1], հայ մամուլի հայտնի բաժինը արտատպել է Արմենպրեսի մի շարադրանք, որ պրոֆեսիոնալ բարձրագույն «մակարդակով» հղված է ինքն իրեն՝ Արմենպրեսին [2]: Նյութը իր հերթին պարունակում է news.am-ի անունից յություբյան մի զետեղում, որի աղբյուր է նույն հնարքով նշված ինքը՝ news.am [3]: Հոլովակը վերաբերում է 2021 սեպտեմբեր 1-2 ռուսական 6 քաղաքներում տեղի ունեցած «Նոր գիտելիք» հանրամատչելի դասախոսություններին, որոնց մեջ էր նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովի պարզաբանումը 2009թ. Ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունների մասին: Ինչու է այս իրարացումը եւ ով է այն անանունը, որ ապատեղեկատվության վիրւոս է պատվաստում հայկական զլմ-ներին

Ց

յուրիխով որտեղից-որտեղ հետաքրքրված ռուս երիտասարդը, որ Նալբանդյան անունը այդպես էլ չկարողացավ արտաբերել, դիմեց Լավրովին, խնդրելով հայ-ռուս-թուրքական սիրո մասին մի հեքիաթ պատմել: Լավրովի մոտ հեքիաթները լավ են ստացվում՝ այլ է ՀՀ Կառավարության եւ ԱԺ վիճակը: 

Իշխանության տեղեկատվական գլխավոր խոսափող Արմենպրեսի ելույթները հայերի ռուս-թուրկական պայծառ ապագայի ասպարեզում արժանի են կարեկցանքի: Հասկանալի է նաեւ «վիրուսային պատվաստման» անմաքուր եղանակի լայն կիրառումը, երբ արտատպող զլմ-ն կարծես ինքն է դառնում նյութի աղբյուրը եւ ավելին՝ կիսում է դրա մեջ արտահայտված տեսակետները: Ստեղծված պայմաններում հանրությանը ապակողմնորոշելու այլ հնար չկա:

ԱԺ 2021թ. ընտրությունների վիթխարի, համահայկական մասշտաբի տեխնոլոգիական մանիպուլյացիան իրականացրած Կառավարության եւ «ըդդիմության» համար՝ նոր Ցյուրիխ «սաղացնելը» եւս մեկ մարտահրավեր է: 

Լավրով. «Հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը»

Միաժամանակ երկու տերությունների՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի կենաց ու մահու խնդրին անմիջապես առնչվոլ Անկարա-Երեւան-Մոսկվա հարաբերությունները եւ ՀՀ գալիք անվերապահ կապիտուլյացիան՝ 2018-ի գարնանը սկիզբ առած գործընթացի բուն բովանդակությունն են: Արցախը միայն դրվագ է: Էժանագին հեքիաթների ծարավը, հավանաբար, չհագեցրած հանրությունը ռիսկի է դիմում քվոտավորված ԱԺ ընտրություններին մասնակցելու կարգի եւս մեկ սխալ գործել՝ կուլ տալ կենցաղային թվացյալ շահի խայծը: Գալիք կապիտուլյացիայի եւ Ցյուրիխ-2 թեմաները կազմելու են մեր վերլուծությունների կորիզը: 

.

  |