ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեջքերնին մեսրոպյան պատրոնդաշ՝ ոտքերնին գնդակ

| AFP

Ուկրաինայի քաղաքական դեմարշը ֆուտբոլի ասպարեզում նորից հրատապ է դարձնում հայկական ինքնության, թերեւս, հիմնական խարսխի՝ մեսրոպյան այբուբենի լիարժեք օգտագործման խնդիրը

Ա

յբուբենի մշակումն ու գործածությունը հետապնդում էր կարեւորագույն խնդիր՝ կրոնական նորամուծության ամրապնդումից բացի այն կոչված էր դրա հետ միաձուլել ազգայինը իր ուրույն, առանձնահատուկ ձեւի մեջ: Այլապես, կհարմարեցվեր հունական, արամեական, կամ լատինական այբուբենը, ինչպես վարվում են այսօր նորելուկ բոլոր ցեղախմբերը:

Ներքին կյանքի սյունը հանդիսացող մեսրոպյանը ձեռք է բերել մեր կողմից երեւի քիչ գիտակցվող արտաքին քաղաքական, կամ դրա հետ առնչվող նշանակություն: ԱԳՆ կամ կառավարության պաստառները, մանավանդ տառասխալներով, բավարար չեն, քանի որ հանդիսականի փոքր ծածկույթ ունեն: Այ, սպորտը՝ ուրիշ բան, հատկապես, ամենուրեք սիրված ֆուտբոլը: Սպեցիֆիկ գրությունը գրավելու է հեռուստատեսային ռեժիսորների ուշադրությունը: Խոսքը բոլոր ռեժիսորների մասին չէ, անշուշտ: Մենք ականատես ենք պետական լեզուն տարալուծելու եւ ազգային այբուբենը օտարով փոխարինելու թշնամական հայտնի նկրտումների:  

Անկախանալուց ի վեր ֆուտբոլային միջազգային ֆեդերացիաների ոչ մի կանոնադրություն չէր արգելում հայ ֆուտբոլիստների մարզաշապիկին ձետեղել որեւէ գրություն հայերենի գրաֆիկայով: Բավարար է որեւէ կարճ գրություն, օրինակ միայն ազգանունը՝ այդքան զորեղ է գիր-զենքը: Հայերիս համար մեսրոպյան տառը բարձր է ամեն տեսակ քաղաքականությունից, քանի որ հավասար է հավատի՝ ով ինչ իմաստ ուզում է տեղադրի այս բառի մեջ: 

Օտարն էլ իր բաժինը կստանա: Ժամանակն է վերցնենք մեր ստեղծածը ու տիրապետենք մշակութային նիզակի ողջ զորությանը: Իսկանդերի կազուսը այս դեպքում բացառված է: Կործանիչ խոցում է լինելու՝ 400-ականների անվրեպ զենքերով:

.

.

Կարդացեք նաեւ
ինչպես նաեւ

  |