Պատերազմը պատերազմ անվանածների թվում է նաեւ ավագ քահանա Ստեփան Վանեյանը՝ արվեստագիտության դոկտոր, Մոսկվայի Պետական համալսարանի պատմության և ՄԻՖԻ տեսական ֆիզիկայի ֆակուլտետի աստվածաբանության ամբիոնի պրոֆեսոր: Մարտնչող երկու բանակների շարքերում են հայեր: Հայերը բազմաթիվ են նաեւ Ուկրաինայում ռմբակոծության ենթարկվող քաղաքներում, շատերը՝ աշխարհազորի կազմում:
Կոչը թարգմանությամբ
.
Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականների դիմումը՝ հաշտության և պատերազմին վերջ տալու կոչով
Մենք՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու քահանաներն ու սարկավագները, յուրաքանչյուրը մեր անունից, դիմում ենք բոլորին, ումից կախված է Ուկրաինայում եղբայրասպան պատերազմի* դադարեցումը` հաշտության և անհապաղ զինադադարի կոչով։
Մենք այս կոչն ենք հղում Ահեղ դատաստանի հիշատակումով և Ներման կիրակիի նախօրեին:
Ահեղ դատաստանը սպասում է յուրաքանչյուր մարդու: Ոչ մի երկրային իշխանություն, ոչ մի բժիշկ, ոչ մի պահակազոր չի պաշտպանի այս դատաստանից: Հոգալով յուրաքանչյուր մարդու փրկության մասին, ով իրեն համարում է Ռուս ուղղափառ եկեղեցու զավակ, մենք չենք ցանկանում, որ նա այս դատաստանին ներկայանա, կրելով մայրական անեծքի ծանր բեռը։ Հիշեցնում ենք, որ Քրիստոսի արյունը, որը թափվել է Փրկչի կողմից հանուն աշխարհի կենաց, Հաղորդության խորհրդին կընդունվի այն մարդկանց կողմից, ովքեր սպանիչ հրամաններ են տալիս՝ ոչ ի կենաց, այլ ի տանջանք հավիտենական:
Մենք սգում ենք այն փորձուտյունը, որին անարժան ենթարկվել են Ուկրաինայի մեր եղբայրներն ու քույրերը։
Հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր մարդու կյանքը Աստծո անգին և եզակի շնորհն է, և այդ պատճառով մենք ցանկանում ենք բոլոր զինվորների՝ և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների վերադարձը իրենց տներն ու ընտանիքները ողջ և առողջ:
Մենք դառնությամբ մտածում ենք այն անդունդի մասին, որը պետք է հաղթահարեն մեր երեխաներն ու թոռները Ռուսաստանում և Ուկրաինայում, որպեսզի նորից սկսեն ընկերանալ միմյանց հետ, հարգել և սիրել միմյանց։
Մենք հարգում ենք մարդուն Աստծո կողմից տրված ազատությունը և կարծում ենք, որ Ուկրաինայի ժողովուրդը պետք է իր ընտրությունը կատարի ինքնուրույն, ոչ թե զենքի սպառնալիքով, առանց ճնշման Արևմուտքից կամ Արևելքից:
Ներման կիրակի օրվան ընդառաջ՝ հիշեցնում ենք, որ դրախտի դարպասները բաց են ցանկացածի, նույնիսկ ծանր մեղք գործած մարդու առջև, եթե նա ներողություն խնդրի նրանցից, ում նվաստացրել է, վիրավորել, արհամարհել, կամ նրանցից, ովքեր սպանվել են իր ձեռքով կամ իր հրամանով։ Այլ ճանապարհ չկա, քան ներողամտությունն ու փոխադարձ հաշտեցումը։
«Քո եղբոր արյան ձայնը գետնից Ինձ է կանչում. իսկ հիմա դու անիծված ես երկրից, որը բացվեց քո ձեռքից եղբորդ արյունն ընդունելու համար»,- ասաց Աստված Կայենին, որը նախանձում էր իր կրտսեր եղբորը։ Վայ ամեն մարդու, ով գիտակցում է, որ այս խոսքերն ուղղված են անձամբ իրեն։
Խաղաղության և պատերազմի դադարեցման ոչ մի ոչ բռնի կոչ չպետք է բռնի կերպով ճնշվի և դիտարկվի որպես օրենքի խախտում, քանի որ այդպիսին է աստվածային պատվիրանը. «Երանի խաղաղարարներին»:
Մենք բոլոր պատերազմող կողմերին կոչ ենք անում երկխոսության, քանի որ բռնությանը այլ այլընտրանք չկա։ Միայն դիմացինին լսելու կարողությունը կարող է հույս տալ դուրս գալ այն անդունից, որտեղ մեր երկրները նետվեցին մի քանի օրում։
Թող դուք և մենք բոլորս մտնենք Մեծ Պահք հավատքի, հույսի և սիրո ոգով։
Դադարեցրեք պատերազմը*
Քահանա Ալեքսի Անտոնովսկին
հեգումեն Նիկոդիմ (Բալյասնիկով)
Քահանա Հիլդո Բոս
Քահանա Վասիլի Բուշ
Ստեփան ավագ քահանա Վանեյան§
Ընդամենը 35 հոգեւորական
————
*) Ուկրաինայում պաշտոնապես «պատերազմական հատուկ գործողությունը» պատերազմ անվանելու համար ՌԴ սահմանել է վարչական կամ քրեական պատիժ
Լուս՝ ՌՈՒԵ ավագ քահանա Ստեփան Վանեյան | Scanpix
.
.
Կարդացեք նաեւ՝
ինչպես նաեւ՝