ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչ է կանխագծել Էրդողանը ցեղին ռուբինյան. Ժամանակն է ասել

.

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հստակ բնորոշել է «հայ-թուրքական հաշտության գործընթացի» հեռանկարը: Հունվար 14-ին Մոսկվայում կայացել է հատուկ բանագնացներ Ռուբինյանի եւ Քըլըչի «առանց նախապայմաների» առաջին շփումը ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի ուղեկցությամբ: Մինչդեռ, թուրքական նախապայմանները ընդունվել են եւ ժամանակը չէ խնայել հայ հանրությանը ու թաքուն պահել դրանք: Պարզ թեզեր են ու բնութագրեր

.

.

Ք

աղաքացիական Պայմանագրից վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաեւ ԱԳ նախարար Միրզոյանը, համաձայն Էրդողանի ոչ ավել, ոչ պակաս «մաքսանենգ» ու «քոչվոր» կամ «գաղթական» ժողովրդի ներկայացուցիչներ են: Ինչ վերաբերում է Հայաստան անվան տակ հանդես եկող երկրին, ապա այն, ըստ թուրք նախագահի, աշխարհին հայտնի է դարձել «բոլորովին վերջերս՝ 1921 թվականին»: 

Թուրք ղեկավարի այս բնութագրերը օգտագործվել են ընդհանրապես հայերի հանդեպ, որոնք «անցյալ դարասկզբին թափառում էին եվրոպական երկրներում, հասել էին նաեւ [օսմանյան] Թորքիա, որտել էլ հերթական քոչի ընթացքում պրոբլեմներ են ունեցել»: 

Ցեղասպանության մասին, ըստ Էրդողանի, խոսք լինել չի կարող՝ անհայրենիք հայերի անկանոն քոչ էր: Ընդհակառակը, օսմանյան կառավարությունը միշտ հոգում էր թափառող հայերի անվտագության մասին: Ժամանակակից Թուրքիայի իշխանությունները նույն վարքագիծն են դրսեւորում. «հիմա էլ Թւրքիայում 100 հազար հայ կա, ընդ որում դրանցից 60 հազարը ԹՀ քաղաքացի են, իսկ 40 հազարը՝ շրջիկ մաքսանենգությամբ են զբաղվում, բայց կառավարությունը նրանց Հայաստան չի արտաքսում: Ինչու՞, ինչպես եւ անցյալում հայերի հանդեպ Թուրքիաում մարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, մի թե պարզ չէ», ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 60 հազար հայերին Էրդողանը արդեն արժանացրել է «թուրքական սրի մնացուկներ» բնորոշման, այսինքն, որակել իբրեւ ջարդարարների եւ կանոնավոր բանակի անփութության հետեւանքով չկոտորվածներ: Այս բնութագրերը եւ գնահատականները Թուրքիայում հնչում են շարունակաբար, սակայն առավել խտությամբ արտաբերվել են 2019 թվականի նոյեմբեր 14-ին [Էրդողան, 16:30 րոպեից, 1] ԱՄՆ Մերիլենդ նահանգի Լանհամ քաղաքի թուրք կրոնական կենտրոնում: Էրդողանի ելույթը նվիրված էր Սիրիայում զինված միջամտությանը եւ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելուն:

Ռեջեբ Էրդողանն ու ԱՄՆ-ում դեսպան Սերդար Քըլըչը Նյու-Յորքի JFK օդակայանում  |  Անատոլիական գ-ն, Getty

Անշուշտ, Փաշինյանը եւ կոմպանիան տեղյակ են այս բնորոշումներին ու թեզերին եւ համաձայն են ճակատներին կրել «քոչվոր», «ղաչաղչի», «աշխարհին անհայտ» եւ «մնացուկ» խարանները: Հիշեցնենք նաեւ, որ Ալիեւ անունով մեկ այլ թուրք գործիչ գրավյալ Շուշիում Էրդոըլնին հյուրընկալելիս հայտարարել է, որ «այսուհետ հայերը հավիտյանս խարանված են մնալու պարտված ժողովրդի կնիքով եւ ոչ ոք թույլ չի տա, որ նրանք ռեւանշ իրականացնեն» [Ալիեւ, 2]:

Այսպիսով, Էրդողանը Մերիլենդում բանաձեւել է հայ ազգի եւ Հայաստանի գոյության վրա խաչ քաշող դրույթ-նախապայմաններ: Սկսելով միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացը առանց թուրքերի «սխրանքների» բնորոշման ու հայկական հողերի վրա քեմալալան Թուրքիայի ապագան միջազգային իրավական ակտերի ոգով նախանշելու, Փաշինյանը համաձայնել է էրդողանյան տեսլականին: Տեսլականը արեւելյան թեվի վրա ամրագրող ալիեւյան թելադրություն-նախապայմանին Փաշինյանն ու կոմպանիան նույնպես համաձայն են, ասելով թե «հետևողականորեն շարժվելու են խաղաղ զարգացման օրակարգ բացելու ճանապարհով» [Փաշինյան, 3]:

ՔՊ եւ ռսանպաստ «ընդդիմության» օժանդակ խմբակների հարցը պարզ է: Նրանց ուղղված հետագա քարոզը անիմաստ է, քանի որ կրթական եւ գործնական բեքգրաունդի բացակայությամբ նույնիսկ ցանկության դեպքում ընդունակ չեն դրությունից բխող ռազմավարական պլանավորման: Նոքարություն հանուն իշխանության պարզից պարզ հայտանիշով են համբարձվել ռուսական գաղութային սանդղակի կատար:

Ինչ վերաբերում է Մոսկվայի հովանավորոությամբ թուրքական ստրկացմանը քվե տված հայ ժողովրդի հատվածին եւ նրա սերնդին, ապա ներկա ընթացքով այն նոր ընտրության հնարվորություն չի ունենալու: «Անհայրենիք քոչվոր», «թափառական ղաչաղչի», «աշխարհին անհայտ երկիր» կարգավիճակն ընդունած ժողովուրդը երկար չի վայելելու նույնիսկ «մնացուկ» լինելու հաճույքը՝ վերացվելու է անմնացորդ, երկրի հետ միասին: Էրդողանի նախանշած ընթացքը պիտի բեկանվի:

Կոնստանդնուպոլսի հայ բնակչությունը Դեր Զորի ճանապարհին անասուն փոխադրող վագոնների մեջ, 1916   |   DIOMEDIA / Mary Evans 

…………
Լուսանկարում՝ հայ բանագնաց Ռուբեն Ռուբինյան

Доступно в русском переводе

.

.
.

Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝