ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Արցախ. Իսրայելը վերջին ուժերն է նետում հայերի դեմ

Շուշի, իսրայելական LORA բալիստիկ հրթիռի հարվածի հետեւանքները, 2020 | Reuters

 

Հայկական բանակի հերոսական դիմադրությունը Իսրայել-Թուրքիա ահաբեկչական տանդեմի ծրագրերին վաղ թե ուշ թեւակոխելու է բանակցային փուլ: Խաղաղ հայ բնակչության շրջանում իսրայելական զենքի թողած թավ կարմիր հետքը եւ Բաքվի բացահայտ ցեղասպան նկրտումները հիմք են ստեղծել, որպեսզի Արցախը դե-յուրե անջատվի այսպես կոչված «Ադրբեջանից»: Այսպիսով, հարցականի տակ է դրվելու հրեից զենքի հաղթանակի սրբազան դոգման: Թել-Ավիվի Լիքուդական վերնախավի համար դա անընդունելի է թե՛ գալիք միլիարդավոր եկամուտների կորստյան, թե՛ գաղափարային ջախջախման, նաեւ այլ «հատուկ» հանգամանքներով

.

Հ

անգամանքների մասին կասենք քիչ ուշ եւ մանրամասն: Ինչպես արդեն պարզվել էր [Եզերք, 1], Արցախյան պատերազմների հրահրմանը եւ իրազեկային ապահովմանը Իսրայել պետությունը գրեթե մեկ տասնամյակ է ինչ առաջնային ուշադրություն է հատկացնում: Մասնավորապես ուժգին է այդ երկրի հակահայ քարոզչությունը Ռուսաստանում: Իսրայել պետության շահերը անթաքույց պաշտպանող լրագրողների ստվար եւ, ընդունենք, ազդեցիկ բանակը ինքնուրույն եւ Բաքվի հետ ձեռքձեռքի տված բառացիորեն օրուգիշեր մշակում է տեղացիների անխռով ուղեղները:

Իսրայելի թիրախում՝ Արցախի անկախությունն է

Հիմա, երբ հիմնականում Իսրայելի պետական ընկերությունների արտադրած հարվածային եւ ինքնաոչնչացող ԱԹՍ-ների եւ ականանետային-հրթիռային համակարգերի շնորհիվ Բաքուն, իր կարծիքով, մոտ է հայերի կամքը կոտրելուն, այդ իրազեկային բանակը նետվել է Հայաստանի դեմ վճրական ճակատամարտի: 

Ներկայացնենք հակահայ բազմաթիվ ելույթներով հայտնի մոսկովյան Նեզավիսիմայա Գազետայի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի՝ Էխո Մոսկվի ռադիոկայանին տված հարցազրույցի սղագրությունը:

Կոնստանտին Ռեմչուկով, – «վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այս հակամարտության մեջ նորն այն էր, որ Ադրբեջանը վճռական է լուծելու այդ խնդիրը: Հետևաբար, Ադրբեջանը մտավ այս հակամարտություն, որպեսզի վերադարձնի այդ տարածքները:

Եւ նա այդ խնդիրը լուծում է ռազմական ճանապարհով: Հայաստանը ճանաչի դա՝ թե ոչ: Եւ մերոնք [ռուս պաշտոնյաները], իհարկե, ծանր վիճակում են: Քանի որ Փաշինյանը խոսում է ամբողջ աշխարհի հետ ազգի ինքնորոշման սուրբ իրավունքի մասին, իսկ ադրբեջանցիները խոսում են տարածքային ամբողջականության սուրբ իրավունքի մասին: Սրանք բացարձակապես նույն փաստարկներն են, որոնք մենք օգտագործել ենք Ղրիմում և Կոսովոյում:

Եթե մենք գործում ենք Ղրիմի տրմաբանությամբ, ապա… այստեղ [Արցախում] պարզ չէ, թե ով ունի ​​այդ ինքնորոշման իրավունքը՝ հաշվի առնելով Ղարաբաղից մեկ միլիոն փախստականներին, որոնք գտնվում են Ադրբեջանում: 

Հետևաբար, ասում եմ, այստեղ նույնիսկ խոսք չի կարող լինել այս [ինքնորոշման] մասին: 

Ալիեւը հարցը արդեն լուծեց բռնի կերպով: Եւ խնդիրը, կարծում եմ, բոլորի առջեւ է ծառանալու՝ ֆրանսիացիների, ամերիկացիների, ռուսների, որպեսզի համոզեն Փաշինյանին, որ այս պահի դրությամբ վերջ, այդպես է»:

Կոնստանտին Ռեմչուկով, Նազավիսիմայա Գազետայի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր, Էխո Մոսկվի ռադիոկայանի շաբաթական հակահայ ելույթների հեղինակ | tvc

Կարելի է եւ չմեկնաբանել Ռեմչուկովի հուսահատ հիստերիան, սակայն հարկ է պարզաբանել Իսրաելին հուզող «հատուկ հանգամանքները»:

Առաջինը

Հայերի սպանություններից առաջացող բազմամիլիարդ եկամուտներն են: «Եւ սպանել խաղաղ բնակչությանը, հարվածել հայերի կրոնական պաշտամունքի օբյեկտին, եւ՛ միաժամանակ պատերազմում միջազգայնորեն հաղթած ճանաչվել»՝ ահա Իսրայելի բաղձալի բանաձեւը: Բանաձեւի վերջին բաժնի բացակայության, այն է Արցախի անկախության դեպքում իսրայելական զենքը պարտված է լինելու: Կամ հաղթում ես Արցախին, կամ պարտվում: Ընկնելու է զենքի վարկը, չեղարկվելու են նորանոր միլարդ ամերիկյան դոլարների սպասված գործարքները:

Երկրոդ

ԱՄՆ ֆինանսական հետախուզության փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ պարզվել է, որ Իսրայել պետությունը սպառազինության գործարքների նվազագույնը 10%-ի չափով «ատկատ» է տրամադրել Ալիեւին եւ դրանից էլ մի մաս հատկացրել կեղտոտ գնահատվող գործարքները «ծածկող» ռուսական մի բանկի, որն առչվում է Ռուսաստանի պաշտոնեության ամենաբարձր աստիճաններին: Միայն Բաքվի հաղթանակը կարող է կոծկել Թել-Ավիվ-Բաքու-Մոսկվա կոռուպցիոն ցանցի իրական մասշտաբները:

Ռեմչուկով. – «… հետևաբար, ասում եմ, այստեղ նույնիսկ խոսք չի կարող լինել այս [ինքնորոշման] մասին

Երրորդ

Թուրքիայի թիկունքում Իսրայելը վարում է իր աշխարհաքաղաքական խաղը, որն ուղղված է ոչ միայն Հայատանի այլ եւ մեծապես Իրանի դեմ: Բաքվի հաղթանակը, Թել-Ավիվի մտահղացմամբ, պետք է առաջացնի «ադրբեջանական» տարրի ապստամբություն Իրանի հյուսիսային շրջաններում: Այսպիսով, Բինյամին Նեթանյահուի եւ արբանյակների Լիքուդական գաղափարախոսության շրջանակներում վճրական պարտության են ենթարկվելու հրեա ազգի քաղաքակրթական միակ հազարամյա մրցակիցները՝ հայերն ու պարսիկները: Հայերի հանդեպ խորագույն հոգեբանական բարդույթը, որի արմատները ձգվում են մինչեւ Տիգրան Մեծի կողմից Երուսաղեմի գրավումը եւ ավելի վաղ ժամանակներ, հիրավի, տարել է Բիբի Նեթանյահուի հանգիստը:

Ինչպես համոզվում ենք, հանգամանքները ավելի քան լուրջ են՝ տարածվելով գռեհիկ երեսուն դահեկանից մինչեւ ազգային իդեա-ֆիքս: Իրազեկային պատերազմի ասպարեզ նետված ռեմչուկովների ջղաձգումները հիմնավոր են եւ ծայրաստիճան վտանգավոր: Դարմանը պարզ է եւ թանկարժեք՝ հայի խելք, կորով եւ միասնություն: 

Էլլի Յոսեֆ: Զենքի արգելափակման հայցով Իսրայելի Գերագույն դատարան դիմած եւ հացադուլավոր այս ազնիվ հրեան մարտնչում է իր ժողովրդի պատվի համար | youtube

  |