Uncategorized

Հայերին ուղերձ Նավալնուց. Մարուքյանի Ռուսաստանը վտանգված

| AN

 

«Արեւելյան էկզոտիկա» ժանրով հանդես եկած արեւմտյան արժեքների ջատագով, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ըստ երեւույթին, չի հետեւում դարավոր բարեկամի եւ ռազմավարական միակ դաշնակցի ներքին անցուդարձին: Այլապես կզգուշանար անհարմար վիճակում հայտնվել

.

Հ

այաստանը ճապոնական ոգով ՌԴ անխորտակելի ավիակրի վերածելը ուշացած է տարիներով: Հետխորհրդային շրջանի արգասիք հայ-ռուսական պաշտպանական պայմանագրերը հիմա ավելին չեն, քան մակուլատուրա: Դրանց չեղարկումը տեղի է ունեցել 2016-ին՝ Լավրովյան ծրագրի հրապարակումով: Այս հանգամանքը համառորեն անտեսվում է հայ քաղաքական դասի կողմից, որը շարունակում է իր համար հեշտագին անցյալ անրջել: Պատճառը՝ ապագան ուրվագծելու բարդությունն է, որը, 2020-ի պատերազմը վկա, համեմատելի չէ այդ դասի մշակութային, կրթական եւ, առհասարակ, մտավոր կարողության հետ:

Ինչպես ասում է մեր շեֆը, ՀՀ առաջին նախագահը, «սա է»: Սերժ Սարգսյանի թատրոնի գավառական ստատիստներից ավելին պահանջել հնարավոր չէ: Բայց, եթե ոչ գեոքաղաքական բարդ ընթացքներին, ապա գոնե կենցաղային առօրյային հետեւել այդ «դասը» կարող էր: Մանավանդ խոսքը այն դարավորի, այն միակի, այն բարեկամի մասին է, որ հերթական անգամ քարուքանդ արեց Հայաստանը, հետեւելով փլուզվող իմպերիայի իր հուսահատ ռեֆլեքսներին:

Իսկ միակ ռազմավարականի կենցաղը, ավաղ, որքան ալեկոծ է, այնքան էլ զավեշտալի: Ինչպես արցախյան պատերազմի պատկերը հայ հանրությունում ձեւավորում էր WarGonzo անունով ոմն օտար, այնպես էլ ռուսական իրական կյանքը նկարագրվում է բացառապես դրսից: Խնկոապերյանի նմանակ անգլիական մկների ժողովը ակնարկող Bellingcat ռեսուրսը, միավորելով ուժերը մի շարք այլ արեւմտյան հրատարակությունների հետ, նախագահ Պուտինին սուրբծննդյան նվեր մատուցեց՝ Ալեքսեյ Նավալնու կապույտ անդրավարտիքը:

Նավալնին ինքը հատուկ սարքի միջոցով զանգահարեց իր հանդեպ մահափորձի կասկածյալ, ՖՍԲ սպա ոմն Կուդրյավցեւի եւ, ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւի օգնական ներկայանալով, հաշվետվություն պահանջեց, թե ինչու «Նովիչոկը» չսպանեց կլիենտին: Կուդրյավցեւը պատասխանեց, որ խմբովի ամեն ինչ արել են հրահանգի համաձայն եւ թույնով են պատել Նավալնու կապույտ անդրավարտիքի ամենանվիրական մասը, հետո հիվանդանոցում մեկ օր շարունակ լվացել են այն մահաբեր թույնի հետքերը թաքցնելու համար: Մահափորձի անհաջողության պատճառը օդանավի անհապաղ վայրէջքն էր Օմսկում եւ շտապ օգնության բրիգադի պրոֆեսիոնալ մակարդակը: Նավալնին պիտի մեռներ օդում, իսկ անդրավարտիքը ծածկող տաբատը պաշտպանելու էր մնացած ուղեւորներին Նովիչոկի արտաթորանքից:

Ազգային դիմադրության, ազՄոսկվա, Լուբյանկա, ՖՍԲ գլխավոր մուտք, 2020 դեկտեմբեր: Կինոռեժիսոր Վիտալի Մանսկին ոստիկանին է ցուցադրում  կապույտ զոլավոր անդրավարտիքը ի նշան Նավալնու դեմ մահափորձի քրեական հետաքննության պահանջի: Ձերբակալվել եւ ազատվել է | EM

Բնականաբար Մոսկվայում համարձակ ենթադրություններ են արվում, թե Վլադիմիր Պուտինի հակաարեւմտյան տապալված ուղեգիծը ինչպես պիտի փոփոխվի, ով է ձեւափոխելու այն: Մինչեւ ո՞ր սահմանն է ետ քաշվելու հսկա երկիրը արեւմուտքից, հարավից եւ արեւելքից՝ պառլամենտական է դառնալու, թե մնալու է նախագահական, ինչ կարգավիճակ են ձեռք բերելու ազգային հանրապետությունները:

Եւ վերջապես, ինչպիսի՞ն է տրամադրությունը ռուսական եւ արեւմտյան պարտնյորների ազդեցիկ էլիտաներում՝ արդյոք չեն փոխարինելու լուզեր Պուտինին փրանկեր Նավալնիով անձամբ: Ինչպես տեսնում ենք, ռուսական առօրյան որեւէ առնչություն չունի հայ-ռուսական պաշտպանական փաստացի ժամկետանց պայմանագրերի վերադասավորության հետ:

Ռուսահաճոյության ամոթալի մրցույթ-փառատոնը, որ անդառնալի կորուստների եւ նահանջի ֆոնին ծավալել է քաղաքական հայ ակտիվիստների դասը, ոչ միայն խոցելի է բարոյականության տեսակետից, այլեւ ժամանակավրեպ է քաղաքական բովանդակությամբ: Քամու ուղղությունը շփոթած Մարուքյան, ինչ-որ ապագայից խոսող Փաշինյան, 17-նոց հարթակային յալանջիներ՝ բոլորը անցյալ են, բայց, ավաղ, հղի ապագա մահերով:

Ազգային դիմադրության, ազգային զարթոնքի, 200-ամյա մահճից հառնելու եւ շուրջը նայելու ժամն է: Այլապես այս անգամ էլ լինելու ենք իմպերիայի փլուզումից տուժած միակ ազգը, ինչպիսին եղանք ուղիղ 100 տարի առաջ Հայաստանի անատոլիական եւ կովկասյան հատվածներում: 

.

Կարդացեք նաեւ

  |