Նյութի առաջատար ռուս փորձագետը դեկտեմբեր 4-ին խոստովանում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության բուն նախաձեռնողը ցարական Ռուսասանն էր, որի հետախուզությունը, ըստ նրան հայտնի դարձած փաստաթղթերի, ագենտուրային հարաբերությունների մեջ էր գտնվում անմիջապես Էնվեր-փաշայի հետ (Տարասով): Սա մեզ սպասող ինքնաբացահայտումների դեռ սկիզբն է: Ո՞րն է աննախադեպ անկեղծության պատճառը
.
Ռ
ուսաստանը պաշտոնական Երեւանից իր համար բախտորոշ քայլեր է ակնկալում եւ Մոսկվայի անկեղծությունը առաջին հայացքից անտրամաբանական կարող է թվալ: Իրականում այն ճարահատյալ է եւ, թերեւս, այլընտրանք չունի: Դեկտեմբեր 14-ին, 3+2 ձեւաչափին վարչապետ Փաշինյանի միանալուն զուգահեռ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն ժամանած մեկ այլ փորձագետ, «անկեղծ, որպես կին», լրացնում է գործընկերոջ սպառնալից ուղերձը հայերին. հրաժարվեք ձեր շահերի հետապնդումից, մի դիմադրեք երկրի նոր գաղութացմանը, ճանաչեք Լենին-Աթաթուրք պակտի սահմանները, թրքացեք՝ այլապես վատ կլինի (Գուզենկովա):
Ռուսական անկեղծության պատճառը 2017-ին 63% կազմող, իսկ 2021-ին գրեթե կրկնակի՝ 35%-ի ընկած հայերի ռուսասիրության ցուցանիշն է [RFE/RL, 1], [NA, 2]: Ընդ որում, դատելով անկեղծության աստիճանից, Հայաստանում ռուսասիրության տոկոսը ավելացնելու որեւէ հնար այլեւս չկա: Մնում է դիմել հուսահատ քայլի եւ շեշտը դնել համատարած վախի եւ ապակողմնորոշման մթնոլորտը էլ ավելի խտացնելու վրա: 65% հայերին ասում են. իմացեք ուրեմն, մեր քաղաքականությունը իրոք միշտ եղել է ձեր բարոյական եւ ֆիզիկական ոչնչացումը՝ հիմա էլ կանգ չենք առնի: 65% հայեր, դիմադրությունն անիմաստ է, անտրտունջ ըդունեք հանքի ճորտի ու թնդանոթային մսի ձեր ճղճիմ կոչումը (Սարդարյան, Տեր-Պետրոսյան, Լիպարիտյան, Փաշինյան) եւ որոճացեք բաժին հասած խոտը: Այլապես…
Պաշտոնական հանգամանքով օժտված սպառնալիքները դատարկ խոսքեր չեն ոչ միայն ջարդի 200-ամյա պատմությունը նկատի ունենալով: Հայաստանի դեմ 2020 թվականի ռուս-թուրքական համատեղ [Շոյգու, 3] արցախյան արշավանքի հետեւանքները դեռ չեն շտկված: Ավելի բարդ, բայց եւ ակնհայտ փաստարկները վկայում են, որ Ռուսաստանը լքում է Հարավային Կովկասը եւ նեոգաղութային վերակացուի դերը հանձնում թուրքերին: Վերակացուի կամ ջարդարարի, ինքներդ որոշեք՝ սա է 3+2 ձեւաչափով հայերին թողած այլընտրանքը:
Իսկ ռուսական նոր մարտավարության պայմաններում ինչ է լինելու 35% հայերի եւ նրանց վարող հայաստանների ու պատիվունեմների հալը: Մտածել 35%-ի «ճակատագրի» մասին, երբ կա 65%-ը Մոսկվային այլեւս ուշ է: Դրությունը Հայաստանում հատել է կրիտիկական գիծը եւ պետք է շտապ կնքել իրավական առումով պարտադրող պայմանագրեր, նոր «Ալեքսադրապաոլ» կամ նոր «Կարս»:
Ռուսասիրության ցուցանիշի կտրուկ անկումը վկայում է «Ստոկհոլմյան սինդրոմից» ձերբազատվելու հայերի տրամադրության մասին
Շեշտենք, որ խորհրդային կայսրության անկումից ի վեր Կովկասում եւ հետխորհրդային ողջ տարածքում ճորտի կարգավիճակում հայտնվել էր միայն մեկ ազգ՝ հայերը: Ոչ վրացիներին, ոչ էլ Կասպից-արեւմուտքի թուրքերին Մոսկվան չի դիմում ամեն բան՝ կրոնական պաշտամունքի վայրերից սկսած մինչեւ ընդերքն ու կապուղիները օտարին հանձնելու, զինաթափվելու, այբուբենը փոխելու կամ լեզվից եւ պատմությունից հրաժարվելու պահանջներով (Վոլոդին, Մատվիենկո, Կիրիլ պատրիարք):
Ռուսասիրության ցուցանիշի կտրուկ անկումը վկայում է «Ստոկհոլմյան սինդրոմից» ձերբազատվելու հայերի տրամադրության մասին: Ձեւավորվել է ռուս-թուրքական լուծը թոթափելու հանրային դիսկուրս, ինչն էլ պայմանավորում է Մոսկվայի եւ Անկարայի կողմից «Նիկոլ» օպերացիայի նոր, հուսահատության աստիճան անկեղծ փուլի գործարկումը [Վեդոմոստի, 4]:
Թշնամին ոչ հեռու անցյալի եւ ներկայի մասին դեռ շատ բան է խոստովանելու: Ընթացքը անկասելի է: Մնում է թողնել գրեթե ամեն հայի պատվաստված պայմանական «նիկոլին» իր անկեղծ հովանավորների հետ դեմառդեմ ու ազատվել լծից եւ, այդպիսով՝ խուսափել պատերազմից ու ջարդից:
.
.
.
Կարդացեք նաեւ՝