ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը Բաքվինն է. Հայկական այլընտրանքի չգոյության հետեւանքը

Զորավարի ոգին հիմա էլ չի դավաճանում Մոհսեն Ռեզայիին՝ իսկ իմաստությու՞նը | salamnews

Սկիզբը տես

 

Մարտի առաջին օրերին իրանական Ղոմ կրոնական կենտրոնից հնչած կարգախոսները մտահոգության առիթ պետք է հանդիսանան: Ազատագրել Արցախի մնացած հատվածը, հայերը օկուպանտ են, Ղարաբաղը իսլամի տարածք եւ այլն: Հակահայ հոխորտանքի հեղինակները պետք է նկատի ունենան դրա ազդեցությունը հայ-իրանական կապերի վրա՝ Իրանին իսրայելական հավանական հարվածի [tti, 1] հեռանկարում: Արժե, սակայն, նոյեմբերի 9-ից հետո Իրանում կատարվողը սառը դատողությամբ գնահատել եւ զատել նոր-նոր ձեւավորվող միտումները կայունացած դրույթներից

Պ

աշտոնական IRIB/ՊարսԹըդեյի հայերեն էջին բացակայում է ԻԻՀ Նպատակահարմարության խորհրդի քարտուղար, «Սեփահ» պահակազորի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզայիի պահանջը Հայաստանի Հանրապետությանը՝ հետ քաշվել Ղարաբաղի ողջ տարածքից: Անգլերեն նյութերում սրբագրված է նաեւ նրա «քննարկել ինքնուրույն հանրապետությունը ճիշտ չէր լինի, Ադրբեջանը ինքը կարող է տնօրինել իր տարածքը» դատողությունը: 

Մյուս կողմից պահպանված է «Հազարավոր իրանցիներ զոհվել են [ներկայիս] Ադրբեջանը ցարիզմի ճիրաններից ազատագրելու համար: Մենք նույն հավատքով եւ մշակույթով մեկ ազգ ենք երկու երկրում» արտահայտությունը [Մեհրնյուզ/անգլ, 2]: Պարսկերենով է «ինչու Ռուսաստանը, Թուրքիան ու Հայաստանը պիտի հետեւեն զինադադարին, իսկ Իրանը՝ ոչ» հարցադրումը [Մեհրնյուզ/պրս, 3]: Մեղադրանքներ կան Ռուսաստանի հասցեին, որը իբր նախ դրդել է Հայաստանին հարձակվել Ղարաբաղի վրա այնուհետեւ՝ դրժել ուխտը եւ Ղարաբաղ սեփական զորք ուղարկել:

Նեթանյահուն՝ նախագահ Բայդենին «Կա մի ռեժիմ, որի գերխնդիրը մեզ ոչնչացնելն է: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի կանխեմ միջուկային զենքին նրաց տիրանալը», 2021 փետրվար

ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, Ղոմի կոնֆերանսում պահանջել է դուրս բերել ահաբեկչական կազմավորումները: Նա կրկնել է Արցախի հայկական օկուպացիայի պնդումները եւ վկայակոչել «այդ տարիներին» Խոդաֆարին ԷԿ 2016թ. շահագործման պայմանագիրը իբրեւ Բաքվին հավատարիմ մնալու ապացույց: Դա  Ապրիլյան պատերազմի նախօրեին էր դեռեւս: 

Կոնֆերանսի լրատվական բավականին խառը ներկայացման մեջ այլեւս չխորանալով, արձանագրենք հետեւյալը: Հայաստանի քաղաքականության 30-ամյա նիրհի պայմաններում Իրանը փորձել է հարմարեցնել Արցախի հանդեպ իր դիրքորոշումը առկա դրության ելեւեջներին: Մասնավորապես, ԼԳՀ-Իրան սահմանի առաջացումից հետո Թեհրանը վերանայել էր նաեւ իր Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջան օստանների փոխադարձ սահմանազատումը: 

1994-ի հաղթանակը որոշակիորեն փոփոխել էր ԻԻՀ մոտեցումները, սակայն հետագայում դրանք վերադարձան հնին: Էլ ավելի ընդգծված է «իրանակենտրոն» մոտեցումը հիմա՝ Արցախի շուրջ ռուս-թուրքական նոր գործարքից հետո: ՀՀ քաղաքակնության ընդհանուր վերանայման ծիրում կարիք կլինի էապես ճշգրտել նաեւ իրանական ուղղությունը:

Ավարտը այստեղ

.

Կարդացեք նաեւ

  |