ՀՕՊ միջոցների եւ գրոհային ԱԹՍ-երի արհեստական անհավասարություն ստեղծած մոսկովյան մոնոպոլիստ զինավաճառ շրջանակները անցել են անթաքույց գրոհի: Ինչ է իսրայելական եւ թուրկական զենքի գերակայությունը սպասարկող մաֆիայի նպատակը
.
Ռ
ուսական քարոզչությունը նորից պարզել է «Նժդեհը հայ ֆաշիստ է» [ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լ.Կալաշնիկով, 1] հնամաշ դրոշը: Հակահայ արշավի այս դրույթին միացել է ոչ պակաս վտանգավոր եւս մեկը:
Ռուսական ԶԼՄ-ները՝ հայ զոհերով ոգեւորված Մարգարիտա Սիմոնյանի [RT, 2] ղեկավարած Sputnik եւ RT պետական միջոցների առաջնորդությամբ, ողողվել են մեկ ձեռքով կազմած նյութերով, որոնց նպատակն է պղծել հայ սպայի եւ զինվորի թափած թանկագին արյունը [NG,3]: Ավելի կոպիտ հարձակումներ պարուոնակող հղումներ չենք բերում, նկատի ունենալով ռազմական դրության պահանջները:
Համաձայն մոսկովյան ԶԼՄ-ների, ռուսական, թուրքական եւ իսրայելական տեսակների հսկայական ծավալներով զինված Բաքվի, Անկարայի եւ Իդլիբի բանդաների դեմ կռվող մեր մարտիկները աչքի են ընկնում մարտական «ցածր պատրաստականությամբ» եւ բարոյահոգեբանական «անբավարար որակներով»: Դրա հետեւանքով են զոհվում նրանք, այլ ոչ զենքի որակի, աղքատիկ տեսականու կամ անբավարար քանակի պատճառով:
Ամբաստանություններ են հնչում նաեւ Հայաստանի քաղաքական եւ զինվորական ղեկավարության հասցեին, որը «չի մտահոգվել» բանակի արդիականության, մրցունակ տեսականու եւ զենքի բավարար պաշարների հարցերով: Պատահական չէ, որ նման մեղադրանքները ինչ-որ պահից զուգորդվում են Ռուսաստանի պետական լրատվամիջոցների կողմից՝ Բաքվի կողմում իսլամական ահաբեկիչների մասին տեղեկուտյունների ժխտումով:
Հայ իշխանությունների թերացման պնդումը կատարում է այն կողմը, որը ԱՄՆ-ի արտադրուտթյան՝ ռուսականի հանդեպ գերակա զինատեսակների գնման մասին ընդամենը խոսակցությունը 2018-ին առիթ դարձրեց Հայաստանի հանդեպ Արեւմուտքի, ՆԱՏՕ, ԱՄՆ-ի «վարձկան» պիտակի լայնածավալ կիրառության համար [RIA, 4]:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ռուսական արտադրության ՀՕՊ միջոցները, մեղմ ասած, աչքի չեն ընկնում ԱԹՍ-երի դեմ հուսալի հակազդեցության որակներով: Բացի այդ, զինատեսակի նշված դասը բացահայտել է իր ցածր պաշտպանվածությունը հենց նույն ԱԹՍ-երի կողմից ոչնչացվելու տեսակետից:
RT թղթակից՝ ՀՀ նախագահին. «… ընդունում եք, որ ձեր ՀՕՊ-ը վերացված է, նոր եկանք Ստեփանակերտից, այնտեղ կատարյալ ֆիասկո է, այս ի՞նչ է կատարվում ձեզ մոտ [RT, 5]»
Այդուհանդերձ, ստեղծված մարտական, ռազմատեխնիակական ստանդարտների եւ նյութական հնարավորությունների պայմաններում արդյունավետ կլիներ Սիրիայում քչից-շատից դրական գնահատական ստացած Pantsir-S ընտանիքին պատկանող ՀՕՊ միջոցների կիրառումը: Նման ինքնաշարժ կայանքներ, անշուշտ համակարգող, հայտնաբերող ու նշանազատող այլ միջոցների օժանդակուտյամբ, օգտագործվում են Սիրիայում Հայոց Ծոցի ափին գտնվող Հմեյնիմ ռուսական օդակայանի պաշտպանության համար:
Հիմա հարց տանք, Հայաստանի ՀՕՊ-ը ունի՞ Pantsir-S կայանքներ: Ռուսաստանը մատակարարել է դրանք Մերձավոր Արեւելքի երկրների: Շատ երկրների, բացի Հայաստանից: Հիմա էլ չի՛ մատակարարում, պաշտպանվելով Նիկոլ Փաշինյանի՝ արեւմտամետ, հայկական ֆաշիզմը արդարացնող, երկդիմի եւ հար զազրախոսությամբ:
Ապաշնորհ եւ վախկոտ հայ զինվորի եւ նրա ֆաշիստ կնքահայր Նժդեհի մասին մոսկովյան բարբաջանքները կոչված են քողարկելու երկու կարեւոր հանգամանք. առաջինը՝ ռուսական որոշ զինատեսակների ցածր մարտական հատկությունները եւ երկրորդ՝ հայ-թուրքական-իսրայելական հակամարտության մեջ զինվածության արհեստական անհավասարության դիտավորությունը:
Դժվար է սահմանազատել մոսկովյան ինչ-ինչ ազդեցիկ շրջանակների՝ իսրայելական զենքից հայերի պարտուտյամբ նյութական շահագրգռությունը եւ Կրեմլի իրական ստրատեգիական «Թուրքիա թե Հայաստան» դիլեմման: Շատ դեպքերում միտումներ կրողները միեւնույն անձնավորություններն են:
Ռուսական զենքի ոչ բարձր որակը լավ բան չէ, անշուշտ, սակայն, հայ զինվորը աղբն էլ իզորու է կործանիչ զենքի վերածել: Հայտնի են նույնիսկ ականանետների միջոցով օդային թիրախներ եւ տանկեր ոչնչացնելու դեպքեր [Ա.Հովհաննիսյան, 6]:
Երեւանին եւ Ստեպանակերտին անհրաժեշտ են Pantsir-S-երի եւ հարակից միջոցների զանգվածային մատակարարումներ: Հայ զինվորի հմուտ ձեռքերում դրանք կարող են վճռական բեկում մտցնել պատերազմական իրադրության մեջ եւ խնայել բազմաթիվ կյանքեր: Հայաստանը պատրաստ է վճարել դրանց դիմաց, չնայած այն հանգամանքին, որ հայ զինվորը պաշտպանում է ոչ միայն Հադրութն ու Շուշին, այլ եւ Վոլգոգրադը, Ռոստովն ու Վորոնեժը:
Միայնակ է պաշտպանում՝ այդ թվում ռուսական զենքով մինչեւ ատամները զինված թշնամու դեմ: Պաշտպանում է ռուսներին ահաբեկչությունից բաբայան-սիմոնյանների չարախնդության ու ԶԼՄ-ների նողկալի լուտանքների ներքո: