Հայաստան չհայտագրված զենքի մատակարարման ֆոնին Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրեցին 2017-ին կնքված պայմանագրի շրջանակներում Տ-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ, լրացուցիչ գնդային կազմը մատակարարելու համաձայնություն: Այս ընթացքում Հայաստանում չեն դադարում տեղային նշանակության համառ մարտերը
Բ
աքուն Անկարայի դրդմամբ՝ հավանաբար նաեւ թուրքական հետախուզական տվյալների վրա հենվելով, հնարավորինս սրել է հարաբերությունները Մոսկվայի հետ, հայտարարելով գործընկերային հարաբերությունների միառժամանակյա սառեցման մասին: Պատրվակը Տավուշյան մարտական սրումն ու Հայաստան սպառազինության մատակարարումներն են:
Բաքվի թե թյուրքալեզու, թե ռուսալեզու մամուլը ջանք չի խնայում նկարագրելու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հաստատված չհայտագրված զենքի փոխադրման օդային կամրջի բարկահամ մանրամասները:
Այս պատկերը լրացնում է Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ գցած եւս մի «կամուրջ», որով ՀՀ նախկին նախագահներից մեկը եւ Արցախի ԱԽ ներկայիս քարտուղարը եւ ՊԲ նախկին հրամանատարը «ռազմամթերք» են մատակարարում հակառակորդի իրազեկային բանակին:
Եթե Բաքվի ամբաստանությունները կշռում են 500 տոննա, ապա հայկական անհամաչափ պատասխանը շուրջ 50000 տոննա է: Հարաբերությունը 1:100 է հոգուտ Բաքվի: Դրսեւորվել է ազգային անվտանգության մասին յուրահատուկ պատկերացում:
Նույն անբացատրելի յուրահատկությունն ունի օրեցօր սրվող սպառնալիքների ներքո Հայաստանում առկա քաղաքական դիսկուրսը ընդհանրապես: Նման պարագաներում ռազմավարական հաշվարկները, որոնց մասին շարունակ խոսում է պաշտոնական քարոզչությունը, թերեւս, չափազանց լավատեսական են հնչում: