ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ ԱԳՆ գործում է Բաքվի հետ համաձայնած

.

  |

Նոյեմբեր 16-ի երեկոյան դրությամբ ՀՀ գործադրի միակ պաշտոնական անդրադարձը ԱԳՆ հայտարարությունն է: Նախարարությունը փաստացի լուծարման ենթարկելուց եւ ինքնուս «դիվանագետների» ղեկավարությանը հանձնելուց հետո ՀՀ ԱԳՆ հայտարարությունները էապես նոսրացել են քանակապես եւ բովանդակային իմաստով: Նոյեմբեր 16-ի հայտարարությունը, սակայն, առանձնանում է նույնիսկ այդ մանկաթոթով հորինվածքներից

Հ

այտարարությունը [ՀՀ ԱԳՆ, 1] իրենից ներկայածնում է Մոսկվայի եւ Բաքվի հետ համաձայնեցված մի տեքստ, որի առանցքը միանգամայն հստակ է. սահմանազատել ՀՀ «ինքնիշխան տարածքի» հանդեպ ոտնձգությունները եւ Արցախի խնդիրը ուժի միջոցով փակելու փորձի իրողությունը: Ավելին՝ հայտարարությամբ Արցախի խնդիրը հանգում է ընդամենը նոյեմբեր 9-ի հրադադարի հարգմանը: 

Հայտարարությունը չի շոշափում ՀՀ տարածքի եւ անկախության դեմ խնդրո առարկա հարձակման ակունքները: Որեւէ աղերս չի անցկացվում ՀՀ արեւելյան սահմանին պատերազմական գործողությունների եւ հայոց ցեղասպանության եւ զանգվածային պատերազմական հանցագործությունների «արգասիքը» ամրագրող 1921-ի հակաիրավական ակտերի միջեւ, ինչը հանդիսացել է 2020 թվականի աշնանային ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը: 

Համաձայնեցված դիրքորոշման մեջ համոզվելու համար բավական է նկատի ունենալ ՌԴ նախագահի դիրքորոշումը 2020 նոյեմբեր 9-ին հարցի փակման վերաբերյալ, ինճպես նաեւ տեսնել Բաքվի նոյեմբեր 16-ի հայտարարությունները եւ համեմատել, մասնավորապես, առավել ցայտուն այս մեկի հետ [Զուլֆուգար, 2]: 

Բաքվի, Մոսկվայի եւ Երեւանի հայտարարությունների համեմատությունը կասկածի տակ է դնում ՀՀ կառավարության գործողությունների ուղղվածությունը առհասարակ եւ հատկապես՝ ներկա իրադարձությունների առումով: Ընդդիմության՝ նոյեմբերի 9-ին հավատարիմ դիրքորոշումը եւս ուղղակի պատասխանատու է ներկայիս կացության համար:

Հ.Գ.
Արդեն հրապարակումից հետո ԱՄՆ Պետդեպը պատասխանեց Ամերիկայի Ձայնի հայկական խմբագրության հարցին նոյեբեր 16-ի ագրեսիայի վերաբերյալ [VOA, 3]: Պետդեպի պատասխանը նման է հորդորի, ուղղված ՀՀ Կառավարությանը՝ զբաղեցնել ազգանպաստ դիրք եւ տեր կանգնել հայկական շահերին եւ պահաջներին:

‘’Մենք այսօր ստանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ: Եվ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը եւ վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի համար լուծումներ գտնելու նպատակով’’, – հայտարարել է Պերդեպարտամենտի խոսնակը:

Ինչպես տեսնում ենք, առաջադրվել են հիմնային հարցեր Արցախի կարգավորման վերաբերյալ: Հարց է մնում, ինչ արժե այն կառավարությունը, որ կարիք ունի արտաքին հորդորների: Ինչ է անելու Փաշինյանի ռուսանպաստ վարչակազմը ԱՄՆ ՊԴ դիրքորոշումը 2016-ի սանկտ-պետերբուրգյան ոգով «ջրելու» ուղղությամ: Պահն է քանդել թշնամու կապած արատավոր հանգույցը:

.
.
.

Կարդացեք նաեւ՝


ինչպես նաեւ՝