Բաքվի պաշտոնական եւ անպաշտոն ռուսալեզու լրատվամիջոցները իրականացնում են լայնածավալ հակահայկական արշավ: Արշավի կորիզը հայերի իբր ռուսատյացությունն է եւ Հայաստանի ղեկավարության «դավաճանությունը» Ռուսաստանին: Մինչդեռ Աբշերոնի թյուրքական պետության ղեկավարը հրապարակում է իր արտաքին քաղաքական նոր հայեցակարգը, որի մեջ Ռուսաստան այլեւս չկա: ԱՄՆ եւ Միացյալ Թագավորությանը հատուկ դեր է հատկացված:
Չհիշատակված Վրաստանի եւ Իրանի շարքին, նույնպես չհիշատակված Մոսկվան ստացել է նոր հայեցակարգում ընդամենը «հարեանի» կարգավիճակ, ճիշտ է՝ հավերժ հարեւանի: Միաժամանակ Իլհամ Ալիյեվը զգուշացրել է հարեւաններին չստեղծել Բաքվի համար պրոբլեմներ: «Դա անօգուտ է» հավելել է Բաքվի ռեժիմի պարագլուխը:
Թուրքերենի ադրբեջանական բառբառի սիրահարներին ներկայացնում ենք Ալիյեվի ելույթը: Բավարարությունը երաշխավորված է: Ունկնդրեք 15 րոպե 10 վայրկյանից սկսած այստեղ
Ռուսերեն սղագրությանը կարելի է ծանոթանալ “Что касается основных наших приоритетов…” պարբերությունից սկսած այստեղ
Բաքվի ԶԼՄ-ներ. «Սիմոնյանը Փաշինյանին. դուք ձեր տարածքում վարժեցնում եք երիտասարդներին, թե ինչպես տապալեն իշխանությունը Ռուսաստանում»
Նկատենք, որ Մոսկվան, ըստ երեւույթին, շարունակում է իր ստեղծած «Ադրբեջանը» ռազմավարական գործընկեր համարել: Միակողմանի սիրո արգասիք կարելի է համարել Բաքվի պրոպագանդայի եւ Մարգարիտա Սիմոնյանի հավաքագրած խմբակի առերեւույթ համաձայնեցված գործողությունները, ուղղված Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալմանը: