ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Հոկտեմբեր 1-ից 3-ը Բաքուն կրկնակի համալրել է իսրայելաթուրքական իր զինանոցը. Հայերի կենաց բանալին՝ Վրաստանու՞մ

Ոմն Լաշա՞ է որոշում, քանի հայ պիտի դեռեւս զոհվի Արցախում: Պատկերում՝ Թիֆլիսյան փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան է |

 

ԱՀ արտգործնախարար Մասիս Մաիլյանը անդրադարձել է հայկական զինվորական բեռների շրջափակմանը Վրաստանի տարածքում: «Դա նորություն չէ» արձանագրել է Մաիլյանը: Թույլ տվեք չհամաձայնել՝ նորություն է

.

Պ

ատերազմական պայմանները թելադրում են չքննադատել մարտնչող պետության գործելաոճը: Այդուհանդերձ, դրական մղումով որոշակի դիտողությունները անհրաժեշտ են եւ, նույնիսկ, բավականին ուշացած: Հապաղումը անդրադառնում է ճակատի վրա:

Հայաստանի հանդեպ Վրաստանի նենգ չեզոքությունը 1920-ին չփրկեց վրացիներին թուրքական ներխուժումից: Նորություն է, սակայն այն, որ 100 տարի անց Թիֆլիսը պաշտոնական մակարդակի վրա է դնում Հայաստանի արդեն շրջափակումը: Իրականացվում է Հայաստանի ռազմական բեռների շրջափակում, բլոկադա՝ թշնամու ռազմական բեռների ցամաքային եւ օդային փոխադրոմների լիակատար ազատության պայմաններում: Դեպի Հայաստան արգելափակվում է նույնիսկ հումանիտար բեռների, մասնավորապես, շտապ օգնության մեքենաների առաքումը Ռուսաստանից, ինչի կարիքը ագրեսիայի ենթարկված երկիրը շատ ունի:

Վրաստանի ներկայիս իշխանությունը ճիգ չի խնայում, հիմնականում Իսրայել պետության շահերի դիրքերից հանդես եկող ռուսական ԶԼՄ-ների միջոցով, Նինոյին հավասար սրբի իր կեցվածքը ցոցադրելու համար: Իսկ արտգործնախարար ոմն Դարսալիա հանդգնում է անգամ հայկական կողմին կոչ անել չտրվել սադրանքների:

Պաշտոնական Թիֆլիսը, այսպիսով, գետնով է տալիս հազարավոր վրացիների պատիվը, որոնք առաջնորդվում են հայերի հետ իրական բարեկամությամբ:

Խոսքը ոչ թե ինչ-որ սադրանքների այլ իրական շրջափակման մասին կարող է լինել, քանի որ տեղի հավաստի աղբյուրների համաձայն Թիֆլիսը չի էլ մտածում որեւը չեզոքության մասին, այլ լայնորեն բացել է ավտոճանապարհային, երկաթուղային եւ օդային դռները թուրք եւ հրեից զենք-զինամթերքի եւ զինծառայողների առջեւ: 

Թիֆլիսյան էլիտայի հակահայ դարավոր հոգեբանական կոմպլեքսները այսպես կոչված «Սաքարթվելոյին» վերածել են Իսրայելի եւ Թուրքիայի էժանագին քոծի:

Մեր բանակի հերոսական տոկունությունը դիրքերոմ գտնվում է ԱԹՍ-ների եւ համազարկային հրթիռակայանների (ՀՀԿ) լայն տեսականու հուժկու ճնշման տակ: Իրականացվում է թուրք-հրեից, բացառված չէ, համագործակցված մատակարարում եւ մասնագիտական գործարկման: 

Հայ հմուտ հրետանավորը եւ տանկիստը Արցախում դիմակայում է հարյուրավոր անօդաչուների եւ ՀՀԿ-ների՝ իրենց օտարերկրյա անձնակազմերով հանդերձ: 

Գործ ունենք տեխնոլոգիական տարբեր դարաշրջանների պատերազմի հետ՝ շոշափելի առավելության պայմաններում: Ինչպիսին պիտի լինի մեկ կողմի նվիրական արիությունն ու ռազմական անհավատալի հմտությունը, որպեսզի տեւականորեն հավասարակշռի վիճակը: Հակառակորդը Վրաստանով անընդհատ վերականգնում է իր ոչնչացվող տեխնոլոգիական եւ քանակական պոտենցիալը:

Պատերազմի առաջին երեք օրերին այդ առավելությունը արդեն զգալիորեն նվազել էր հայ զենիթայինների եւ հրաշք-հրետանավորների շնորհիվ, սակայն, լրացվեց եւ անկասկած, լրացվում է Վրաստանի օգնությամբ: Հոկտեմբեր 1-ից հետո Վրաստաով եկած նոր խմբաքանակներն են կրակում եւ խլում հայ մարդկանց կյանքը Արցախի քաղաքներում ու գյուղերում:

Պետք է հստակ գիտակցենք, որ երկու բավականին հզոր պետության՝ Իսրայելի եւ Թուրքիայի տնտեսական, տեխնոլոգիական, ռազմագիտական եւ բանակային ռեսուրսները ուղղված են մեկ կետի, Հայաստանի դեմ՝ Արցախում եւ ոչ միայն: 

«Սաֆարովների» մերձկասպյան ոհմակը Իսրայելից առաքված LORA մեծ տրամաչափի GPS ճշգրտմամբ բալիստիկ հրթիռակայանի ֆոնին Բաքվում: Հայաստանում, ցավոք, բացակայում են Պանցիր-C1 տեսակի զենիթայն «հակաթույն» կայանքները | azpresspool

Սա իսրայելա-թուրքական ագրեսիա է Հայաստանի դեմ: Վրաստանը եւս հանդիսանում է, ինչպես ասացինք էժան, սակայն, շահառու: Նման պայմաններում պաշտոնական Երեւանի դիրքորոշման բացակայությունը զգալիորեն դժվարացնում է բացառապես հաղթանակի ձգտելու կոչի իրականացումը:

Վրաստանը պետք է դադարի Հայաստանին տնտեսապես եւ ռազմականորեն շնչահեղձ անելու միջոց լինելուց: ԸՆդ որում, պետք է արգելվի զենքի թուրք-իսրայելական տրանզիտը դեպի Բաքու:

Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման եւ պատերազմի աշխարհագրական, քաղաքական, մարդուժի եւ նյութական պահաջների ընդարձակման պայմաններում Վրաստանի տարածքով Հայաստան-Ռուսաստան ցամաքային միջանցքը դառնում է հրամայական:

Վրացական պետության հաշվին կարելի է բավարարել նաեւ ռուսական ինչ-ինչ, առավելապես զինվորական, շրջանակների ձգտումը Հայաստանին հարակից շրջանում ռազմական ներկայության վերաբերյալ: Իբրեւ Թիֆլիսյան էլիտայի հանդեպ հայ ժողովրդի անսահման հարգանքի հավաստիացում, անշուշտ:

  |