ՀԱՅԱՍՏԱՆ

Հարված տեր եւ տիկին վարչապետից. Բարբարոսների ներխուժումը մշակութային կոդի կորիզը

.

Իրադարձությունները Բերձորի ուղու վրա ստիպում են խոսել Հայաստանի տարբեր հատվածներում մեզ սպառնացող վտանգների շարքին առաջնահերթ, բոլոր իմաստներով կենտրոնական մեկ խնդրի մասին: Որքանով է համաչափ հանրային արձագանքը մեր անվտանգությունը քայքայած մշակութային վիրուսային գրոհին: Ֆիզիկական վնաս հասցնելուց հետո միայն նկատվեց Երեւանի Հանրապետության հրապարակի ավերումը: Մինչդեռ երկրի ճարտարապետական ողջ նկարագիրը, Հայաստանում աչքի ընկնող բոլոր շինությունները ենթարկվել էին թշնամու բարբարոսության շատ ավելի վաղ

.

.

Խ

ոսքը պատմական կոթողների ճակատները գույնզգույն լուսային եւ գրաֆիկական այլանդակման մասին է: Չորս տարի է արդեն: Այս Ամանորը դրա պսակն է՝ օտարի վարտիք հիշեցնող իր «շքեղությամբ»:

Հիշեցնենք, որ նիկոլարշավի առաջին իսկ պահից փորձ արվեց գրոհել ազգային մշակութային կոդին՝ «հեղափոխությունը» գովերգող քրդական օրհներգ-կլկլոցի միջոցով: Զգոն մարդիկ բարեբախտաբար գրոհը ետ մղեցին, հակառակ բոցավառ հերոսի եւ տիկնոջ «լավ էլ երգ ա» առարկություններին:

Հիմա, ընդհանուր պատկերը տեսնելով, կարող ենք արձանագրել. սովորական երգ չէր: Մի դատավորի համար հանրաքվեի, անասունների սպանդի կարգավորման, սրան-նրան «ընդդիմադիր» կշիռ տալու նպատակով շարունակական հիստերիաների, տարատեսակ փառատոնների, Հայաստան’2050 շնորհանդեսների անընդմեջ իդիոտիզմի շքերթը կոտրեց մշակութային գրոհին դիմադրելու հանրային կամքը:

Հետո «անսպասելի վրա հասավ» պատերազմը, այնուհետեւ ՔՊ եւ «ընդդիմության» համատեղ հոգեբանական գրոհը, որ իր կործանարար ազդեցությամբ բազմապատիկ գերազանցում էր ծանր մարտական կորուստներին: Փեսամիշիկյան Ռեքվիեմների եւ «պարտության» դրոշի քփ-ական ծածանումների միջոցով ընկճախտը համատարած եւ քրոնիկական դարձավ: Սա, իր հերթին, առիթ հանդիսացավ մշակութային գրոհի նոր ծավալման համար՝ իբր ժողովրդին փոքր-ինչ զվարճացնելու ազնիվ մղումով:

Իրականում, հոգեբանական ընդհանուր ընկճվածությանը զուգորդեց մշակութային վախճանը՝ համատարած քրդացման եւ հատկապես եկեղեցաշինության մեջ քարթվելացման միջոցով: Պետք է ընդունենք, որ իր մեխանիզմով վիրուսային հանդիսացող այս արշավը թուրքական MIT հետախուզության եւ ФСБ հոգեբանական հատուկ գործողությունների լաբորատորիաների համատեղ փայլուն մշակում է: Հմտորեն օգտագործվեց վերջին 200 տարվա ընթացքին հաջորդական կոտորածների առաջացրած ազգային արատը. հայերը զանգվածի մեջ իրենց մշակութային հիմքի ժառանգները չեն՝ ոչ հնագույն հիմքի, ոչ էլ ընդամենը հարյուրամյա: Մնում էր խամաճիկների ձեռքով բորբոքել արատը:

Քո մշակույթը յուրացնելու եկած թշնամու առջեւ մշակույթի, նշանակում է՝ ազգային ոգու կատարյալ վակուում է տիրում, դիմադրության կատարյալ բացակայություն

Որն է մշակութային թշնամական հարվածի գլխավոր ուղղությունը: Ճարտարապետությունն է: Պատմական շինությունները լուսավորության միջոցով պղծվում են, մասնավորապես Կառավարական շենքի սյունազարդումը, ժամացույցի թվատախտակը, անսամբլի մնացած հատվածները լուսային եղանակով եւս ներկվել, մասնատվել, քրդի բազմաշերտ պսպղան փեշի են վերածվել: Ամանորյա գոգնոցների բարբարոսությունը եւ կապույտ կոնտուրավորումները դեռ չասած: Գառնիի տաճարը, Գեղարդի վանքը ամեն գիշեր լույսերով թուրքի կապույտ են ներկվում: Օպերայի մոնոքրոմ գլուխգործոցը պաստառներով պատելը, իսկ մայրամուտից հետո ներկել, երեք գունային յարուսի բաժանելը ո՞ր իրավունքով է արվում: Երեւանը արդեն Քրդստանի՞ մայրաքաղաքն է: Հարցը ձեզ է ուղղված, «համերգի» պատվիրատու հարգելի տեր եւ տիկին վարչապետ: Թուրքերը հայկական կոթողները վերից-վար իրենց մահիկավոր փալասներով են վարագուրում, հասկանալի է ինչի համար: Հայաստանում նույնն է արվում՝ նույն նպատակով:

Օտարաբույր այլանդակությունը մանուկներին զվարճացնելու քողի տակ զանգվածներին պատվաստելը դասական վիրուսային վարակում է: Ինչ սիրուն են լամպուշկեքը, ինչ գույնզգույն ու ուժեղ են լույս տալի, ինչ շատ են, ամեն ծակ մտցված են, ամեն ծակից կարմիր-կապույտ-կանաչ շողշողում: Այսպես է վարակվածը իր օրգանիզմի մեջ ընդունում առաջին հայացքից հարազատ մի տարր եւ դեռ վարակում-կիսվում է ծանոթ-անածանոթի հետ՝ գովերգելով իրեն բաժին հասած «երջանկությունը»: Ընտրազանգվածը կոնսոլիդացվում է գունավոր ապակիների միջով արեվին նայող պապուասների մակարդակին կանգնած: Ակամա մտաբերում ես ավելացած յուղը մարմնի որոշ մասին քսելու արածը:

Ժամանակ առ ժամանակ հնչում է պետության «կայացածության աստիճանը բարձրացնելու» վարչապետական թեզը: Մնում է պարզել, թե որ ազգի պետության մասին է խոսքը: Բանն այն է, որ մինչեւ պարզվի կայացածություն ասածի իմաստը, պարզվեն կայացածության կայացման ժամկետները՝ հայկական պետությունը ավերակի կվերածվի ամենապարզ եղանակով: Ինքնաբնորոշումը աղերս չի ունենա «հայ» բառի հետ:

Ազգային մշակութային կոդի աղճատումը, նենգափոխումը առաջացնում է ազգային ինքնաբնութագրման սրընթաց եւ անդառնալի փլուզում: Թե ինչ աստիճանի է կայացած լինելու պետությունը՝ արդեն որեւէ նշանակություն չի ունենա՝ սեփական ինքնության մասին նիկոլական պատկերացում ունեցող ժողովուրդը հայ անվանվել չի կարողանա: Այսպիսով, առանց մեկ կրակոցի, առանց մեկ ռումբի լուծվում է Հայաստանի ոչնչացման խնդիրը: Հենց դրան ենք ականատես, մասնավորապես, Բերձորի ճանապարհի վրա: Քո մշակույթը յուրացնելու եկած թշնամու առջեւ մշակույթի, նշանակում է՝ ազգայն ոգու կատարյալ վակուում է տիրում, դիմադրության կատարյալ բացակայություն: Դու արդեն հանձնել ես քո մշակույթը բարբարոսներին, ընդ որում երկրի սրտում, մայրաքաղաքի մեջ:

Պատմական կոթողը չտեսի լամպուշկա կախելու համար տոնածառ չէ: Զարդարանքը պիտի շինություններից դուրս լինի, այն էլ շինությունների ճարտարապետական ոգուն ներդաշնակ: Լուսային ընդգծումները պետք է ծայրաստիճան զգուշավոր եւ չափավոր լինեն, անկախ տոնական, թե առօրյա: Հայկական կոթողները արդեն առատորեն զարդարված են քարի բնական ֆակտուրայով եւ երանգների նուրբ խաղով, շարվածքի երկրաչափությամբ, չնաշխարհիկ փորագրությունների շարքերով, կամարազարդ ճակատամուտքերի եւ ընդարձակ հարթ մակերեսների համադրությամբ, բնական լուսաստվերի միջոցով ծավալների նրբագեղ մոդելավորումով: Այս ամենին հաղորդակի՞ց եք, տեր եւ տիկին վարչապետ:

Թամանյանն ու Գրիգորյանը, Երկանյանն ու Քոչարը, մեծանուն ուրիշ երախտավորներ Երեւանում դարերում փառապանծ հայկական պետության նոր մայրաքաղաք են կառուցել, ոչ թե ձեր Չերխեչի ու Յոնջլաղի գեղամեջերը: Դարձեք էնտեղ՝ փոշտի դռանը գունավոր լամպուշկա կախեք, հազար, տաս հազար՝ մինչեւ անտակ աչքը հագենա: Գուցե այսպիսի շեշտադրումը ձեզ վերջապես մատչելի դարձնի խնդրո առարկան: Մայրաքաղաքը, քաղաքը, քաղաքակրթությունը, քաղաքականությունը, քաղաքավարությունը ձեր բանը չեն՝ ապացուցել եք: Մի դիպեք այս ամենին:

.

.
.

Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝