ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչով Կարսն ու Նախիջեւանը կօգնեն Մեղրուն. Խուսափել մահաբեր սահմաններից

.

Մեղրի   | 

Դիվանագետ Համլետ Գասպարյանի հիշատակին

«Կոմունիկացիաների» եւ սահմանների հարցը նորից ու նորից առաջադրվում է մոսկովյան ամենաբարձր հարթակից [Պուտին/Kremlin, 1]: Հայերին կույր կատվակների պես դույլի մեջ խեղդելու ցանկությունը հանգիստ չի տալիս Կրեմլին: Սակայն, կան նշաններ, որ «Զանգեզուրյան քաշքշուկը» կարող է վատ անդրադառնալ Ռուսասանի եւ, նույնիսկ, անձամբ Պուտինի վրա: Դա են վկայում կարգով ավելի ցածր ռուս պաշտոնյաների, ինչպես նաեւ տեղի մասնագիտացած մամուլի զգուշավոր գնահատականները [Տարասով, 2]: 1921 թվականի Կարսի պայմանագրի հանգամանքը, ճիշտ օգտագործման դեպքում, եւս կարող է ձախողել «Ադրբեջանի» խորհրդային սահմանների ճանաչման ռուսական եւ թուրքական իղձերը

Հ

ատուկ ուշադրության է արժանի այն, որ «միջանցքային» զգուշավորաթյան ռուսական միտումները առաջացել են հայկական կողմի անմեղսունակության ֆոնին [Փաշինյան, 3]: Որեւէ քննադատության չդիմացող Միրզոյան-Գրիգորյան տանդեմի «ուղեգիծը» հանգում է ընդամենը հանրությանն ուղղված չքմեղանքների [Միրզոյան, 4]: Պարզ է, որ մոսկովյան շրջանակների վերապահումները [Զախարովա, 5] առաջանում են այն գիտակցությունից, որ հայերի դեմ ուղղված ցեղասպանության եւ պատերազմի միջոցով Հարավային Կովկասում 1921 թվականին հաստատված ռուս-թուրքական կոնսենսուսը «թարմացնելուն» ծառայող 2020 սեպտեմբեր 27-ի փորձը դժվարամարս պրոդուկտ է:

Խոսքը պատերազմի արդյունքները հայերի գլխին քառապատիկ ջարդելու եւ մարսել տալու մասին չէ: Վիթխարի դրամական եւ զգալի կադրային ապահովմամբ վարվող ռուսանպաստ եւ հակահայ պրոպագանդան միայն ծավալվում է: 2020 պատերազմի արդյունքը իրականում դժվարամարս է Արեւմուտքի համար, քանի, որ Կովկասյան հավանական պատերազմական թատերաբեմում ռուսները նահանջողական, առյերգարդային պատնեշ են կառուցում ՆԱՏՕ-ի առջեւ: «Խաղաղ դարաշրջանով» հմայվածների համար ընգծենք՝ իրենց եւ սերնդի արյան ու մսից կազմված պատնեշ:

Մոսկվայի տագնապը հասկանալու համար պատկերացնենք, թե ինչ կլիներ Ռուսաստանի վիճակը նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, եթե Հայաստանի Հանրապետությունը հստակ դիրքորոշում դրսեւորեր: Մի դիրքորոշում, որի տարրերի ականատեսն էինք մինչեւ ՀՀ ԱԳՆ ջախջախումը եւ «դուխով» յալանջիների զույգով ամրացնելը: 

Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշումը պիտի վերաբերեր 2020 սեպտեմբեր 27-ի ագրեսիայի բուն պատճառի՝ 1921 թվականի Մոսկովյան/Կարսի պայմանագրերի գործողությունը սպառվելուն: Պիտի վերաբերեր 1915-1923 թվականների ոճռագործության հատուցմանը 2015-ի Համահայկական դեկլարացիայի ոգով [100-ամյա տարելիցի Հռչակագիր, 6], Արեւմտյան Հայաստանի խնդրի՝ Վիլսոնյան իրավարարության ոգով արծարծմանը, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանների որոշմանը՝ հայկական Կարսի, Արարատի եւ Նախիջեւանի առաջնահերթ վերադարձով: Այսպես կոչված «Ադրբեջանի Հանրապետության», իրականում ծայրամասային, հարցը պիտի դիտարկվեր Արցախի շրջանի առանձնացման եւ Կասպից Արեւմուտքի հայաբնակ այլ շրջաններում էթնիկ բազմազանության վերականգնման տեսանկյունից: 

ՀՀ քաղաքականությունը իբրեւ Ադրբեջան պետության հետ ոչխարների խնդրի կարգավորում ներկայացնող նյութ Բաքվի կիսապաշտոնական կայքից   |

Հայկական խնդիրների քաղաքական ընդգրկումը, դժվար չէ տեսնել, տարածվելու էր Միջին Արեւելք եւ միջազգային ավելի լայն ասպարեզ: «Էր», իսկ ինչ ունենք փոխարենը: Անհարկի զոհեր, պատանդների՝ երկստեք անխնա շահարկվող խնդիր: Առավել հիշատակվող մեկ ջրափոս, երկու բլուր, ոստիկանական մեկ արգելաձող, 106 ոչխար ու էծի գլխաքանակ: Իրական հայրենազրկման մասին չի խոսվում: Այսինքն, ականատես ենք կառավարման վառ արտահայտված գավառական պատկերի, ինչը միանգամայն բնական է յուրահատուկ բեքգրաունդով օժտված Նիկոլ Փաշինյան անձնավորության շուրջ առաջացած խմբակի համար: Սա է խմբակի թռիչքի առաստաղը, որ միջազգային չափանիշներով հավասար է շրիշակի մակարդակին: «Պետական» բնորոշումը անհարիր է ՔՊ վարչախմբի գործելակերպին՝ ճիշտը համայնքայինն է, այն էլ լավագույն դեպքում: Բնականաբար, նման կադրային կոհորտը միանգամայն բավարարում է հայ թավշի մոսկովյան պատվիրատուներին, որովհետեւ ապահովում է հայերի լիակատար անպաշտպանությունը եւ դեպրեսիան՝ ժողովրդի շահագործման եւ զոհաբերուտյան ամենահամարձակ որեւէ սցենարի համար [Եզերք, 7]:

• ՀՀ ինքնիշխանության բացակայությունը եւ «պարտությունը»

Ինչպիսին պիտի լիներ ինքնիշխան Հայաստանի դիրքորոշումը 1921 թվականի պայմանագրերի ժամկետի լրացման ամիսներին եւ ինչ ենք տեսնում: Պահի արդյունքը մեր առջեւ է: Հիմա, ետ դառնանք 2018 «դուխով» տարին, որպեսզի պարզ տեսնենք հարյուր հազարանոց ամբոխի եւ սկանդալային քրոնիկայի ռեպորտյորի սիրո պատմության ռեժիսուրան: Հարկ է նշել, որ հակառակ պարտադրվող տեսակետի, ինքնիշխանության բացակայությունը այսպես կոչված «պարտության» հետեւանք չէ՝ մի թեզ, որ հայ ժողովրդի վզին են փաթաթում ռուս, թուրք եւ տեղացի «կադրային» քարոզիչները: Այո, ժողովուրդը ապակողմնորոշված է, բայց կուզենայինք տեսնել մեկ այլ ժողովուրդի վիճակը, որ ենթարկվեր պատմության մեջ չտեսնված իրազեկային եւ հատուկ-հոգեբանական հետպատերազմյա այսպիսի տեռորի: 2020 թվականի աշնանային կամպանիայի արդյունքն է ՀՀ ինքնիշխանության բացակայություն հետեւանք: Ազգային դիրքորոշման բացակայությունը պայմանավորված է քաղաքական վերնախավի գործառույթը ստանձնած կերտածո խմբերում ինքնիշխանության գաղափարի սկզբուքային բացակայությամբ: Վիճակը նոյեմբեր 9-ին չառաջացավ, այլ հետխորհրդային երեք տասնամյակի պատմություն ունի, եթե սահմնափակվենք ազգի գոյության միայն վերջին հարյուրամյակով: 

• Եթե Կարսը ուժի մեջ է եւ եթե Կարսի դաշնագիրը լույծ է

Զանգեզուրյան նարատիվը կարող է լրջորեն վնասել Վլադիմիր Պուտինի վարկին, որը Դոնբասում իր զինվորներին թողել է թուրքական Բայրաղտարների հարվածի տակ եւ Էրդողանի ու Ալիեւի հետ միասին նույն միջանցքային ու սահմնային մուղամն է քաշում: Բանն այն է, որ Մեղրու ճանապարհը «տանում» է Նախիջեւան, իսկ Նախիջեւանը, ներկայիս տեսքով, 1921 թվականի Կարսի պայմանագիրն է: Եթե պայմանագիրը չի հարգվում, ապա ինչ է անում Արարատը սահմանի այն կողմում: Եթե պայմանագիրը հարգվում է, ապա Նախիջեւանը ընդամենը Բաքվի պրոտեկտորատ է Հայաստանի Հանրապետության համաձայնությամբ (պայմանագրի գլուխ 5): Նույնիսկ այդ դեպքում դա «Ադրբեջանի» սուվերեն տարածք չէ, մասնավորապես, օտար զորքերի տեղաբաշխման եւ Բաքվի միջպետակաան պայմանագրերում ընդգրկվելու տեսակետից:

Այնպես որ սահմանների փոխադարձ ճանաչումը նշանակում է Կարսի պայմանագրի status-quo ճանաչում «ետին դռնից», գումարած Հայաստանից նոր զիջումների կորզում Նախիջեւանի խնդրով, ինչին էլ ձգտում են Մոսկվան ու Անկարան Փաշինյանի միջոցով: Հանրությունը տեղյա՞կ է դրա մասին: Իսկ նորընծա դիվանագետների կոհո՞րտը: Այնպես որ, զանգեզուրյան խմորը, եթե շարունակի հունցվել, կարող է «շատ ջուր քաշել» եւ հանգեցնել միջազգային ամենատարբեր կողմերի շահերը, Իրանը ներառյալ, շոշափող արդյունքների: Մոսկվայում շատ ավելի զգայուն են 1921 թվականի Կարսի կարգավիճակի հանդեպ, քան Երեւանում [Ռեգնում, 8], [Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ գիտաժողով, 9]: Հայաստանյան տեղաշարժերը տեղի կունենան, եթե մոսկովյան նոր ձեւաբանությամբ [Կոպիրկին, 10] «ռուսական ներկայության ակտոր», իսկ հայերեն՝ կատարածու Փաշինյանը զրկվի հանուն Ռուսաստանի ու Թուրքիայի շահերի հազարներ Եռաբլուրի հողին հանձնելու պատրաստ իր ընտրազանգվածից: Զրկվում է արդեն: 

.

Ռուսական տրամադրվածության մասին կարդացեք նաեւ այստեղ՝
Չենք թողնի Հայաստան վերգտնեք. Կամ «Կարս-2» ռեզերվացիա, կամ…
ինչպես նաեւ՝
Չճանաչել Նախիջեւանի եւ Արցախի օտարումը. Չլինել «իդեալական զոհ»

  | անթերցանության ավարտին
1921 թվականի