ՀԱՅԱՍՏԱՆ

Ալիեւը բարձր գնահատեց Փաշինյանին՝ Բաքուն խոստանում է հայերին չտեղահանել Հայաստանից

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվար 11-ի ասուլիսը պատասխան էր Երեւանին ավելի վաղ ուղղված ցապար առաջնորդի պահանջներին (Ի.Ալիեւ): Բաքուն արձագանքեց Փաշինյանի ելույթին, օգտագործելով իր տրամադրության տակ եղած հաղորդակցության ուղիղ եւ միջնորդված խողովակները: Ինչ գնահատական հնչեց

.

.

Ի

պատասխան հրապարակվեց Հայաստանի Հանրապետությունը, կամ Ալիեւի բառերով Արեւմտյան Ադրբեջանը «արեւմտաադրբեջանցիներով (երբեմնի հայաստանաբնակ թուրքերով եւ նրաց ժառանգներով – խմբ) վերստին բնակեցնելու» լայնածավալ ծրագիրը: Այն իրականացվելու է «առանց այդտեղ գտնվող հայերին անհանգստություն պատճառելու», առանց Հայաստանից հայերի տեղահանության, «քանի որ մեր բնակավայրերը դատարկ են»: «Բնականաբար այնտեղ մենք կգործադրենք մեր վիթխարի տնտեսական կարողությունը՝ միջազգային կոնվենցիաները մեր կողմն են», հավելեց ցապար ցեղապետը (Ի.Ալիեւ): Խոսքը պաշտոնապես առայժմ Հայաստան կոչվող երկրամասը վերածնելու մասին է:

Նիկոլ Փաշինյանի հրապարակած «հայկական պետականության ինստիտուցիոնալ կայացվածության (sic!) վրա կենտրոնանալու ռազմավարությանը» այսպիսով տրվում է բարձր գնահատական. ապրես Փաշինյան, քեզ տեսնեմ, ինստիտուցիոնալացրու եւ կայացվածացիր: Ուղիղ խողովակով հնչած այս գնահատականը, սակայն, դեռեւս բարձրագույնը չէ: Կա ավելի հետաքրքիր՝ միջնորդվածը:

Հայ հանրության հետ ցապարի հաղորդակցության  միջնորդված հունը ներառում է Բաքվի կիսապաշտոն ռուսալեզու զլմ-ները եւ ռուս հանրային կարծիքը մշակող պայմանականորեն «ռուս» աշխարհասփյուռ համացանցային միջավայրը: Վերջինները թիրախավորում են նաեւ 5 միլիոնանոց ռուսալեզու հայության ականջները: Ավելորդ է ասել, որ այդ խոսափողերը գտնվում են միաժամանակ ՌԴ, Թուրքիայի եւ Իսրայելի համապատասխան ծառայությունների հովանու ներքո եւ գլխովին թաղված են նավթ բուրող դահեկանների տակ: Մեզ համար դրանց կարեւորությունն այն է, որ առավել բաց եւ ճշգրիտ են արտահայտում նշված կողմերի նվիրական իղձերն ու գնահատականները:

Այսպես, «անհանգիստ հրեա» ներկայացող Մարկոս Ֆեյգինի հանրաճանաչ ալիքով Նիկոլ Փաշինյանի հունվար 11-ի ծրագրային դրույթներին անդրադարձավ Ուկրաինայի նախագահականի պատասխանատու Ալեքսեյ Արեստովիչը: Ավելի վաղ «հայերին վերջնականապես ջնջելու» կոչերով (տես՝ Լրագիր) հանդես եկած բանախոսը չթաքցրեց, որ արտահայտում է պաշտոնական Բաքվի, այսինքն Իլհամ Ալիեւի տեսլականը:

Ասվեց, որ «ՀՀ վարչապետը վերջապես ձերբազատվեց Արցախից ու այդտեղի կլանից», որ Հայաստանի հողերը եւ մշակույթը «առանց շտապելու, կամաց-կամաց, պատառը պատառի հետեւից հատելու Փաշինյանի խոհեմ մարտավարությունը խիստ գովելի է եւ հանգեցնելու է մի վիճակի, երբ հայերը այլեւս չեն ծանրաբեռնվելու իրենց ազգային ժառանգությամբ» եւ համակերպվելու են Անդրկովկասում դոմինանտ էթնիկ տարրերի թելադրած խաղաղության հետ: Ըստ Արեստովիչի, «Նիկոլ Փաշինյանի ծառայությունը, որ նա մատուցում է հայ ազգին, նրա անձնական սխրանքը պետք է փառաբանվեն հայերի շնորհակալ սերունդների կողմից» (Ա.Արեստովիչ, 36 րոպ.):

Ահա Նիկոլ Փաշինյանին Բաքվից, Մոսկվայից եւ Երուսաղեմից տրված հիրավի սպառիչ գնահատականը: Հընթացս գնահատվում է նաեւ ինքը հայ ժողովուրդը որպես հանրույթ: Մինչ այդ, նույն եռակողմ քարոզչության նախկինում «Էխո Մոսկվի» կոչվող ալիքով արդեն որպես «հանգիստ հրեա» ներկայացող Արկադի Դուբնովը խորուրդ էր տվել հայերին «թեթեւ նայել իրենց գալիք անխուսափելի եւ պատմականորեն տրամաբանական վախճանին», իսկ ցապար ցեղերին՝ «չափից դուրս չշտապեցնել հայերի վախճանը, որպեսզի նրանք հանկարծ չարթնանան թմբիրից եւ չըմբոստանան» (Ezerk.am):

Ինչն է թույլ տալիս ռուս-թուրք-իսրայելական խոսափողներին արտահայտվել այսքան բաց եւ անկեղծ: Հանելուկի բանալին հետեւյալն է: Թշնամին գտնում է, որ պարփակ հայ համույթը, Փաշինյանի եւ գործակիցների ջանքերով, արդեն անցած է այսպես կոչված «ադեկվատ արձագանքման» կետը, երբ դեռ ունակ էր գնահատել իրադրությունը եւ համարժեք դիմադրել: Այդ կետը անցնելուն պես, առավել ցինիկ հաղորդակցությունը հայերի հետ միայն ճնշելու է ազգի մնացորդային կենսական բնազդները: Այն, որ Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ վարչապետ է, ապացուցում է այս հաշվարկի ճշգրտությունը:

«Ադեկվատության կետի» ճշգրիտ հաշվարկում կատարվեց դեռեւս 2018-ին հայոց գահին դրված Փաշինյանի՝ երկու տարի շարունակ խելացնոր գործողություններին հանրային հակադարձման լիակատար բացակայության հիման վրա: Այդ կետը 2020 թվականի սեպտեմբերն էր: Եթե 2016-ի ապրիլին Բաքուն ձեռնպահ մնաց պատերազմական գործողությունների ծավալումից, իրավացի վախենալով հայերի ազգային համախմբումից, ապա 2020-ի սեպտեմբերին, նույնպես իրավացի, գտավ, որ հայերը արդեն հասունացել են անմռունչ ազգային նահատակության համար: Հայ զինվորի համառությունը, ճիշտ է, նեղեց եռյակ թշնամուն, բայց համառությունը ի վերջո հաղթահարվեց Նիկոլ Փաշինյանի գործոնով: Արդեն ետպատերազմյան շրջանում թշնամու կատաղի հոգեբանական ճնշումը զուգորդվում էր Քպ-ականների «ժողովուրդ, պարտվել ենք, պարտվել ենք» չդադարող բացականչություններով:

Հիմա արդեն համակարգված նահանջի վերջին փուլի ժամանակն է եկել, որն էլ ազդարարեց վարչապետի հունվար 11-ի ծրագրային ասուլիսը: Դրույթներին՝ իբրեւ կուռ համակարգի, դեռ կանդրադառնանք: Հիմա նշենք, որ ներկայիս ընթացքով իբրեւ Մոսկվա-Երեւան-Բաքու ծրագրերի զսպում մնում են արեւմտյան եւ պարսկական միջամտության իրարամերժ գործիքները, որոնց ի հայտ գալը ինքնին վկայում է հայ քաղդասի եւ հանրության անէացման մասին: Հարյուր հազարավոր նիրհողները արժե, որ գիտակցեն. մորթվելը, նույնիսկ կուշտ փորով խոր քուն մտած վիճակում, առանձնապես հաճելի բան չէ: Դեռեւս արթուն հայերը պետք է ասպարեզ իջնեն առանց կուսակցական կամ գաղափարային կաշկանդումների:

.

Պատկերում՝ Ժանսեմ (Հովհաննես Սեմերջյան), «1915, Եղեռն», գեղանկար

.

.
.

Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝