ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

Ժիրինովսկին՝ Փաշինյանի նամակին. «Մեզ ռուսներով դագաղներ պետք չեն»

2011թ. | job-in-net

 

Դատելով ՌԴ Պետդումայում ՌՌԱԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու արձագանքից, [Վեչեր, 1] ի պատասխան նախագահ Պուտինին ուղղված վարչապետ Փաշինյանի նամակի՝ պաշտոնական Մոսկվան խնդիրը տեղափոխել է ԱԳՆ առանձնասենյակներ, իսկ լուսաբանումը իջեցրել նախարարական խոսնակի մակարդակի: Սակայն ի լրացում դրա, կան էական նշանացույցներ 

.

Դ

րությունը փոխելու համար հայկական զինուժի, քաղաքական դասի եւ դիվանագիտության շեշտակի դրսեւորումներ են հարկավոր: Կարեւոր ջրաբաժան է նաեւ ԱՄՆ նախագահի ընտրությունը: Մինչ այդ, նամակի մեկնաբանության իրավունքը Ռուսաստանում, բացի ԱԳՆ խոսնակից, վերապահվել է եւս մեկ անձնավրության:

Ժիրինովսկու փոխանցմամբ, ռուս դիվանագետները պետք է ջանան կամ ջանում են բացատրել Երեւանին, թե որեւէ սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը առայժմ չեն տեսնում: «Թող նախ [ադրբեջանցիները] Հայաստանի կեսը ռումբերով ավերեն, այդ ժամանակ զորք կուղարկենք»:

Նշենք, որ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հերքել է ռուս սահմանապահների զոհվելու մասին շրջող լուրերը: 2008 թվականին մի քանի ռուս խաղաղապահների մահը Վրաստանում եւ ոչմեկի կողմից չճանաչված գավառի դիմումը բավարար հանդիսացան ռուսական ԶՈՒ 58-րդ բանակը սուվերեն երկիր ուղարկելու համար: Իրականում կային նաեւ միջամտության վճրորոշ պայմաններ: Հարավային Օսիայի աշխարհագրական մերձությունը Ռուսաստանին, եւ տեղական ինքնուրույն իշխանության ավանդույթի բացակայությունը: Հիշենք այս պայմանները: Վրացական կողմը կտրականապես ժխտել է իր զինվորականների մասնակցությունը խաղաղապահների սպանությանը: 

Սյունիքի սահմանային գոտու դեպքերի կապակցությամբ նշենք, որ, պաշտոնական Մոսկվան միշտ հերքել է Դոնբասում ռուս զինվորականների միջամտության եւ զոհվելու մասին լուրերը: Այդուհանդերձ, զոհված զինվորականների մի քանի տասնյակ գաղտնի գերեզմաններ հայտաբերվել էին ռուսաստանյան ռազմա-պատմագիտական կամավոր ջոկատների կողմից: 

Զինվորականների զոհերի շուրջ աղմուկի դեմն առնելու նպատակով ռազմական գործողությունների հետեւանքով կորուստների մասին տվյալները 2015-ի մայիսին  Ռուսատանում գաղտնագրվեցին օրենսդրորեն [Ուկազ, 2]:

Այսպիսով, ըստ ամենայնի, Ռուսաստանի պայմանը Հայաստանի Հանրապետությունը՝ Արցախի Հանրապետության պես կիսավեր դառնալն է: Երկրի ավերումը ինքնանպատակ չէ, իհարկա, այլ ունի կիռարական նշանակություն: Ռուսական միջամտության երկրորդ պայմանի մասին՝ քիչ անց:

Դեռեւս պատերազմի սկզբին, ռազմական մասնագետ Միխայիլ Խոդարյոնոկը փորձել էր գնահատել [Վեչեր, 3] Հայաստանում ռուսական միջամտության ռազմատեխնիկական, մարդկային, լոգիստիկ եւ դրամական կարիքները: Առանց թվային տվյալներ բերելու Խոդարյոնոկը նշել էր, որ միջամտությունը, միջազգային քաղաքական հետեւանքները մի կողմ դրած, պրոբլեմատիկ է: Ըստ երեւույթին, Ռուսաստանի ռազմական եւ ֆինանսական զգալի կարողություններ հուսալիորեն «ֆիքսված» են Սիրիայում Թուրքիայի կողմից:

«Թող նախ Հայաստանի կեսը ռումբերով ավերեն, այդ ժամանակ զորք կուղարկենք»

Եւ վերջապես, Հայաստանի առջեւ երկրորդ պայմանի եւ դագաղների մասին: Ըստ Ժիրինովսկու, հանուն Հայաստանի անվտանգության «միջամտությունը իմաստ չունի, իսկ դագաղներ Ռուսաստանին պետք չեն»: Ռուսական զոհերի միակ արդարացումը՝ «Հայաստանի միանալն է Ռուսաստաի Դաշնությանը»:

Ահա երկրորդ պայմանը: Ըստ երեւույթին խոսքը ազգային-դաշնային հանրապետության կարգավիճակի մասին է, ինչպիսին ունի Թաթարստանը: Այդ էլ միայն այն հեռանկարի շնորհիվ, որ Ադրբեջանը նույնպես ստիպված կլինի մտնել Ռուսաստանի կազմի մեջ. որպես այդպիսին Հայաստանը Ռուսաստանին այլեւս չի հետաքրքրում:

Ո՞րն է Հայաստանը կիսոսվ չափ ավերվելու պրագմատիկ նշանակությունը: Ավերակ դարձած բնակելի ֆոնդը, արդյունաբերական եւ գյուղատնտեսական կարողությունները, տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները, հյուծված ռազմական կարողությունը պիտի դյուրացնեն երկրի Ռուսաստանի մեջ մտնելու որոշումը՝ Արցախի խնդրի Լավրովյան «լուծման» հանգամանքով: Նույնը վերաբերելու է նաեւ ռուսամետ որոշում կայացնելու Բաքվի դյուրացումներին:

Վլադիմիր Ժիրինովսկուն Կրեմլը սովորաբար օգտագործում է ընդունված կամ քննարկվող որոշումների «հանրայնացման», հանրության ուղեղների լվացման, ինչպես նաեւ օտար մայրաքաղաքներին պատգամ հասցնելու նպատակով: Մեկ այլ ֆունկցիա է՝ տարբեր լոբբիստական խմբերի ցանկությունները Կրեմլի ականջին լսելի դարձնելը: Համաձայնենք, երկուսն էլ պարապ զբաղմունք չեն: 

Ապրիլ 2019, Նիկոլ Փաշինյանը #102 ռազմակայանում | primeminister

Նիկոլ Փաշինյանը հարցը դրել է ամենայն որոշակիությամբ: Մի շարք երկկողմ պայմանագրեր, այդ թվում #102 ռազմակայանին վերաբերողը ինչ-ինչ հանգամանքների դեպքում նվազագույնը վերանայվելու «պլանի տակ» կարող են ընկնել:

Վարչապետ Փաշինյանի նամակին նվիրված Ժիրինովսկու պնդումները զգալի չափով բխում են իրավիճակի մեր եւ ռուսական որոշ վերլուծաբանների պատկերացումից, ինչը հավելյալ մանրամասնումի կարիք է առաջացնում: Դրույքները, ինչպես համոզվում ենք, բարձր են եւ գտնվում են նույնիսկ ընդլայնված շրջանային տիրույթից դուրս:

Թե միջազգաին եւ շրջանային իրադրության ո՛ր զարգացումների համար են արտասանվել Ժիրինովսկու պայմանները, կա արդյոք այլընտրնք, ինչպիսի՛ն կարող է լինել Կովկասի, Արաջավոր Ասիայի եւ Միջին Արեւելքի քաղաքական կոնֆիգուրացիան այս կամ այն սցենարի իրականացման պարագային, կաշխատենք պարզաբանել հաջորդիվ:

.

Այս թեմայով կարդացե՛ք նաեւ >>>

  |