Շատ ենք խոսում հայ իրողության 30 անուլ տարիների մասին: Բայց, չենք նկատում, որ հետխորհրդային իրողության մեջ մենք միակը չենք, որ դեգերում ենք գլոբալիզմից մինչեւ ցեղակրոն գաղափար: Ի տարբերություն մեզ, մեր ռուս սանիկները, ահավասիկ, չբավարարվեցին գաղափարախոսի արձաններ վեր խոյացնելով, այլ մղեցին նացիզմի իսկական արշավանքներ: Եւ այժմ ռուսական նացիզմը թիվ 1 թիրախ է ընտրել Հայաստանը
.
1
988-ին Սովետների խորտակումից հետո «ոսկեղենիկ հետխորհուրդի» սեպարատ որոնումները անպտուղ են ինչպես եւ միեւնույն գետը երկրորդ անգամ մտնելու ցանկացած այլ փորձ: Կարեւոր չէ «Նժդեհ» է կոչվում փրկարար թվացող ուրվականը, թե «Հաղթանակ-75»՝ էականն այն է, որ հին է, արքայիկ, չգործող:
Մաքուր խղճով պիտի ասեմ, որ վերջին 10 տարին չեմ դադարել ընթերցողի ուշադրությունը հրավիրել 1921-ի աղետի արմատների եւ սպառնալից հետեւանքների վրա: Մեծ արյան գնով 1994-ին աշխարհագրական նոր իրավիճակ ձեւավորվեց: Առանց դեպի այսպես կոչված «Ադրբեջան» եւ Վրաստանի խորք քաղաքական զարգացման, սակայն, պատմական միեւնույն ռուս-թուրկական «փաթերնում» հայտնվելու հավանականությունը բարձր էր, գրեթե 100%:
Այս պահին, անխուսափելի փաթերնի ողջ «բերկրանքը» վայելելիս նույնիսկ, շարունակում ենք կառչել ռուսապաշտության 200-ամյա մահաբեր կաղապարին: Հակառակ կողմից բաց տեքստով բացատրում են, թե հայե՛ր, հանուն ռուսական անհույս շահերի մենք ձեզ զոհաբերելու ենք մինչեւ վերջին անհատը, մինչեւ «հայ» նույնականացումը: Բացատրում են թե՛ հաստիքով «յան» հայերը, թե՛ հոգով «ով» հրեաները, թե՛ զտարյուն ռուս ներկայացողները, բոլորը՝ ով ինչպես կարող է:
Ահա, տխրահռչակ Լազարեւսկու Կոնստանտին Զատուլինը, հայասեր գլխավոր ռուսն էլ խառնիխուռն խոսք է արտասանում, ինչից հետեւում է, որ էլ ուժ չունի դիմակի դեր խաղալու: Զատուլինը հասկացնում է պարզ ճշմարտություն. ռուս-թուրքական նոր սահմանը անցնում է Բերձոր-Քարվաճառ գծով, իսկ դրանից արեւմուտք՝ հայերի հոգսն է. ռուսներին չի հետաքրքրում թե հատկապես որ եղանակով են ոչնչանալու:
Հետխորհրդային ռուսական նացիզմը պարտվել է բոլոր ճակատներում՝ Մերձբալթիկայից մինչեւ Հեռավոր Արեւելք: Մնացել է միակ ճակատը՝ հայկականը: Այստեղ էլ է պարտվելու, անկասկած, բայց հայերի արյան նոր գետեր հեղելով:
Զատուլին. «Իրականում երկրի բարձրագույն ղեկավարությունը հասկանում է այս երկրների [Երեւան եւ Բաքու] տարբերությունը, սակայն քարոզիչները եւ թարգմանիչները միշտ չէ, որ հասկանում էին դա»
Հատխորհուրդի քաղաքական հնամաշ դեմքերի աշխուժությունը երկիրը գիտակցաբար քանդած «գործող նախագահի» հովանու ներքո՝ հայերի անադեկվատության լավագույն ապացույցն է: Նույն շարքից է մտավորականների պարտկոմների ժողովների կազմակերպումը անհեթեթ արձանագրություններով:
Արցախի աղետից շտապ հետեւություններ պիտի արվեն՝ վաղը, մյուս օրը նկատի ունենալով: Երկիրը ավերածների ռեւանշիստական խմբակը հեռանկար չունի, ինչպես չունեն քայլող ոչնչությունները: Ժողովուրդը պիտի ունենա: Դեռ ուշ չէ: Ազգային ժողովի դահլիճում հնչած հրավիրյալ որոշ դիսիդենտական ելույթներ վկայում են, որ հետխորհուրդի փլատակների տակ կենդանի մարդիկ դեռ կան եւ ինքնուրույն դուրս են գալու:
.
Այս թեմայով կարդացե՛ք նաեւ >>>