
Նախիջեւանի ինքնավար հանրապետության եւ ՀՀ հարավ-արեւմտյան /1/ սահմանը ոչ թե ԽՍՀՄ հանրապետությունների ադմիստրատիվ սահման է, այլ 1921 թվականի Մոսկվա/Կարսի պայմանագրերով որոշված բաժանիչ գիծ: Պաշտոնական Երեւանի եւ Բաքվի սուվերենությունների տարածքային սահմանազատումը ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանագծերով, ինչի մասին խոսում է ՀՀ վարչապետ Փաշինյանը, իրավազոր է միայն ՀՀ արեւելյան /2/ սահմանի բաժնով, այն էլ վճռորոշ մի քանի վերապահումով
–
Ո
րոնք են ՀՀ արեւելյան սահմանին վերաբերող վերապահումները: Առաջին վերապահումն է /2-Ա/ Հայաստանի տարածքից ներս (Տավուշ, անկլավներ) եւ դուրս հայտնված հատվածներով Հայաստանի հարավ-հյուսիս կապուղիների անընդհատությունը բնակչության էթնիկ կազմի հայտանիշով խզելու հանգամանքը: Այստեղ առանցքայինը «էթնիկ» որոշիչն է: Այդ որոշիչով Բաքուն առաջնորդվում է Հայաստանի տարածքի հանդեպ, բայց անտեսում է Արցախի պարագային: Այս հանգամանքը Բաքվի հետ բանակցությունների նյու՞թ է: Եթե ոչ, ինչու՞:
ՀՀ – Ադրբեջանի Հանրապետություն
Արեւելյան սահմանի սահմանազատման համար կա եւս մեկ վերապահում. խոսքը նույնիսկ Մոսկվա/Կարսի պայմանագրերի՝ Բաքվի իրավասության սահմանների մասին գաղտնի արձանագրությունների (Տարասով, Նադեին-Ռայեվսկի, Ալիեւ) մասին չէ, այլ /2-Բ ԽՍՀՄ կազմալուծմանը նախորդած Միության՝ գործողության մեջ մտած օրենսդրական ակտերով առաջնորդվող սուբյեկտության տարբեր մակարդակներում գտնվող խորհրդային միավորների ընդունած որոշումների մասին: Այլ կերպ ասած, խոսքը Ադրբեջանական ԽՍՀ՝ ԽՍՀՄ-ից եւ իր հերթին ԼՂԻՄ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու խորհրդային իրավական ակտերի մասին է: Ադրբեջանական Հանրապետությունը լքել է ԽՍՀՄ առանց Արցախի, հետեւապես, ունեցել է ադմինիստրատիվ խորհրդայինից տարբերվող սահմաններ:
Սահմանի որոշման եւս մեկ հանգամանք է /2.Գ/ ԵԱԽԿ ՄԽ մանդատի շրջանակում ԼՂ կարգավիճակի որոշման սկզբունքները: Մանդատը չի չեղարկված եւ ապագա կարգավիճակի անբաժանելի մաս է ՀՀ եւ ԼՂ ցամաքային կապը ապահովող էքստերիտորիալ, այսինքն Բաքվի իրավասությանը չվերաբերող ճանապարհը՝ անվտանգության իր որոշակի լայնությամբ: Բնականաբար, նման ճանապարհը ԽՍՀՄ ադմինիստրատիվ բաժանումից տարբեր սահմանային նոր իրավիճակ է առաջացնում ՀՀ եւ Բաքվի միջեւ ոչ միայն նախկին ԼՂԻՄ սահմանների երկայնքով, այլեւ Գորիս-Բերձոր հատվածում:
Ինչպես տեսնում ենք, ԽՍՀՄ ադմինիստրատիվ բաժանումը կարող է հիմք հանդիսանալ Բաքվի զինվորականներին 2020-ի մայիս 12-ի ելման դիրք տեղափոխելու համար միայն: Ոչ ավել: Սահմանազատումը բարդ կաղաքական ընդգրկում ունի:
ՀՀ – Նախիջեւան
Ավելի բարդ է կատարել սահմանազատում Նախիջեւանի հետ, նկատի առնելով Մոսկվայի/Կարսի պայմանագրի ներկա ստատուսի աորոշ լինելը [Օսկանյան]: Եւս մեկ խնդիր է դեռեւս ԽՍՀՄ գոյության շրջանում Նախիջեւանի հայկական ինքնավարության՝ իբրեւ Բաքվի ընդամենը պրոտեկտորատի տակ գտնվելու կարգավիճակի կոպիտ խախտումը 1926 թվականին: Ժամանակին այդ խախտման դեմ Մոսկվա բողոքներ է հղել նույնիսկ Թուրքիայի Հանրապետությունը: Բողոքների բովանդակությունը հետեւյալն էր. Նախիջեւանի ինքնավարությունը Ադրբեջանական ԽՍՀ մաս չէ, այնտեղ չեն կարող տեղակայվել խորհրդային բանակի զորամասեր: Խորհրդային Հայաստանի առարկությունը նույնը պիտի լիներ՝ հավելած հայկական ինքնավարության իրավունքների ոտնահարումը:
Այժմ հրատապ է Նախիջեւանի հայկական ինքնավարության իրավունքների վերականգնումը եւ Բաքվի զորաբանակի դուրսբերումը մարզից: Այլ կերպ ասած՝ օկուպացիայի դադարեցումը: Ի տարբերություն Արցախի, Նախիջեւանի հայկական ինքնավարության կարգավիճակը միջազգային պայմանագրի նյութ է: Բաքվի՝ ՀՀ տարածքի շուրջ կեսի հանդեպ օրինական որեւէ հիմք չունեցող պահանջներին պիտի հակադրվի Մոսկվա/Կարսի պայմանագրի պահանջների կատարումը: Նշենք, որ Շուշիի դեկլարացիայի ստորագրման ժամանակ իբրեւ Ացախի պատկանելության փաստարկ Բաքվի ռեժիմի պարագլուխը հղում կատարեց հենց Կարսի պայմանագրին: Իսկ ինչ եղավ Նախիջեւանի հայկական ինքնավարության կարգավիճակը:
Ինչպես համոզվում ենք՝ այս դեպքում էլ ԽՍՀՄ ադմինիստրատիվ բաժանումը Երեւանի եւ Բաքվի միջեւ սուվերենության տարածքային սահմանազատման ուղեցույց չէ, քանի որ Նախիջեւանը Ադրբեջան չէ: ՀՀ հարավ-արեւմտյան սահմանին Բաքվի զինվորականներ առհասարակ չպիտի լինեն: Մարզը պետք է վերադառնա հայկական ինքնավարության հիմունքներին՝ տեղի ռազմականացված կառուցվածքների համապատասխան վերակազմավորմամբ եւ հարյուր հազարավոր հայ բնակչության վերադարձով: Սա Բաքվի հետ բանակցությունների նյու՞թ է: Եթե ոչ, ինչու՞:
ՀՀ – Թուրքիա
Խոսվում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման մասին: Պետք է անշուշտ հաստատվեն: ՀՀ եւ Թուրքիայի սահմանը որոշվում է Մոսկվայի/Կարսի պայմանագրերով: Պայմանագիրը չի կարող գործել մի հատվածում (Կարս-Արարատ) եւ չգործել մյուսում (Նախիջեւան): Եթե առհասարկ ժամկետանց է եւ չի գործում, ապա ի՞նչ է անում Կարսը Թուրքիայի կազմում: Ի՞նչ է անում Արարատը Թուրքիայում: Ինու՞ Նախիջեւանը ՀՀ սուվերեն իրավասության սահմաններում չէ: Այդ դեպքում, առաջին հերթին, Անկարան պետք է կարգավորի Բաթումի խնդիրը Վրաստանի հետ, իսկ մինչ այդ, ժամ առաջ վերադարձնի Արարատ լեռան շրջանը Հայաստանի Հանրապետությանը՝ Մասսյաց երկու գագաթներով հանդերձ: Լեռան շրջանը օտարվել էր Հայաստանից Թուրքիայի օգտին՝ Բաթումը Վրաստանին փոխանցելու դիմաց: Սա Թուրքիայի հետ բանակցությունների նյութ է: Եթե ոչ, ինչու՞:

1921թ. Մոսկվայի/Կարսի ապօրինի պայմանագրերի հետեւանքով ՀՀ օկուպացված տարածքներ
Հարց է՝ որքանով են այս ակնարկի ձեւակերպումները հարիր իշխող խմբի անդամների գիտելիքին եւ մտահորիզոնին: Ավելի մեծ հարց է օտար շահի՝ խմբի հանձնարությունը: Սա՝ 4 տարվա ընթացքին, ցավոք, հազարավոր զոհերի գնով ապացուցված պնդում է: Այդուհանդերձ, իշխող խումբը Հայաստանի բնակչության առջեւ բացում է նոր արհավիրքների, նոր պատերազմի ու նոր զոհերի դուռը: Սահմանների խնդիրը միայն պատկանելության հարց չէ: Առաջին հերթին դա պաշտպանության եւ ընդհանուր անվտանգության հարց է, որ ծառանալու է հայ ժողովրդի շահերի կոպտագույն ոտնահարմամբ կնքված որեւէ պայմանագրի հաջորդ իսկ օրը:
Վարչապետ Փաշինյանը չնկատելու է տալիս, որ սուվերենության տարածքը բացի մակերեսից ունի իրավական կարգավորման ռեժիմ: Ընդ որում, հարակից տարբեր տարածքներ ղեկավարվում են միջազգային-իրավական էապես տարբեր ռեժիմներով: Սա ԽՍՀՄ կազմավորման եւ կազմալուծման յուրահատկությունն է, երբ Միության մեջ երկու հարեւանների սահմանները որոշվել են միջպետական պայմանագրերի միջոցով, այն էլ երրորդ կողմերի մասնակցությամբ: Հենց այն ԽՍՀՄ-ի ու Ալմաթիի, որին սիրում է հղել վարչաապետ Փաշինյանը: 29.8 թիվը խնդրի իրավական ֆակտուրան բոլորովին չարտացոլող, պոպուլիստական հերթական խաբկանք է:
2021 մայիս 12-ի եւ 2022 սեպտեմբեր 13-ի ՀՀ դեմ Բաքվի ագրեսիայի գործած ակտերը շատ թանկ պիտի նստեն աբշերոնյան ռեժիմի, նաեւ Թուրքիայի վրա: Սակայն այդ թանկ վճարը Հայաստանի կողմից ընդունող պիտի լինի: Ոչ ներկաները, ոչ էլ, դատելով նախագահներ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հայտարարություններից, նախկինները այդ վճարը «ընդունելու» ցանկություն չեն: Առնվազն պիտի շտապ վերականգնվի ՀՀ Արտաքին գործոց նախարարությունը: Միջազգային ասպարեզի իրավագետների կուռ կորիզ պիտի գործարկվի: Իրավական եւ դիվանագիտական հսկայական աշխատանք պիտի կատարվի աղետից խուսափելու համար: Կանխավ նշենք, որ ստատուս քվոն իբրեւ հիմք ընդունելու միտումը ընդհանրապես աղետաբեր է, քանի որ Հայկական ԽՍՀ սահմանները Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից 1921-ին գծվել են Հայաստանի անկենսունակության նկատառությամբ: Բոլշեւիկան Ռուսաստանի տկարությունը եւ քեմալականների պարտադրանքը թմբկահարոլների համար հատուկ նշենք, որ Հայաստանի անպաշտպանելի սահմանների շուրջ Լենին-Քեմալ սկզբունքային համաձայնությունը կայացել է դեռեւս 1919-ի մայիսին, ընդ որում Մոսկվայի նախաձեռնությամբ եւ ֆինանսական ու նյութական բացառիկ ապահովումով:
———
Նկարում՝
Թուրքիան 1926 թվականից բողոքում էր Նախիջեւանի՝ Ադրբ ԽՍՀ դրոշի տակ հանդես գալու դեմ:
1926 թվականի ապրիլի 18-ին ընդունված Նախիջեւանի ԽՍՀ առաջին Սահմանադրության (Հիմնական օրենքի) 61-րդ հոդվածում սահմանվել է, որ «Նախիջեւանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը օգտագործում է Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության զինանշանն ու դրոշը»։
Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սահմանադրության 112-րդ հոդվածը, որն ընդունվել է 1937 թվականի սեպտեմբերի 18-ին Նախիջևանի ՀԽՍՀ Սովետների արտահերթ տասներորդ համագումարի կողմից, պարունակում էր հետևյալ նկարագրությունը.
«Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշը Ադրբեջանական ԽՍՀ պետական դրոշն է՝ կազմված կարմիր կտորից, որի ձախ անկյունում, վերևի գավազանի մոտ, ոսկեգույն մուրճն ու մանգաղն է և մակագրությունը. ադրբեջաներեն և հայերեն լեզուներով «AzSSR» ՝ «AzSSR» մակագրության տակ ավելի փոքր տառերով «Նախիջևանի ԻՍՍՀ» ադրբեջաներեն և հայերեն մակագրության լրացմամբ»:
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՒՓՔՕՖ
աբգդեզէըթժիլխծկհձղճմյնշոչպջռսվտրցւփքօֆև
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՒՓՔՕՖ
աբգդեզէըթժիլխծկհձղճմյնշոչպջռսվտրցւփքօֆև
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՒՓՔՕՖ
աբգդեզէըթժիլխծկհձղճմյնշոչպջռսվտրցւփքօֆև
ԱԲԳԴԵԶԷ
ԸԹԺԻԼԽԾԿ
ՀՁՂՃՄՅՆՇ
ՈՉՊՋՌՍՎՏ
ՐՑՒՓՔՕՖ
աբգդեզէըթ
ժիլխծկհձղճ
մյնշոչպջռս
վտրցւփքօֆև
ԵՐԵՎԱՆԻ
ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
ԷՋՄԻԱԾԻՆ
ԶՎԱՐԹՆՈՑՔ
.
Կարդացեք նաեւ՝
ինչպես նաեւ՝