ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Ըստ Բաքվի եւ Մոսկվայի, անզեն Հայաստանը այսուհետ հարատեւ է

  |  ՊՆ

 

Հայկական բանակի վերբերյալ թշնամական մտահղացման ուրվագիծը այնաքան ավելի պարզ է դառնում, օրքան մոտենում ենք քաղաքական «խաղաղ» հանգուցալուծմանը: Անատոլիական գործակալության հարցերին պատասխանող Բաքվի ղեկավարը հատուկ կանգ է առել հայկական բանակի խնդրի վրա [Ալիեւ, 1]: Այս ծիրում ականատես ենք լինելու պաշտպանական գերատեսչությունների, կնշանակի բանակի, հետզհետե կծկման եւ բացառապես ներքին խնդիրների վրա կենտրոնացման՝ ընդլայնված ժանդարմերիայի տեսքով

Հ

ամաձայն Բաքվին փոխանցված ռուսական հավաստումների, հայկական մամուլում՝ օգոստոս 10-ին նախարար Արշակ Կարապետյանի հետ [ՀՀ ՊՆ, 2] հանդիպմանը նախարար Շոյգույին վերագրվող «Հայաստանը վերազինելու գործընթացը սկսվել է» արտահայտությունը չի արտասանվել: 

«Մեզ պաշտոնապես տեղեկացրել են, որ վերազինման ծրագիր չկա: Հայկական բանակի անվճար սպառազինման վերաբերյալ մենք բավարարող պատասխան ենք ստացել Ռուսաստանից: Մենք այս հարցը հանել ենք օրակարգից: Հայաստանի վերազինման վերաբերյալ մեր մտահոգությունը Ռուսաստանը հասկանում է», – ավարտել է Ալիեւը:

ՌԴ ՊՆ որեւէ կերպ չի չեզոքացրել այս պնդումները: Ալիեւի պատասխանների ուղերձն այն է, որ ռուսական զենքի վճարովի մատակարարումների պայմաններում Հայաստանը Բաքվի հետ մրցունակ չէ: Ինչ վերաբերում է արդիական զենքի փոքր խմբաքանակներին, Մոսկվան ըմբռնում է Երեւանում ազգային ուժերի՝ իշախանության անցնելու դեպքում նման զենքի վտանգը: Ընսմին լռելյայն ընդունվում է, որ Փաշինյանը ռուսականից զատ, ոչինչ ձեռք չի բերելու:

Բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ ՀՀ պաշտոնական քարոզչությունը ազատ է օտար գործիչների արտահայտությունները ձեւափոխելու հարցում: Հետ չի մնում նաեւ Հայաստանի ուղղությամբ գործող ռուսական մեդիան  [Սպուտնիկ Արմենիա, 3]: Վերջինը առաջ է տանում «Հայաստանի բանակի վերափոխումը Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈՒ սերտ համագործակցության պատասխանն է» հեքիաթային միտքը: Նման մի «պատասխանի» գինը երեւաց 44-օռյա պատերամի արաջին կես ժամվա ընթացքում: 

Նույնիսկ ընդհանուր դատողությունների մակարդակի վրա մնալով, կարելի է արձանագրել երկու իրողություն: Հայկական, մասնավորապես արցախյան զինված ուժերի ջախջախված-չջախջախված լինելու առեղծվածի լուծումը որքան էլ կարեւոր լինի, ավելի կարեւոր է աշխարհաքաղաքական պայմաններին, տեխնիկայի եւ ռազմագիտության արդի մակարդակին համապատասխանող պաշտպանական ազգային համակարգի ձեւավորումը: Ստիպված ենք ընդունել, որ նախկին՝ ետխորհրդային համակարգը լիակատար պարտություն կրեց առաջին հերթին նոր պատմական շրջանին քաղաքական անհամապատասխանության պատճառով: Ազգային հայեցակարգ, որպես այդպիսին, չկար:

Երկրորդ արձանագրությունը հետեւյալն է: Նիկոլ Փաշինյան անձանվորության բեքգրաունդի մասին արդեն սպառիչ տեղեկություն ունենալով, միայն ՍՈՒ-30-ները բավական են, կարելի է պնդել, որ անկախ քաղաքական արտաքին կամ ներքին վերիվայրուներից, հայկական Զինուժը հուսալիորեն զսպված է լինելու Բաքվի ղեկավարի երազած «0» մակարդակի վրա:

Անզեն Հայաստանը հայ ժողովրդի որոշակի հատվածի ընտրությունն է, անշուշտ: Բարեբախտաբար՝ փոքրամասնության: Այդուհանդերձ, իրավիճակը փոխելու ժամանակը սուղ է, իսկ զինաթափ ազգին ոչ ոք չի խնայելու՝ նույնիսկ անզենի բոցավառ կողմնակիցներին ու կողմնակցուհիներին:

.

Ալիեւ Պուտին Նեթանյահու հեռակա կապի մասին կարդացեք
Ալիեւը սպառնում է «նորից ջարդել հայկական ֆաշիզմի գլուխը»

  |