ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Ռուսաստանը Հայաստանից հետո գրոհում է Սիրիան. Ասադը շրջվում է Վաշինգտոնին

Բաշար Ալ-Ասադ, 2018 Դամասկոս  |  AFP/arabnews

 

Դար’ա գավառում օգոստոսյան դեպքերից հետո Սիրիան Վաշինգտոնում ուղիներ է փնտրում ռուսական ծուղակից դուրս գալու համար: Սիրիայի հարավ-արեւմուտքում Ռուսաստանի արածը մարտավարական իմաստով նույնական է հրադադարից հետո Հադրութի եւ Շուշիի հայկական դիրքերը Բաքվին հանձնելուն եւ պատանդառության համար պայմաններ ստեղծելուն: Նույնական է նաեւ ռուսական դեսպանության «ռեգիոնալ» ակտիվությունը Սյունիքում [1]

Ս

ահմանամերձ Դար’այի շրջանում Ասադի դեմ զորք հանած Ռուսաստանը կատարում է իր ռազմավարական պարտավորությունը Իսրեյելի առջեւ: Գոլանի բարձունքները արդեն իսկ Թել-Ավիվին նվիրած [2] Կրեմլը ձեռնամուխ է սահմանին հրեական պետության շահերը պաշտպանող խամաճիկային լրացուցիչ բուֆեր ստեղծելուն: Մինչ այդ, սիրիական Իդլիբի վերաբերյալ իրացվել է ՌԴ նախագահի պարտավորությունը Թուրքիայի առջեւ, որը ներառում էր Ասադի բանակի 2020 աշնանային ազատագրական գրոհի արգելումը, թուրքական բանակի միավորումների տեղափոխումը Սիրիայից դեպի Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Կարս եւ դեպի Արցախ հազարավոր ահաբեկիչ վարձկանների հոսքի ձեւավորումը [3]

Հօժանդակություն հակասիրիական դիրքորոշմանը այս օրերին Ռոսաստանում ծավալվում է մի քարոզչություն, որ համեմատելի է միայն հակահայկականի հետ: Առավել ուշագրավ է, սակայն, ազգային արաբական պետականության կազմալուծման մեթոդաբանությունը, որ Մոսկվան փորձարկված է հիմա Սիրիայում: Ռուսական հիբրիդային ճնշման «եռաստիճան սանդղակը» [4] հարազատ ձեւով կիրառվում է նաեւ ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում՝ հայկական ուժային ներկայությունը սահմանափակելու նպատակով:  

Տիպական «սանդղակին» դեռ կանդրադառնանք, հիմա ասենք միայն, որ առավելագույն, երրորդ աստիճանը ենթադրում է հակակառավարական տեղական, ռեգիոնալ սեպարատիզմի օջախների ստեղծումը: Սիրիայի եւ Իսրայելի սահմանային շրջանում քաղաքացիական պատերազմը շարունակվում է: Յուրահատկությունն այն է, որ մեկ կողմը Ասադն ու իրանական ուժերն են, իսկ մյուսը ռուսական անմիջական հրամանատարության ներքո գտնվող ահաբեկչական միավորումները: Մոսկվան, ահաբեկչական ուժի գործադրումով, Դամասկոսին խոչընդոտում է իրականցնել իր պետական սաամանի տիրապետումը՝ ձեւավորելով սեփական վերահսկողության տակ անցած ծակոտկեն սահման: Միայն Ասադի քաղաքական հմտությունն է թույլ տալիս առայժմ խուսափել ռուս-սիրիական «կանոնավոր» ռազմական բախումից: Տեղային մոտեցումները, սակայն, բավարար չեն այդ կարգի քաղաքական խնդիրները լուծելու համար:

Սիրիայում Դամասկոսի կողմից լիովին չվերահսկվող Իդլիբ եւ Դար’ա նահանգները, 2021  | 

Լոնդոնից գործող Middle East Monitor ցանցային միջոցը հաղորդում է դեպի Վաշինգտոն ուղեւորված սիրիական կառավարական բանագնացության մասին: Եթե հավատանք Մոսկվայում գտնվող պաղեստինյան գործիչ Ռամի Աշ-Շաերին [5.   رامي الشاعر], Ասադը դիմում է ԱՄՆ-ին «Մերձավոր Արևելքին վերաբերող բոլոր հարցերը» համակարգելու առաջարկով՝ պայմանով, որ Վաշինգտոնը ընդունում եւ ճանաչում է Սիրիայի կառավարման ռեժիմի օրինականությունը: Բնականաբար, շոշափվելու են նաեւ Իսրայելի շահերին վերբերող կնճռոտ խնդիրներ: 

Ամենայն հավանականությամբ, Դամասկաոսում ենթադրում են, թե ԱՄՆ-ին հետաքրքիր կլինի ընդլայնել ռազմական ներկայությունը երկրում՝ դիրքերը Իրաքում եւ Աֆղանստանում զիջելուց հետո: Ընդհանուր առմամբ, սիրիական բանագնացությունը Վաշինգտոն կարելի է դիտել իբրեւ երկրում ՌԴ ծրագրերը տապալելու Սիրիայի ձգտում, թեկուզ եւ ենթադրաբար ցավալի կորուստների գնով: Նպատակը՝ սիրիական պետականությունը լիակատար տապալումից փրկելն է, որը, ինչպես փորձն է ցույց տալիս, անխուսափելի է Ռուսաստանի քաղաքականության ներկայիս ընթացքի դեպքում: 

Նույնական քայքայիչ մեթոդաբանության թիրախ դարձած ՀՀ պարագային ղեկավարությունը գերադասում է փաստացի լուծարել ԱԳՆ, իսկ ԱՄՆ հետ հարաբերությունները իջեցնել ՔՊ ֆունկցիոներներին ընդհանրապես բնորոշ տեղային-կենցաղական մակարդակի: Նոյեմբեր 9-ին հանգեցրած ինքնամեկուսացման կուրսը շարունակելու դեպքում ավելի ծանր հետեւանքները երկար չեն սպասեցնելու:

.

Կարդացեք նաեւ
Ոսկեպար. «Զագրադօտրյադի» կրակ Հայաստանի մեջքին

  |