ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչու Իսրայելը դեռ կա.
NYT կարծիք է հրապարակել

Nicholas Konrad /The New York Times

Հրեական հարցին տանող պատկերը զգալիորեն ավելի բարդ է քան հակասեմիթ-սիոնիստ պիտակային հակադրությունը: Իսրայելի անվտանգության խարիսխ՝ միջուկային զենքի խնդրի իրական եւ շինծու հանգամանքների մասին, որ առնչություն ունեն նաեւ Արցախում 2020 թվականի հակահայ եւ հակաիրանական արշավին [1], կարելի է կարդալ Նյու Յորք Թայմզ խոշորագույն հրատարակության Կարծիք բաժնում երեկ զետեղված ակնարկում, որը ներկայացնում ենք առանց զեղչերի

«Ամերիկան ​​պետք է սկսի ճշմարտությունն ասել Իսրայելի միջուկային զենքի մասին»

Փիտեր Բեյնարտ 

Ա

մերիկյան քաղգործիչները սովոր են զգուշացնել, որ եթե Իրանը տիրանա միջուկային զենքի, դա միջուկային տուրուդմփոցի պատճառ կդառնա Միջին Արևելքում: Սենատի ՄՀՀ ներկայիս նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, դեռեւս 2020 մարտին կանխատեսում էր, որ թույլ տալով Թեհրանին ստանալ ռումբ, կարող ենք «զենքի ավերիչ մրցավազք առաջացնել տարածաշրջանում»: Դեկտեմբերին տված հարցազրույցում նորընտիր նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրեց, որ եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը նույնը կցանկանան «և վերջին բանը, որը մենք կցանկանայինք աշխարհի այս մասում տեսնել՝ դրա միջուկային գործառույթն է»:

Նման հայտարարություններն այնքան սովորական են, որ դժվար չէ կուլ տալ դրանց խայծը: Զգուշացնելով, որ Իրանը կարող է շրջել Միջին Արևելքի միջուկային կարգավիճակը, ամերիկյան քաղգործիչները ենթադրում են, որ այժմ այդ տարածքը միջուկազերծ է: Բայց այյդպիսին չէ, անշուշտ: Իսրայելն արդեն միջուկային զենք ունի: Դուք դա ոչ մի պարագային չեք լսի Ամերիկայի առաջնորդներից, որոնք ամբողջ կես դար անտեղյակություն են ձեւացնում: Այս խաբկանքը արժեզրկում է ԱՄՆ ենթադրյալ նվիրվածությունը միջուկային զենքի չտարածմանը և աղճատում Իրանի շուրջ երկխոսությունը: Ժամանակն է, որ Բայդենի վարչակազմը բացի իսկությունը:

Ամերիկյան պաշտոնյաները սկսեցին թաքցնել իսրայելական միջուկային զենքի իրողությունը այն բանից հետո, երբ իսրայելցի առաջնորդները նրանցից թաքցրեցին դա: Վաղ վաթսունականների ընթացքում, գրում է Ավներ Քոենը իր «Ամենավատ պահված գաղտնիքը» էլեկտրոնային գրքում, վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը մի քանի անգամ պնդել է նախագահ Ջոն Քենեդիին, թե Դիմոնա քաղաքում կառուցվող ռեակտորը «բացառապես խաղալ նպատակների է ծառայում»: Երբ ամերիկացիները տեսուչներ ուղարկեցին այդ վայրը, իսրայելցիները հորինեցին խորամանկ մի հնարք, որը ներառում էր դեպի ստորգետնյա վերամշակման գործարան տանող վերելակները թաքցնող արհեստական ​​միջնապատերի կառուցում: Տասնամյակի ավարտին գործն արված էր: C.I.A. եզրակացրել էր, որ Իսրայելն արդեն տիրապետում էր միջուկային մարտագլխիկներին:

Այսպիսով, Ռիչարդ Նիքսոնը և վարչապետ Գոլդա Մեիրը եկան համաձայնության. Ո՛չ Իսրայելը, ո՛չ Ամերիկան ​​չեն ընդունի, որ Իսրայելը միջուկային զենք ունի, և Վաշինգտոնը չի պնդի զենքը հանձնել միջազգային վերահսկողության: Արդեն 50 տարի է ամերիկյան նախագահները հավատարիմ են այս զեղջումին: Ամեն ուսանող գիտե, որ երբ 1979-ին Իսրայելը Հնդկական Օվկիանոսում միջուկային զենք փորձարկեց, Քարթերի վարչակազմը համերաշխ էր: 2009-ին, երբ մի լրագրող հարցրեց Բարաք Օբամային, թե արդյոք նա գիտե «որևէ երկիր Միջին Արևելքում, որն ունի միջուկային զենք», պարոն Օբաման պատասխանեց. «չեմ ցանկանում ենթադրություններ անել»:

Իսրայելի միջուկային զենքի մասին շինծու անտեղյակությունը չտարածման հարցում Ամերիկայի ջանքերի ծաղրն է: Պարոն Օբաման խոստացել էր հետամուտ լինել միջուկազերծ աշխարհի գաղափարին: Սակայն կանխելու համար Իսրայելի զինանոցի հանրային քնարկումը, նրա վարչակազմը օգնեց ջրել Միջին Արևելքում միջուկազերծ գոտու մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Բայդենի վարչակազմը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, փորձելով ստիպել իշխանություններին ընդունել ավելի խիստ ստուգումներ, քան պահանջում է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը: Միևնույն ժամանակ՝ Իսրայելը, որը չի միացել Չտարածման պայմանագրին, թույլ չի տալիս որևէ տեսակի ստուգում:

Ամբողջ աշխարհում շատերի մոտ քմծիծաղ է առաջանում, երբ ամերիկացի դիվանագետները հայտարարում են, թե պաշտպանում են «կանոնների վրա հիմնված կարգը»: Այս երեսպաշտությունը լրացուցիչ ուժ է տալիս այն իրանցիներին, որոնք հայտարարում են, թե Թեհրանը լավագույնս է հակադարձում իր տարածաշրջանային ախոյաններին:

Վերջապես, ամերիկյան իշխանությունների ապակողմնորոշիչ լռությունը կանխում է [Ամերիկայում] առավել վստահելի բանավեճը, կապված իրանական միջուկային զենքի ռիսկերի հետ: Ամերիկացի քաղաքական գործիչները սովորաբար ասում են, որ իրանական ռումբը «էքզիստենցիալ» սպառնալիք կլիներ Իսրայելի համար: Դա կասկածելի հայտարարություն է, եթե նկատենք, որ Իսրայելն ունի միջուկային զսպող միջոց, որը կարող է կիրառել օդում, ցամաքում և ծովում: Այնուամենայնիվ, շատերը հայտարարում են, որ վստահելի են համարվում պաշտոնական պնդումը: Մերիլենդի քոլեջից Շիբլի Թելհամիի անցկացրած վերջին հարցման համաձայն, հազիվ 50%-ը գիտե, որ Իսրայելը միջուկային զենք ունի: Ավելի մեծ բաժինը կարծում է, որ ռումբ ունի Թեհրանը:

Նույնիսկ այն դեպքում, երբ իրանական ռումբը չպիտի կենսապես սպառնար Իսրայելին՝ ԱՄՆ պետք է աշխատի կանխել [ռումբի ձեռքբերումը] դիվանագիտական ​​ճանապարհով: Եթե բանակցությունները վտանգված էն, Բայդենի վարչակազմը պետք է որոշի չեղարկել Իրանի ֆինանսական համակարգը խաթարող պատժամիջոցները՝ Իրանի միջուկային հնարավորությունների ստուգման դիմաց: 

Բայց երբ այդ ջանքերն ձախողվեն և Բայդենի վարչակազմը բախվի հակամարտությունը՝ իրանյան ռումբի դիմաց երկընտրանքին, էական է, որ մարդիք [երկրում] իրազեկ ընտրություն կատարեն կապված այն միջուկային վտանգի հետ որ կա Միջին Արևելքում ԱՄՆ ամենամոտ դաշնակցի համար: Դա ավելի դժվար է լինելու անել, երբ ամերիկյան իշխանությունները ոչ մի կերպ հրապարակայնորեն չեն ընդունում, որ Իսրայելը միջոցներ ունի միջուկային հարձակումը վանելու համար:

Բայդենի վարչակազմը ուղղակի չի ցանկանում ստիպել Իսրայելին հրաժարվել միջուկային զենքից: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ այն պետք է խաթարի Ամերիկայի հանդեպ միջազգային վստահությունը և խաբի իր իսկ ժողովրդին՝ ժխտելով իրականությունը: Գուցե Իսրայելի միջուկային զինանոցի շուրջ առավել վստահելի ներամերիկյան երկխոսությունը նոր շունչ հաղորդի միջուկազերծ Արևելքի տակավին հեռավոր երազանքին: Նույնիսկ այն ժամանակ, երբ դա տեղի չունենա, բաց երկխոսությունը քաջալերական կլիներ՝ կեսդարյա ստից հետո պարզապես լսել Ամերիկայի առաջնորդներին, որոնք ճշմարտություն են բարբառում:

.

NYT բնագիրը

.

.

  |