ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Իսրայելը թուրքական հակահայ ճակատի մաս. Հավանաբար՝ գլխավոր մաս


ԼՈՒՐ – ԱՆԴՐԱԴԱՐՁ /


ԻՍՐԱՅԵԼ – ՀԱՅԱՍՏԱՆ

Հոկտեմբեր 1-2-ի գիշերը ՀՀ ՀՕՊ դիվիզիոնները օդից հետախուզելու նախաձեռնողը Իսրայելն է, ինչով հաստատում է թուրքական արշավի լիարժեք կողմ լինելը. Բաքու են առաքվել IAI Harpy հակա-ՀՕՊ անօդաչուներ՝ հրեա անձնակազմերով

Պերես, Էրդողան, Նեթանյահու՝ դերեւս կողք-կողքի. Արդյո՞ք դեռեւս|

Ինչպես անանուն մնալու պայմանով հայտնում են Բաքվից, հոկտեմբեր 1-ին մայրաքաղաքի Նասոսնի օդակայանում բեռնաթափվել է Իսրայելից Վրաստանի օդային տարածքով ժամանած մի փոխադրանավ, որը շտապ կարգով հասցրել է IAI Harpy մակնիշի անօդաչուներ: 

IAI Harpy զինատեսակը նախատեսված է հատկապես ՀՕՊ C-300 համակարգերի հայտնաբերման եւ ոչնչացման համար՝ որոշ փուլում ավտոնոմ ռեժիմով: Գործողության շառավիղը տպավորիչ է. 400 կիլոմետր:

Աղբյուրի պնդումով խմբաքանակը մատակարարվել է անվճար եւ սպասարկվելու է Իսրայելից ժամանած լրացուցիչ անձնակազմերով: Հայաստանի խոշոր քաղաքները եւ ինֆրաստրուկտուրան պատսպարող ՀՕՊ դիվիզիոնները օդից հետախուզելու նախաձեռնողը Իսրայելն է եղել: 

Բացի Արցախի ռազմաճակատում Բաքվի հետ հակահայ մահաբեր ձեռնարկումներից Իսրայելը հետապնդում է իրական պատերազմի մարտական պայմաններում ՀՕՊ գերարդիական համակարգերի դեմ պայքարի միջոցների փորձարկման նպատակը, անշուշտ, դարձյալ հայ մարդկանց զանգվածային ոչնչացման գնով:

Բանն այն է, որ հաջողության պարագային Անկարան ու Բաքուն հնարավորություն են ստանում գրոհել ՀՀ տարածքին թե F-16, SU-25, Mig-29 ռազմանավերով, թե թուրքական Bayraktar եւ  Իսրայելի մատակարարած բազմաքանակ եւ բազմապիսի անօդաչուներով: Հայկական ՀՕՊ համակարգերը պետք է դիմագրավեին նաեւ թուրքական Kasirga ուղղորդվող մոդիֆիկացիաներին, ինչպես նաեւ հրեից LORA բալիստիկ հրթիռնարին:

Հենց հրեից պետության սպառազինությունն ու ՑԱՀԱԼ բանակի համապատասխան անձնակազմերն են դարձել Արցախի ՊԲ եւ ՀՀ Զինուժի նյութական եւ մարդկային կորուստների արյուծի բաժնի պատճառը:

Իսրայելը իսկզբանե Հայաստանի դեմ պատերազմի բաղկացուցիչ մաս է: Ամենեւին բացառված չէ, որ իրականացվում է Թել-Ավիվ-Անկարա նաեւ ուղիղ կոորդինացիա: Նկատի ունենալով Վրաստանի բացահայտ հակահայ դիրքը եւ այդ երկրի ընդարձակ հրեա համայնքը, մեծ սխալ չի լինի ենթադրել նաեւ Թել-Ավիվ-Անկարա-Թիֆլիս առանցքի գոյությունը, ինչը, բնականաբար, Երեւանին անտարբեր թողնել չի կարող: