ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Հայաստանը՝ ռուսական պատերազմի մեջ. Գյումրի եւ Զանգեզուր

| static.panoramio.com

 

Արցախի խնդրով Արեւմուտքի համառությունը զայրացրել է Ռուսատանին: ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան համանախագահների այցի բոյկոտին իր հերթին պատասխանել է Արեւմուտքը՝ բոսնիացիք բոյկոտել էն նախարար Լավրովի այցը Սարաեւո: Այսպիսով, հայկական հողերի հերթական խոշոր պատառը թրքացնելու Լավրովյան ծրագիրը թեւակոխում է վճռական փուլ

.

Ս

տեփանակերտում ունենալով կոլաբորացիոնիստ ադմինիստրացիա, մոսկովյան իշխանությունները դիմելու են Արցախի սրընթաց ռուսացման՝ «Ադրբեջանին» պատկանելու ֆորմալ շրջանակներում: Ամենեւին բացառված չէ սակայն, որ Մոսկվա-Անկարա հակահայ նոր՝ «100 տարի անց» գործարքը իբրեւ միջնաժամկետ նպատակ հետապնդի նաեւ Արցախի մնացորդի լիակատար «ինքնորոշումը» հոգուտ Ռուսաստանյան Դաշնությանը միանալուն: 

Այսպիսի ընթացքի տրամաբանական մաս է նաեւ ՀՀ տարածքում թուրք-ռուսական պրոտեկտորատի հաստատումը՝ «Գյումրի» եւ «Զանգեզուր» հատուկ գոտիներով: Վերջին նպատակին է ծառայելու ոչ միայն երկրի մասնատումը 4-5 ռուսապատկան «անվտանգության» միջանցքներով, այլ եւ նոր, այս անգամ հայ–թուրքական անմիջակաան բախման հրահրումը՝ դարձյալ հազարավոր զոհերով: 

Լավրովյան խաղաղ ուտոպիաների երկրպագուները, նկատի ունենք նախ եւ առաջ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, պետք է հասկանան, որ Հայաստանից Արցախի անջատման կամ ՀՀ մասնատման կարգի ծրագրերը երբեք չեն իրագործվում անարյուն: 

Այս հեռանկարի օգտին է խոսում այն հանգամանքը, որ թուրք-հայկական անմիջական բախման սցենարը դիտարկվում էր դեռեւս երկրորդ Արցախյան պատերազմի ընթացքին: Այն դեպքում էր լինելու, եթե Նիկոլ Փաշինյանը, Էրդողանի կարմիր գիծը հատելով, համարձակվեր Արցախի ճակատում Բաքվի ողջ կարողությանը հակադրել ՀՀ Զինուժի միավորումները:

Այս ընթացքին պատրաստ լինելու համար, Մոսկվա-Անկարա համաձայնությամբ, Իդլիբից դեպի Հայաստանի արեւմտյան սահման էին փոխադրվել թրքական լրացուցիչ ուժեր: Չեղարկվել էր Ասադի աշնանային հարձակումը Իդլիբում: Ռուսական ռազմական  միջամտությունը Հայաստանում նախատեսվում էր հայկական կողմի մեծաքանակ կորուստների եւ երկրի արեւմտյան եւ հարավային մասերի թրքական օկուպացիայից հետո միայն [Եզերք, 1]:

Աղդամի շրջանում հիմնվող ռուս-թրքական մշտադիտարկման կենտրոնը մշակելու է վարչարարության տիպային գործառույթներ Արցախից դուրս հայկական տարածքների վրա կիրառելու նպատակով: Մոսկովյան ծրագրերում օկուպացիոն ապագա գոտիները ունեն իրենց նմանակը Սիրիայի Իդլիբ նահանգում եւ Եփրատի արեւելքում:

Պետք է գիտակցել, որ 2020-ի պատերազմը 1921 թվականի պատմական այսպես կոչված «փաթերնի» կամ կաղապարի վերարտադրությունն է, որի բարձր հավանականությունը շուրջ 10 տարի նկարագրել ենք հրապարակումներում: Ամենեւին ոչ պայծառ ապագան նկարագրող նյութերի մեկնաբանություններում սովորաբար նշում են, թե ընթերցելիս կորչում է ապրելու ցանկությունը:

Մենք կգերադասեինք, որ կորչի մեռնելու ցանկությունը: Դրա համար բավական է լայն բացենք աչքերը եւ սրենք ականջները: Ամեն ինչ հրաշալի երեւում եւ լսվում է: Պանդոկ-Հայաստան այլեւս չի լինելու: Մնում է հետեւություններ անել ու նախապատրաստվել կռվի: Իսկական կռվի բոլոր ոլորտներում: Կորուստները այդ դեպքում զգալի կնվազեն:

.

Կարդացեք նաեւ

  |