Նոյեմբեր 26-ի Սոչիի նախօրեին հայ մամուլը լի է ապագան կանխագուշակելու փորձերով: Գրեթե բոլորը վարչապետ Փաշինյանի ճակատագրի մասին է: Շատերը կիսում են ինֆեռնալ միջամտության սպասումը
–
Խ
աչի՛ր նրան, խաչի՛ր: Իր սեւ գործն անելուց հետո նա այլեւս պետք չէ քեզ՝ չափից ավելի բան գիտի մեր «պարտության» ու քո հաղթանակի մասին: Դու ասացիր, թե հերոս է, ոչ դավաճան, ուրեմն՝ խաչիր որպես հերոս: Մեզ անտանելի է նրա գոյությունը: Նա է մեղավոր, նա, ու քոնն է դատաստան»: Այսպես է ասված:
Մյուս կողմից՝ որն էր նրա մե՞ղքը: Այն, որ Իսկական Հա՞յ էր ու Պռոշյանի քաղցր միգից հառնող ապագա էր տեսնում, գլխարկից դուխ էր հանում ու երեք տարի հինգ շիշ խորովածով 10 միլիոն մա՞րդ կերակրում: Ուրեմն՝ ինչու չարչարել: Ոչ մի դեպքում ու ոչ մի ձեւով, առավել եւս խաչաձեւ եփած հսկայական քյաբաբի վրա:
Նա պիտի հարատեւի անեղծ: Արալեզները դեռ կենդանության օրոք պիտի թափանցեն նրա հոգու ամենամութ ծալքերը ու աննեխություն պարգեւեն դրանց: Իլյիչից էլ ավելի կենդանի՝ ոչ բրոնզաձույլ, ոչ մարմարե, ոչ էլ իբրեւ թվային հոլոգրամ, պիտի կանգուն մնա ամենքին երեւացող մի տեղում քանի դեռ կա նրան կարոտ մեկ հայ:
Ոչ մի օտար կարող է խախտել նրա նյութեղեն ու ոգեղեն հյուսվածքների անկրկնելի հարմոնիան: Թշնամի ու դաշնակից, ձեռքդ դեն տար Փաշինյանից: Օն նաշ:
.
.
.
.
Կարդացեք նաեւ՝
ինչպես նաեւ՝