ԼՈՒՐ / ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՍԼՈՎԱԿԻԱ_ԱՄՆ
Ի պատասխան Պուտինի վերջնագրին. ԱՄՆ եւ Սլովակիան մոտ են ռազմական համաձայնագրի վավերացման

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն եւ Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադ, Վաշինգտոն 2022 | TASR
Համաձայն Սլովակիայի պաշտոնական TASR գործակալության 2022 փետրվար 9-ին Սլովակիայի Խորհրդարանը հավանություն տվեց ԱՄՆ հետ ռազմական համաձայնագրին: Ավելի վաղ, փետրվար 3-ին Վաշինգտոնում համաձայնագիրը ստորագրել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը [TASR, 1]:
Ըստ տեղեկությունների, համաձայնագրով նախատեսվում է ԱՄՆ բյուջեի հաշվին Մալացկի Կուխինյա եւ Սլիաչ 2 ռազմական օդակայանների վերակառուցում եւ վերակահավորում եւ 10 տարվա ընթացքում դրանց օգտագործում Եվրոպայում ԱՄՆ օդուժի կողմից: 2004-ից ՆԱՏՕ անդամ հանդիսացող Սլովակիան համաձայնագրով ստանալու է 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարձ՝ ռազմական նպատակներով օգտագործելու նկատառումով: Համաձայնագրի ստորագրմանը Յարոսլավ Նադը ԱՄՆ-ին անվանել է «Սլովակիայի անվտանգության գլխավոր երաշխավոր»: «Բացի այդ մենք քաջ գիտակցում ենք, որ վերջին արեւելյան հանգրվանն ենք ԵՄ եւ ՆԱՏՕ սահմանին», – ավելացրել է Նադը:
Նշենք, որ ԱՄՆ եւ Սլովակիայի ռազմական համաձայնագիրը ստորագրվել է Վլադիմիր Պուտինի՝ ՆԱՏՕ չընդլայնման պահանջ առաջադրող վերջնագրին ի պատասխան: Բացի չընդլայնումից վերջնագիրը պարունակում էր նաեւ նախկին Վարշավայի պայմանագրի երկրների տարածքները «ռազմական իրացման չենթարկելու» պահանջ Արեւմուտքին: Բլինքեն-Նադ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի Սլովակիայի նախագահի ստորագրումից հետո: Նախագահ Զուզանա Չապուտովան արդեն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ հետ ռազմական համագործակցությանը:
.