ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Արցախ. Երբ հաղթանակը պահանջի որակական փոփոխություններ

Սերգեյ Լավրով եւ Սալոմե Զուրաբիշվիլի, Թիֆլիս, 2005 փետրվար: 2020-ին այս զույգը պատրաստ է հաշտվել հակահայկական «թիֆլիսյան» պլատֆորմի վրա | REUTERS

 

Ինչ հեռանկար է բացվում Հայաստանի առջեւ, եթե բանակը Աստծո կամոք պատվով դուրս գա ճակատամարտից: Պատասխանը տարօրինակ է հնչում. եթե Մոսկվային հաջողվի պահպանել Բաքու-Երեւան հակամարտության հանդեպ իր չեզոք դիրքը, ապա հույս կունենա հայ զինվորների եւ բնակչության արյան գնով ապահովել իր հիմնավոր վերադարձը տարածաշրջան: Թիֆլիսն ու Բաքուն կդառնան Մոսկվայի դաշնակիցներ, Հայաստանը՝ հավանական է, ոչ

.

Ա

նշուշտ, կարելի է ասել, որ Կրեմլը Երեւանին «գժի տեղ» է դրել, եթե նման ծրագրի հրապարակման [Regnum, 1] հանդեպ անտարբերություն է ակնկալում: Այդուհանդերձ, բազմաթիվ «Լավրովի պլանները», արդեն իսկ, ժամանակին մեզանից անադեկվատություն էին ակնկալում: Ինչեւէ, արդեն հիմա կարելի է հստակ տեսնել ռուսական վերադարձի՝ «Անդրկովկաս մինուս Հայաստան» կամ «Վրաստան եւ Ադրբեջան՝ Հայաստանի փոխարեն» յուրահատուկ բանաձեւի մշակումներ:

Ռուս մշակողները, թերեւս, ոգեշնչվում են հայկական կողմից ետպատերազմյան ձեւաչափերի՝ 30-ամյա վաղեմության բացահայտ ոչ ադեկվատ առաջարկները: Մինչդեռ, ետխորհրդային այդ շրջանը սեպտեմբեր 27-ի պատերազմով դե-ֆակտո ավարտված պիտի լինի:

Ավելորդ է նշել, որ հակահայ պլատֆորմի իրականացման նշաններին մենք ականատես ենք թե Թիֆլիսի, թե Մոսկվայի կողմից: Ակնհայտ է նաեւ, որ պլատֆորմի շուրջ տեղի են ունեցել վրաց-ռուսական տեւական սակարկություններ: Հնարավոր է, նույնիսկ, ստույգ նշել երրորդ երկրներում կոնսուլտացիաների վերջին փուլի մեկնարկի ժամկետը. 2019-ի նոյեմբեր կեսերին, Երեւան Սերգեյ Լավրովի վերջին այցելությունից անմիջապես հետո:

Սակարկային պլանում ռուսական կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձն է Թիֆլիսի իրավասության տակ՝ հատուկ միավորների տեսքով: ՌԴ իմիջային անխուսափելի կորուստները, սակայն, ոչինչ են նոր Անդրկովկասում Մոսկվայի դերակատարության ենթադրելի վերահաստատման համեմատությամբ:

Անդրկովկասի շրջանում պետական կազմավորման նոր մոդելների գործադրումը ապահովվելու է Մոսկվայի «անվտանգության հովանոցով»:

Առավել խնդրահարույց է ՀՀ եւ Արցախի խնդիրը, սակայն Մոսվան պատրաստ է անտեսել այդ հանգամանքը՝ Թիֆլիսը եւ Բաքուն «ջեռք բերելու» ընթացքում: Աբխազներն, օսերն ու այս ազգերի սուվերենության մակարդակին բերված հայերը, ստիպված են լինելու ընդունել Անդրկովկասում երկրորդ տեսակի ազգերի իրենց կարգավիճակը:

30 տարի Թուրքիայի տակ հարմարավետ տեղավորված Վրաստանի նախագահ, Հայաստան այցելելիս հակահայ արտահայտություններով աչքի ընկած տիկին Զուրաբիշվիլին հասցրել է հանդես գալ հայերի եւ մերձկասպյան թյուրքերի հաշտության «թիֆլիսյան պլատֆորմի» անոնսով:

Թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ: Անարգել մատակարարվում է Բաքվին Վրաստանի տարածքով | REUTERS

Սա կարելի էր համարել վրացիների ավանդական օինբազություն դրսեւորում: Կարելի էր, եթե չլիներ Կրեմլի մտավոր մշկումները իրական հողի վրա ստուգող եւ ընդհակառակը՝ սեփական ստրատեգիական հորինվածքները Կրեմլին առաջարկող ռուս  փորձագետների արձագանքը, որը կներկայացնենք վերջում: 

Անդրկովկասի յուրահատուկ «խորհդայնացման» ծիրի վրա հայկական դիմադրությունը հաղթահարելու վրացական խողովակը վստահաբար կարելի է ճիզվիտական անվանել: Ահա եւ «Վրաստան գումարած Ադրբեջան Հայաստանի փոխարեն» բանաձեւը: Նման բան Անդրկովկասում Ռւսաստանը կիրառել էր 1920-1921 թվականներին:

Նախքան մանրամասներին անցնելը, նշենք, որ բացի Սալոմե Զուրաբիշվիլիից «վրացական միջնորդությանը» աջակցելու օգտին ակնարկներ է կատարել ռուսական Առաջին հեռուստաալիքին տված իր հարցազրույցում Բաքվի կառավարող հանցախմբի ղեկավարը: Մերձկասպայնների պայմանը Թուրքիայի մասնակցությունն է կարգավորման շուրջ առեւտրի գործընթացում:

Մոսկվայի «թիֆլիսյան» պլատֆորմը երկու անհրաժեշտ պայման ունի. հայկական հաղթանակ եւ ռուսական չեզոքություն

Էական է նշել, որ որքան ավելի վստահ լինի հայկական բանակի կեցվածքը ռազմաճակատում, այնքան ավելի հավանական է լինելու Թիֆլիսի եւ Բաքվի ցանկությունը հայտնվել Մոսկվա-Անկարա պատրոնաժի ներքո:

Այս սխեմայի մեջ 1921-ի ամրագրման հեռանկարից խուսափելու համար հայկական կողմին կարեւոր է ռազմական բաղադրիչը հավելել որակապես տարբեր ռազմավարական մոտեցումներով՝ ավանդական թուրքաերկյուղ եւ ռուսասեր երկբեւեռ կառուցվածքից դուրս գալու համար: 

Խնդրեմ՝ ուղիների որոնման նախնական, թերեւս, մի օրինակ [Հայկական Ժամանակ]: Հարկ է նշել հայերի համար բախտորոշ պարսկական եւ արաբական շավիղների կարեւորության մասին՝ որքան էլ հորիզոնին պտտվի մահաբեր զենքի վրա հարստացող Բիբի Նեթանյահուի եւ կոռումպացված ռուսական օրթաղի ուրվականը:  

Այժմ նկարագրենք բուն «վրացական» նախաձեռնությունը, ընդ որում ռուսական բնագրի ձեւակերպումներով, առանց որեւէ բառ կամ շեշտ փոխելու: Նշենք նաեւ պլատֆորմի իրականացման երրորդ պայմանը. Երեւանում հարկ կլինի հաստատել 1937-ը հիշեցնող քաղաքական ռեժիմ:

«Նախ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը: Դրանից հետո խնդրին մոտենալ մյուս ծայրից և առաջարկել Ադրբեջանին և Թուրքիային վերացնել Հայաստանի տնտեսական և հաղորդակցական շրջափակումը, ֆինանսավորում տրամադրել [Ստեփանակերտին] և այս համատեքստում աստիճանաբար անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծմանը: 

Այսինքն՝ Բաքուն պետք է հայ հասարակությանը առաջարկի խաղաղություն, ոչ թե պատերազմ: Մեզ երկխոսություն է պետք, մենք պետք է պատրաստենք հակամարտող երկրներին խաղաղ փոխշահավետ համակեցության: Այդ ժամանակ կհայտնվի բանակցային նոր ձևաչափ, որին կարող են միանալ Վրաստանը և, հնարավոր է (sic! -Եզերք), Ռուսաստանը: 

Կարող է պատահել, որ Մոսկվայի, Թբիլիսիի, Երեւանի, Բաքվի, Անկարայի և նույնիսկ Թեհրանի շահերը մասամբ համընկնեն: Բայց առայժմ Վրաստանն ինքը պետք է պահպանի ներքաղաքական կայունությունը, որպեսզի դրական դեր խաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»:

Եթե ոչ հեքիաթի, ապա գոնե մեջբերման վերջը: Ժողովրդական բանասաց՝ Ստանիսլավ Տարասով, Ռեգնումից:

Ճիզվիտին ճիզվիտի պատասխան է հարկավոր տալ: Ռազմական պարտությունը անընդունելի է, ուստի «թիֆլիսյանի» վիժեցման առավել ազդեցիք միջոցը Ռուսաստանի չեզոքության բացառումն է ամեն գնով:

  |