Skip to content
ezerk
20/01/2021 - EREVAN

redid-flash-1

 

ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՅԱՑՔՈՎ /

Ստանիսլավ Շուշկեւիչ. Բելառուսում միակ պետական ​​լեզուն պետք է լինի բելառուսերենը

Ռուսերենը պետք է զրկվի իր կարգավիճակից Բելառուսում: Այս կարծիքին է Բելառուսի Գերագույն խորհրդի նախկին նախագահ, ԽՍՀՄ լուծարման երեք նախաձեռողներից Ստանիսլավ Շուշկևիչը:

Ըստ նրա, բելառուսական լեզուն և մշակույթը «քամվել են» հանրապետության բնակիչներից, այդուհանդերձ բելառուս ժողովուրդը երբեք ազգամիջյան վեճեր չի ունեցել ռուսների հետ:

«Ռուսերենի համար սպառնալիք չկա: Եւ պետական ​​լեզուն պետք է լինի մեկը՝ բելառուսերենը, քանի որ այն ուրիշ հայրենիք չունի », – ասել է դավանանքով կաթոլիկ 85-ամյա քաղաքական գործիչը: Բելառուսերենին ՝ որպես պետական ​​լեզու անցնելու շրջանը բավականին բարդ և երկար է լինելու, – հավելել է նա:

Բելառուսում կա երկու պետական ​​լեզու՝ բելառուսերեն և ռուսերեն: 1995-ին սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում Բելառուսում ռուսաց լեզուն երկրորդ պետական ​​լեզվի կարգավիճակ ստացավ:

Շուշկեւիչը երկար տարիներ հանդես է գալիս դասախոսություններով Ռուսաստանի, ԱՄՆ, Լեհաստանի եւ Լիտվայի համալսարաններում:



Եզերք կետ էյ-էմ | Օրագրային նոթեր
info@ezerk.am  | Երեւան, Հայաստան