ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախիջեւանի խնդիրը հավասար է Արցախի խնդրին. Ռումբ Երեւանի գլխին

.

Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրին նվիրված ԵԱՀԿ հովանու ներքո հավանական բանակցությունների անոնսը վկայում է բանակցությունների նյութի դիտավորյալ խեղաթյուրման մասին: Եթե Կարսի պայմանագիրը գործում է, ապա Նախիջեւանը Բաքվի ինքնիշխանության տարածք չէ: Եթե չի գործում՝ վերադարձրեք Արարտն ու Իգդիրը

Խ

աղաղության պայմանագրով իրականացվելու է փոխադարձ ճանաչում, որը անհնար է առանց սահմանների ճանաչման, ինչի մասին, մասնավորապես, ասված է նաեւ ՀՀ ԱԳՆ համապատասխսան հայտարարության մեջ: Եթե այդպես է, ապա անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ խորհրդային ադմինիստրատիվ սահմանների ճանաչումով գործը չի կարող ավարտվել, ինչպես համառ ներկայացնում է ՀՀ վարչապետը ինչ-որ տարետվերի ձեռնծությամբ: Ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը:

Նախկին Հայկական ԽՍՀ հարավային սահմանի մի մասը հանդիսանում էր, եւ հիմա էլ է հանդիսանում, միջազգային պայմանագրերով սահմանված բաժանարար գիծ ՀԽՍՀ եւ Նախիջեւանի Ինքնավար հանրապետության միջե: Նախիջեւանը Մոսկվայի/Կարսի 1921 թվականի պայմանագրով կողմերը սահմանել են իբրեւ հայկական ինքնավարություն Ադրբ. Հանրապետության հովանու, ընդունված դասակարգմամբ՝ պրոտեկտորատի ներքո: Նախիջեւանը այսպես կոչված «Ադրբեջանի» մաս չէ, ինչպես Աջարական ինքնավարությունը Վրասատի ինքնիշխան մաս չէ եւ սահմանը գտնվում է պայմանագրային հատուկ ռեժիմի տակ: 

Նախիջեւանի խնդիրը Տրապիզոնում

Նախիջեւանի հատուկ կարգավիճակը հստակ արտահայտվեց Տրապիզոնում 2004 թվականի մարտի 16-ին (ռուս–թուրկական պայմանագրի տարելից – հեղ.) ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում, երբ Ռուսաստանը ներկայացնող մոսկովյան քաղաքագլուխ Յուրի Լուժկովին ասվեց, որ «Աջարիստանը Կարսի պայմանագրով գտնվում է ստորագրող կողմերի հավասար իրավասության ներքո» [Կոմմերս, 1]: Ընդգծենք՝ հավասար բառը: Լուժկովը Կարսի պայմանագրի վճռորոշ հանգամանքը այնուհետեւ բազմիցս օգտագործել է Սահակաշվիլիի եւ Աբաշիձեյի միջեւ իր առաքելության անհաջողությունը պատճառաբանելիս (TVC):

Ավելորդ չէ նշել, որ Նախիջեւանի հենց միջազգային կարգավիճակը պայմանավորեց 1988 թվականին եւ հաջորդ տարիներին խնդրի բացակայությունը ղարաբաղյան սարժման օրակարգից: Հիմա դրությունը այլ է. մենք չէ, որ բարձրացրել ենք սահմանների խնդիրը: Մենք պիտի շահագործենք սահմանների միջազգային, բազմակողմ հանգամանքը Հայաստանի բոլոր խնդիրները միավորելու համար: Նիկոլ Փաշինյանի առջեւ հակառակ առջադրանքն է՝ հերթով ազատվել խնդիրներից եւ վայելել մունիցիպալ կառավարիչի կենցաղը:

Ճիշտ քայլերի դեպքում Նախիջեւանով կարելի է օժանդակել Արցախի խնդրին՝ առնվազն բնակչության անվտանգության հարցում

Այն հանգամանքը, որ ՔՊ կառավարությունը բոլորիս անհասկացողի տեղ է դնում, վկայում է հայ-թրքական բանակցությունների նախապայմանների առատութայան մասին: Նկատի ունենանք, որ Արցախի խնդիրը կազմել է ռուս-թուրքական պայմանագրերի տակավին չհրապարակված հավելվածի մաս (Նադեին-Ռայեւսկի, Տարասով), հետեւապես Արցախի օտարումը Հայաստանից նույնպիսի նախապայման է ինչ Նախիջեւանը: Մեղրու ճանապարհը թողված է իբրեւ այս հարցերից շեղող գրգռիչ եւ անկասկած համաձայնեցված «փոխզիջումային» նախապայման է: Այլ կերպ ասած, բանակցությունների նյութը, դեռ դրանք չսկսած, խեղաթյուրված է. հայկական պետությունը առնվազն Նախիջեւանը ճանաչում է Ադրբեջանական Հանրապետության ինքնիշխան տարածք, անկախ հարաբերությունների կարգավորման մնացած բոլոր տարրերից: Հակառակ Մոսկվա/Կարսի պայմանագրի: Նախիջեւանի նոր կարգավիճակը թույլ է տալու այդտեղ մշտական հիմքով թուրքական զինուժի կայազորներ տեղաբաշխել: Դրա դեմ Հայաստանը չի կարողանա առարկել նոր կարգավիճակի դեպքում:

Նախիջեւանի իրական արժեքը եւ Արարատը

Պետք է նաեւ հստակ գիտակցել, որ ռազմավարական առումով, հատկապես Երեւանի բնակչության անվտանգության տեսակետից, Նախիջեւանը նույնքան կարեւոր է ինչ հայկական Արցախը: Կարեւոր է նաեւ նկատել, որ եթե Մոսկվա/Կարսի պայմանագիրը առանց բարձրաձայնելու չեղյալ է ճանաչվում, ապա այդ դեպքում ի՞նչ է անում Արարատ լեռը իր շրջակայքով Թուրքիայի Հանրապետության տարածքում: Մինչեւ 1921 թվականը Արարատը երբեք չի գտնվել Օսմանյան կայսրության տարածքում, համենայն դեպս, իր գոյության վերջին 200 միլիոն տարիների ընթացքում: 

ՀՀ եւ Նախիջեւանի ԻՀ սահմանի խնդիրը, ինչպես եւ վերջինի կարգավիճակը հնարավոր չէ դիտարկել առանց հայտնի պայմանագրերը կնքած բոլոր կողմերի մասնակցության եւ պայմանագրերի մնացած բաղադրամասերի դիտարկման: ՀՀ վարչապետի համար, ըստ երեւույթին, սրբազան նշանակություն ունեցող Թբիլիսիի դերը նույնպես խնդիր է: Արարատը 1921թ, մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրով օտարվել է հոգուտ քեմալական Անատոլիական կառավարության Բաթումի եւ Աբխազիստանի հյուսիսային մասի դիմաց: 100 տարուց ավելի Վրաստանը շարունակում է մնալ հայոց իրապես սրբազան լեռան օտարման ուղիղ շահառո:

Հայազրկման հանգամանքը Նախիջեւանը շատ չի զատում Արցախի խնդրից, քանի որ ոչ ոք չի պատրաստվում Արցախում հանրաքվե անցկացնել: Բացի այդ մարդկանց կարելի է տարհանել առանց որեւէ հետեւանքի՝ ճիշտ այնպես ինչպես անհետեւանք է Շուշիի եւ Հադրութի բնակչության տարհանումը: Այդուհանդերձ, ճիշտ քայլերի դեպքում Նախիջեւանով կարելի է օժանդակել Արցախի խնդրին՝ առնվազն բնակչության անվտանգուտյան եւ հայրենիք վերադառնալու հարցում: Առնվազն:

Ինչ է եղել մինչեւ ԵԱՀԿ. Դարձյալ Նախիջեւան

Այսպիսով, ՀՀ եւ այսպես կոչված «Ադրբեջանի», Թուրքիայի Հանրապետության, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը անհնար է անջատաբար: Մասնավորապես, հրատապ է Կարսի նահանգի խնդիրը, որի կարգավիճակը եւ պատկանելությունը նույնիսկ քեմալական «Ազգային ուխտի» համաձայն ենթակա էր հանրաքվեյի միջոցով որորշման: Հանրաքվեն չեղյալ համարվեց բոլշեւիկյան Ռուսաստանի պահանջով դեռեւս 1919 թվականին՝ Նովորոսիյսկ նավահանգստից ստորջրյա ճանապարհով դեպի Թուրքիա առաքված գաղտնի բանագնացության պնդումով:

«Ազգային ուխտով» Կարսում հայկական ինքնավարության, կամ ընդունված դասակարգմամբ՝ ազգային օջախի ենթադրվող կարգավիճակը անուղղակի կերպով վիճարկվում էր նեղուցների խնդրով Ռուսաստանի պատվիրակ  Գեորգի Չիչերինի եւ բրիտանական արտգործնախարար մարկիզ Ջորջ Նաթանիել Քերզոնի միջեւ Լոզանի 1923 թվականի կոնֆերանսում: Ռուսաստանի վրա «հայանպաստ» բրիտանական ճնշումները, ի վերջո, հանգեցին պարզունակ շահարկման՝ Սեւծովյան նեղուցների բրիտանանպաստ կարգավիճակի դիմաց: Քերզոնը Չիչերինին ճնշելիս պահամջում էր հրապարակել Կարսի պայմանագրի գաղտնի բաժինները, ակնարկելով հայերի հետագա ոչնչացմանը եւ ցրմանը վերաբերող դրանց բովանդակությունը:

Մենք պիտի շահագործենք սահմանների միջազգային, բազմակողմ հանգամանքը Հայաստանի բոլոր խնդիրները մեկ փաթեթով ներկայացնելու համար

1923-ին Կարսը ճանաչվեց Թուրքիայի մաս առանց որեւէ հատուկ կարգավիճակի: Ավելացնենք, որ դա արվեց առանց Կոնֆերանսին հայկական պետական մասնակցության. Հայստանը արդեն ԽՍՀՄ մաս էր: Ավելացնենք, որ իրվաբանական խիստ իմաստով Լոզանի պայմանագիրը անվավեր է, քանի որ չի ճանաչվել ապագայում Հարավսլավիա կազմած երկրների կողմից: Չիչերինի խնդիրն է հետապնդում նաեւ Երեւանի ներկայիս կառավարությունը հենց այդ Կարսի, նաեւ Իգդիր-Արարատ-Բայազեթի, Նախիջեւանի եւ Արցախի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ՝ մատաղացու դարձող Հայաստանի վերաբերյալ:

Նախիջեւան. ոչնչացված հազարավոր հուշարձաններից խոշորները | Այվազյան

Այժմ Կարսի պայմանագիրը ընդունվում է, ընդ որում ի վնաս Հայաստանի էապես ընդլայնված տարբերակով: Նախիջեւանը՝ Բաքվի լիիրավ տարածք, Արցախը նույնպես, ընդսմին՝ ոչ գաղտնի, հրապարակային երկկողմանի պայմանավորվածությամբ: Մեղրիի ճանապարհը անցնելու է ռուսական ՖՍԲ ստորաբաժանումների կողմից վերահսկվող արտատարածքային գոտով, որը անջատելու է Հայաստանը Իրանից: Սա կոչվում է «Կարս առավել» կամ «Կարս+»: Ահա 2020 թվականի ռուս-թուրքական արցախյան արշավանքի նպատակը:

Բնական է որ, մեկ-երկու տարում միջազգային կյանքի հիրավի հսկա ֆիգուրներ դարձած Վլադիմիր Զելենսկու եւ Իլհամ Ալիեւի համեմատությամբ առաջվա քարվանսարայցի չարաճճի մանուկ մնացած Նիկոլ Փաշինյանը եւ նրա Միրզոյան-Գրիգորյան-Մակունց ինտելեկտուալ շրջապատը հազարավոր մղոն հերու են նման խնդիրների ընկալումից: Նրանց ուղղված մեվլուդյան գորովալից ժպիտները եւ լավրովյան մաժումները միանգամայն հասկանալի են:

Նյութը եւ քարտեզը նախատեսված է ԵԱՀԿ եւ հնարավոր այլ միջնորդական առաքելությունների համար, մասնավորապես ԱՄՆ ներկայացուցիչների, որոնք պաշտոնական մակարդակով ընդունում են Հայաստանի տարածքի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից օկուպացված լինելու փաստը: Մենք տեսնում ենք տեղի ունեցողը եւ ուշադիր հետեւում ենք իրավիճակի զարգացմանը:

———
Լուսանկարում՝ Թուրքիայի դիվանագիտական ձեռքբերումները ըստ Մոսկովյան պայմանագրին հետեւած 1923 թվականի Սեվրի խաղաղության պայմանագրի | Stratfor-2016

.


Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝