Արցախի, Տավուշ-Գեղարքունիք-Սյունիքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան սեպտեմբեր 16-ին հնչեցրել է երկու ծրագրային թեզ [Զախարովա, 1]: Ռուսների կենաց ու մահվան կռիվը մեծ է՝ Հայաստանի շրջանում այն ձգվում է Ուկրաինայից մինչեւ Սիրիա, եւ Երեւանին ինքնուրույն խաղից դուրս թողնելու մոսկովյան ձգտումը ակնհայտ է: Հարցն այլ է. Մոսկվային արժե՞ օգնել հայերի հաշվին պարզեցնելու իր խնդիրները Կովկասից նահանջի ճանապարհին, թե ընդհակառակը
–
Ա
յս առումով, շատերը հարցնում են, ինչո՞վ է պայմանավորված Արցաախի կարգավիճակի շուռջ ամերիկյան եւ ֆրանսիական աննախադեպ ակտիվությունը: Նրանով, որ հայերի եւ մերձկասպյան թուրքերի բախումը կառավարելի պահելով, Մոսկվան ձգտում է ռազմական բավականին համեստ ուժերով հետաձգել Արեւմուտքի եւ Իրանի գալուստը Կովկաս: Իսկ ուր է Հայաստա՞նը ռուսական ռազմավարական կառուցումների դաշտում:
Հայաստան երբեւէ չի եղել եւ չկա, պատասխանում է Կրեմլը: Հավաստիանաք Կովկասով եւ Արեւելքով մասնագիտացող Ռեգնում ռեսուրսից. 1920-21 թվականների կովկասյան դեպքերը նկարագրելիս, հայերի եւ Հայաստանի գոյությունը լիովին անտեսվում է [Տարասով, վերջից 3 եւ 4 պարբերությունները, 2]: Սա այն դեպքում, երբ ռուսական քաղաքականության կիզակետում հենց Հայաստանի անկախությունն էր, ավելի ճիշտ՝ դրա վերացումը եւ մեծ երկրի հայաթափումը:
Մեր օրերում Զախարովան, հիշատակված առաջին թեզով, հորդորել է Երեւանին ու Բաքվին անհապաղ իրականացնել սահմանազատում եւ սահմանանշում ռուսական քարտեզներով: Երկրորդով ՌԴ ԱԳՆ խոսնակը ընդգծել է, որ Լաչինում Թուրքիայի զորավարժությունների առիթով Կրեմլը փոխըմբռնման մեջ է գտնվում Բաքվի հետ: Միեւնույն ժամանակ Զախարովան օգտագործել է Վորոտան հայկական անվանումը: Եթե պատասխաներ թուրք լրագրոլին, կտար թուրքականը:
Կառավարելիության ռուսական համակարգ
Այսպիսով, (ա) ոչնչացնելով Արցախի հանրապետությունը, (բ) հսկայական մարդկային եւ տարածքային կորուստ պարճառելով հայերին, (գ) բարոյալքություն եւ անտարբերություն հաստատելով՝ ընդհուպ քվոտավորված կոպիրկինյան ընտրությունները, Մսկվան հսկողության տակ է վերցնում (Ա) նաեւ հայկական բոլոր սահմանները, իրանյանը ներառյալ, ինչպես նաեւ՝ (Բ) երկաթուղին եւ միջպետական մնացած փոխադրուղիները: Ընդսմին, Ա եւ Բ հանգամանքները ներկայացվում են իբրեւ մոսկովյան շքեղ բարերարություն, ինչը հնարավոր է դարձել միայն հատուկ պայմանների տակ:
Պայմանները հստակ են. պարզամիտ ժողովուրդ, որին հաճախ հանիրավի «զոմբի» են կոչում, եւ կառավարելի ղեկավարություն: Հենց այս հերթականությամբ: Կառավարելիության երաշխիքները լինում են երեք տեսակի՝ (դ) գաղափարային, (է) փողային եւ (զ) մտավոր-կրթական: Առավել վստահելի է համարվում գաղափարայինը, այնուհետեւ գալիս է անբավարար մտային կարողության եւ վատ կրթության ռեսուրսը, որոնք գերազանցում են նույնիսկ ընչաքաղցությանը, քանո որ ծախս չեն պահանջում: Գաղափարային որեւե հիմք մոսկովյան կուրատորները իրենք էլ չունեն, իսկ փող ծախսելը անիմաստ է երբ կա (զ) ռեսուրսը՝ կառավարվողի ապիկարությունը:
Արեւմտյան համակարգ
Եթե արեւմտյան օգնության հատուկ սպասումներ կան, ապա դրանցից արժե հրաժարվել: Կառավարելիության համակարգը նույնն է: Ավելին, հայկական ասպարեզի վերնախավում գտնվողները, որոնք առավելապես ներկայացնում են (զ) ռեսուրսը, հավասարապես ողջունելի են կառավարելիության երկու համակարգերի համար: Ամեն բան նույնն է մեկ բացառությամբ՝ արեւմտյան համակարգը ենթադրում է միջազգային կյանքի շատ ավելի բարդ խնդիրների լուծում, ընդ որում հարձակողական ոգով:
Դրա համար անհրաժեշտ է գործադրել գաղափարային (դ) եւ ֆինանսական (ե) ռեսուրսները: Ընդ որում, գաղափարը պետք է հայկական լինի: Արեւմուտքում ենթադրում են, որ այդպիսին կա: Մոսկվան, ավելի տեղեկացված լինելով, դրույք է կատարել Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան քվոտային եռյակի վրա՝ աշխատանքի համապատասխան բաժանմամբ: Ժողովրդի պարզամտության անշեղ աճի պայմաններում դա ճիշտ ընտրություն է: Եթե առաջին անունը փոխարինենք կնքահոր անվամբ, կհամոզվենք, որ Մոսկվան հայերին առաջարկում է ողբերգական եւս մեկ պտույտ կատարել:
«Ադրբեջան»
Զախարովայի շարադրած «խաղաղության դարաշրջանի» սցենարը, որ ենթադրում է գրավոր երկկողմ կամ եռակողմ համաձայնության ստորագրում եւ վավերացում ՀՀ ԱԺ կողմից, պահանջում է, բնականաբար, նաեւ հակադիր կողմի ստորագրությունը: Նկատենք, որ պետական վավերացում անցած որեւէ փաստաթուղթ նշանկելու է ՀՀ եւ այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչում՝ խորհրդային սահմանազատմամբ՝ ամբողջակնությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու պարտավորությամբ:
Կարեւոր է հասկանալ, որ հակադիր կողմը հրաշալի պատկերացնում է այդ հանգամանքը: Ռուսական սցենարին նրա համաձայնության հիմքում կա նաեւ ավելի կարեւոր մի բան: Բաքուն ենթադրում է ՌԴ փաստացի եւ նույնիսկ իրավական դիրքերի էական թուլացում մոտ ապագայում: Ռուսական 1-2 սահմանապահ գնդերի ուժերով ուրվագծվող ստատուս-քվոն չի կարող հարատեւ լինել: Ստեպանակերտի ռուսական ռազմակայանը, առհասարակ, հայտնվելու է Բայազեթի նշանավոր կայազորի 1878 թվականի վիճակում: Այս տեսակ «խաղաղությունը» անվերապահ առավելություն է ապահովելու Բաքվին եւ Անկարային, ինչը Մոսկվան դիտում է փափագելի՝ Կովկասում արեւմտայն, հայկական կամ իրանյան հեգեմոնիայի ահից:
Եթե նկատի ունենանք ռուսների էթնոգենեզի հազարամյա հանգամանքները, ապա երեքից երկրորդ վտանգը՝ դեպի իր ներկայիս հարավային գուբերնիաները նահանջած Ռուսաստանի համար առավել կարեւոր է: Այլ կերպ ասած քայքայվող բուֆերի դերում Հայաստանը ապահովում է երկու «էրնեկ»՝ կլանում է թուրքական հարվածը Ռուսաստանին եւ ընթացքում վերանալով՝ դադարում է հարավից մահացու վտանգ ներկայացնել Մոսկվայի համար: Հակառակ սցենարը նկարագրել էր Սերգեյ Կուրղինյանը, ասելով «հայերի հաղթանակը Ղարաբաղում թույլ չէինք կարող տալ, քանի որ անմիջապես կորցնելու էինք Հարավային եւ Հյուսիսային Կովկասը»: Այսինքն, Կովկասը եւ Ռուսաստանի հարավը կիսվելու էր հայերի, կովկասցիների եւ թուրքերի միջեւ: Առաջինները՝ անհանդուրժելի են պատմականորեն, քաղաքակրթորեն եւ տնտեսապես: Թե ինչ է լինելու «Մոսկովիայի» հալը նույնիսկ կանոնավոր նահանջի դեպքում գիտե, թերեւս, Սերգե-օոլը, նախարար Շոյգուն՝ իր սիրելի Ղըզըլ քենդով հանդերձ [3]:
Հանրագումար
Հայաստանի պես արատավոր օղակով շարժվող, կամ այսպես կոչված «հակադարձ դրական կապով» պարուրված համակարգերը, որպես կանոն, փլուզվում են արտաքին ազդեցության եւ ներքին գերլարման հետեւանքով: Երկու ազդեցությունն էլ կախված են համակարգի ներքին ինչ-ինչ պարամետրերից: Բնականաբար հիմնահատակ փլուզման վտանգը էական հանգամանք է, եթե դա քո գոյության համակարգն է: Այստեղ է, որ առաջանում է նախաբանի հարցը՝ օգնե՞լ Մոսկվային արյունոտ եւս մեկ շրջան կազմակերպել: Եթե ոչ, ապա ինչպես դա անել:
Հարցը ենթադրում է, որ ռիսկերի կառավարմամբ օղակը ճեղքելու հնարներ կան, մանավանդ կազմալուծող երկու ազդեցությունների պարամետրերի ներդաշնակեցման դեպքում: Ճեղքման օրինակները ծավալվում են մեր օրերում եւ բառացի մեր աջքի առաջ: Ուկրաինան եւ Սիրիան լավագույններն են, մանավանդ անմիջապես կապված են Հայաստանին: Այս կապն է, որ ցանկանում է խզել Թուրքիայի սիրելի հյուր Սերգեյ Լավրովի ներկայացրած ռեժիմը [Զախարովա, 4]: Կծանոթանանք Կիեւի եւ Դամասկոսի հաջողության փորձին հրատապ ռեժիմով:
.
կարդացեք նաեւ՝
Առանց «Կոպիրկինի» կյանքը. Հայաստանը գարշապարի դերում