ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առանց «Կոպիրկինի» կյանքը. Հայաստանը գարշապարի դերում [Բ]

Դափով ՌԴ նախագահն է, աջից ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն  | ՏԱՍՍ

սկիզբը այստեղ

 

Հայ մարդու սովորական արձագանքը ռուսական դեպքերին հայտնի է. մեզ ինչ, մենք մեր դարդերով, նրանք՝ իրենցով: Ավաղ, մենք չունենք մեր դարդեր: Մեր նույնիսկ դարդերը մերը չեն՝ ռուսինն են: Ոչ օտարինը, ուր է թե այդպես լիներ, օտարները շատ են՝ բացառապես մեկին են պատկանում: Իսկ դրամատիկ իրադարձությունների նախերգանքը Ռուսաստանում այժմ հնչում է սիմֆոնիկ կազմի ողջ ուժով

«Պ

ուտինը միանգամայն առողջ է, հուսալի պատվաստված, բայց ինքանմեկուսանում է», – սեպտեմբեր 14-ին ասել է արքունյաց թարգման [Պասկովը 1]: Մի քանի ժամ դրանից առաջ ըստ նույն [Պեսկովի, 2] «Պուտինը պատկերավոր էր արտահայտվել մեկուսացման մասին»: 

Կոպիրկինյան Հայաստանի փորձի ձգձգումը թանկ կարող է նստել օտարի կազմակերպած ընտրություններին մասնակցած հայության համար: Անկախ նրանից, թե գնացել ենք ընտրատեղամաս թե չէ, ում կողմ ենք քվեարկել, վերցրել ենք կաշառք, թե ոչ՝ մեզ դրանցում «մասնակցեցրին», թող ներվի կոպիտ բառի օգտագործումը: Իսկ հիմա, կարծես, թողնում են «հայի բախտի» խաղաղ քմահաճույքին: 

Ուրիշի կամք կատարելուն սովոր հայտնի խմբակները, ըստ ամենայնի, առանց «պապա» մնալու ռիսկի տակ են: Միջազգային կյանքի լուրջ խնդիրների պատրաստ չեն: Արեւմուտքը նրանց չի որդեգրելու, իսկ «պապան» կամ այլեւս հեռու է իրողությունից, կամ իրականում «ինքնամեկուսացվել» է, այլ ոչ ինքնամեկուսացել: Իդեպ, «ինքնամեկուսացվել» քաղաքական եզրույթի գյուտը պատկանում է անձամբ Նիկոլ Փաշինյանին [3]:

Ավաղ, ռուսական արքունական անցուդարձը միակն է, որ ունակ է ազդել հայկական ձորերի անդորրի էլ, հայկական լեռների տագնապի վրա էլ: Քաղաքական մի խումբ դեռ երեկ ձորի մոսկովյան քեֆ էր անում, իսկ մյուսը շունչը պահած իր համար բախտորոշ կանչի էր սպասում՝ դարձյալ Մոսկվայից: 

Եւ հանկարծ, պատահեց այն, ինչ պիտի պատահեր: Իմացանք մարդ փրկող, հետո չփրկող, զորավարժություններին զոհված, այնուհետեւ ուրիշ տեղ սայթակած, բայց կարծես չսայթակած, այլ «սայթակված» գեներալ Զինիչեւի մասին: Այդ ընթացքում նորից կայացավ «տայգան երկուսի համար» ուղեւորությունը ու քրիստոնեության պատվար նախագահ Պուտինի հետ նորից դափ խփեցին Սերգե-Կյուժուգեթ-օոլի վստահելի քրմերը: Միաժամանակ, Ռուսաստանի ապագա մայրաքաղաք Ղըզըլում պաշտոնապես բացված «Սերգե-օոլ» ատրուշանի շուրջ նորից խռնվեց հոծ բազմություն, որ դիմեց իր հին աստվածներին՝ նախնյաց երկիրը անմաքուրներից սրբելու կոչով: 

Ռուսաստանի ապագա հոգեւոր առաջնորդի հավանական կերպարը. Տիվա  |

Ղըզըլը նախարար Շոյգույի հարազատ Տիվայի եւ ռուսաստանյան շամանիզմի կենտրոնն է: Հակառուսականության չեմպիոն համարվող քաղաքի փողոցները, դատելով տագնապալի տեղեկություններից [4], զարդարվել են տեղի «օռըսներից» բնակարաններ չգնելու կոչերով՝ օրը մոտ է, ձրի կխլենք մեզ ծանոթ վստահությամբ: Օոլի վստահելի շամանները բացի «ռուսական» նոր մայրաքաղաք հիմնելու նրա կոչերից, մի բան լսել են երեւի նաեւ Սումգայիթի մասին: 

Ոսկե հորդայից հետո այս աննախադեպ հղփանքը ամենեւին հանկարծ չեղավ: Թուրքի հետ ձեռք-ձեռքի մի հին ազգ նվաստացնելով ու 2020-ի մեծ կորուստներով 1921-ի նողկալի ոճիռը ծածկելու փորձը անհետեւանք չի անցնելու: Մեր ազգի հայտնի հատվածի, լինի իշխող թե «ընդդիմադիր», ջանքերը իզուր են: Ազգը՝ մենք ենք, իսկ Հայաստանը Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը: Դեսպան Կոպիրկինը իրավիճակի հետ իրականում առնչություն չունի, մեղքը մերն է ու միայն մերը:

Հայաստանը «գարշապարի» իր դերը կատարում է հազարավոր ընկածների սխրանքի շնորհիվ: Մնում է կամք ցուցաբերել եւ սկզբի համար, առնվազն, իրերը իրենց անվամբ կոչել: Մեզ վայել դեր կգտնենք, առանց կոչումով ուչաստկովիների, ճակատագրով թերթոնապետերի, բիրդան դիվանագետների, ուսյալ դալալների: Ինչպես եւ ցանկացած ուրիշ հանրության մեջ, մեզանում էլ նմանները փոքրամասնություն են:

.

  |