Հայերին հետաքրքրող եւ զգուշացնող շատ բան կա այն ռուս-բելառուսական սկանդալի մեջ, որ Մինսկում ծավալվում է Տադեուշ Կոստյուշկոյի ֆիգուրի շուրջ: Նախ ակնհայտ է ինքնանույնացման (identity) եւ հետեւապես՝ պետականության հիմնային ճգնաժամը, որ ապրում է հետելցինյան Ռուսաստանը: Շատ բան է պարզվում նաեւ Արցախյան պատերազմի 2020թ. աշնանային կամպանիայի թաքուն զսպանակների մասին
Հայաստանին Արեւմուտքից «լեհական սպառնալիք»
Կ
արճ անդրադառնանք ռուս-բելառուսական չափազանց նշանակալից վերջին վեճին: Բալառուսի պատմության ինստիտուտը իր ուղերձի մեջ 275 տարին բոլորած Տադեուշ Կոստյուշկոյին անվանլ է «չորս երկրի հերոս»: Գեներալիսիմուս Կոստյուշկոն պայքարում էր Լեհաստանը Ռուսաստանի, Ավստրիայի եւ Պրուսիայի միջեւ բաժանելու դեմ: Նա մասնակից էր նաեւ ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմին:
Մոսկվան թվիթերով հարցրեց. Բելառուսի ակնարկած երկու երկիրը թերեւս պարզ են՝ դրանք Լեհաստանն ու ԱՄՆ են, իսկ մնացած երկու՞սը որոնք են: Բելառուսի ԱԳՆ պատասխանեց՝ Ֆրանսիան եւ Բալառուսը: Ֆրանսիան հասկացանք՝ Կոստյուշկոն ոգով հեղափոխական էր, իսկ Բելառուսի հետ նա ի՞նչ կապ ունի, շարունակեց ՌԴ դեսպանությունը: Բելառուսի ԱԳՆ պատասխանեց. նա ծագումով իրոք լեհ էր, սակայն ծնվել էր ներկայիս Բելառուսի տարածքում եւ պայքարել ռուսական զավթիչների դեմ: «Կոստյուշկոն բելառուսների հերոսն է, մենք ենք մեզ հերոս նշանակում», հանդգնել է կոպտել Լուկաշենկոյի ԱԳՆ-ն, չմոռանալով նաեւ ակնարկել ռուսների իմպերիալիստական կոմպլեքսները:
Ահա՜ թե ինչ: Այստեղ է, որ պարզ է դառնում դավադրության հոտն առած Ռուսաստանի Դաշնության նյարդայնությունը: XVIII դարի գործիչ Կոստյուշկոն բելառուսական թաքուն «Նժդեհն» է: Հաջորդ քայլով ռուսական դեսպանատունը բելառուսներին անմիջապես հիշեցրել է Կոստյուշկոյի կոչը «ձուլել ռուսիններին լեհերի հետ, որ մի քանի սերնդից լեհ դառնան»: Ովքե՞ր են Կոստյուշկոյի հիշատակած «ռուսինները»: Դրանք առաջին կարմիր նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի կամոք 1918-ից ի վեր «բելառուսներ» են կոչվում, իսկ լեհերը, ըստ Կրեմլի՝ բելառուսների ոխերիմ, ցեղասպան թշնամիներն են ինչպես թուրքերը հայերի դեպքում:
Սխեման նույնն է ինչ Հայաստանի պարագային. «լեհերն ու լիտվացիները ձեզ եթե ոչ ֆիզիկական ապա մշակութային եղեռնի են ենթարկում եւ միակ փրկությունը Ռուսաստանն է»: Տերբերությունն այն է, որ Թուրքիան ու Ռուսաստանը հայերի հաշվին իրենց 100-ամյա բարեկամական խաղն են պարում, մինչդեռ Արեւելյան Եվրոպայում ՆԱՍՕ հավատարիմ առաջնամարտիկ Լեհաստանը ակնհայտ կերպով բռնել է հակառուսական դիրք:
«Ցյուրիխյանի» նմանությամբ լեհ-բելառուսական մերձեցոմը, այսպիսով, Մոսկվայում դիտվում է ՆԱՏՕ լրջագույն սպառնալիք: Նկատենք, որ Լեհաստանը ստանձնել է ռուսական ոչ թե արտաքին դրսեւորումներին, այլ ներքին կյանքին առնչվող՝ «Ալեքսեյ Նավալնու դարակազմիկ դատը» հետապնդելու, թող ներեն մեզ մեր շատ սիրելի լեհ բարեկամները, արեւմտյան գլխավոր պրոքսիի դերը:
Մոսկվայի վախերը ամենեւին անհիմն չեն, սակայն Կրեմլի ձեռքին որեւէ միջոց, ըստ երեւույթին, չկա լեհական ուղղությունից Բելառուսի վրայով ծավալվող արեւմտյան քաղաքական գրոհը կասեցնելու համար: Բելառուսները հայերից խելոք են եւ Մոսկվային թույլ չեն տալիս պլանավորված պարտությամբ պատերազմ կազմակերպել իրենց հողում իրենց իսկ դեմ:
Միութենական փուչիկը պայթելու է հայերի գլխին
Ինչ է նշանակում ռուս-բելառուսական այս գժտությունը: Ռուսաստանի եւ, հետեւաբար, ռուսական մազից կախված Հայաստանի ապագայի համար շատ բան: Եթե, ըստ ՌԴ նախագահ Պուտինի, ռուսներն ու ուկրաինացիները մեկ, ընդհանրական ռուս ազգի երկու բաժիններն են [Պուտին, ՌԻԱ, 1], ապա բելառուսները՝ երրորդ մասն են: Ուստի, Ուկրաինայից հետո Բելառուսի հետ խնդիրների առաջացումը կնշանակեր համառուսաստանյան Մեծ քաղաքացիական պատերազմ, քանի որ նույն աղբյուրի պնդումով Դոնբասի կռիվը քաղաքացիական պատերազմ է: Չմոռանանք նաեւ, որ Բելառուսը, ի տարբերություն ՆԱՏՕ ձգտող Ուկրաինայի, Ռուսաստանի հետ 1997-ից ի վեր մեկ, միութենական պետություն է կազմում:
Միութենական պետության մեջ ՀՀ մուտքն է քարոզում նաեւ երկրորդ նախագահ Քոչարյանի շուրջ ձեւավորվող խմբակը: Կոստյուշկոյի հետ կապված սկանդալը ավելի քան կասկածելի է դարձնում Ռուսաստանի՝ իբրեւ միութենական ինտեգրացիայի գաղափարակրի դերակատարությունը: Երեւանը, իբրեւ ռուսասիրության 200-ամյա արնաթաթախ ավանդույթի կրող, նոր միության կենտրոնի դերում շատ ավելի արժանահավատ է դիտվում:
Ցավոք, նման տեսականորեն հնարավոր, սակայն բարդ քաղաքականություն բանեցնող ուժեր հայկական էլիտայում առայժմ չեն երեւում: Անցյալոմ էլ չկային: Երեք նախագահներն ու մեկ վարչապետը կեղծ սիլլոգիզմներ հորինելով, առյուծ որսալով, ճատրակ խաղալով ու 30-ամյա ծրագրեր անրջելով ապահովեցին երրորդ հանրապետության անփառունակ անկումը նորելուկ, դարասկզբին գլխովին անգրագետ ցեղախմբի առջեւ:
Այսպիսով, միութենական գաղափարը փուչիկ է, որ առաջացրել է միայն թշնամանք, պատերազմ եւ բախում նույնիսկ մեկ ցեղախմբի՝ արեւելյան սլավոնների ընտանիքում: Հայերը ի վիճակի չեն փրկել ռուսակենտրոն միության գաղափարը: Վաքըֆլին, Դաշբուլաղը, Տեղը ու Քարվանսարան դեռ չեն տվել միջազգային անհրաժեշտ մակարդակի քաղաքական կադրեր: Հետեւապես, իբրեւ ինտեգրող գաղափար առաջին պլան է գալիս միասնություն հանուն անվտանգության՝ հյուսիս-ատլանտյան իդեան, ՆԱՏՕ-ն:
Կովկասն ապակայունացնող «լեհական սպառնալիքը» անվտանգության փոխհատուցում է պահաջում Հայաստանին
Արցախյան պատերազմի ընթացքում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իրավամբ նշում էր հայերի համար պատերազմի ելքի էքզիստենցիալ, կենսորոշ՝ կյանք կամ մահ նշանակող իմաստը: Կապիտուլյացիայի ստորագրումից հետո, սակայն, պարզվեց, որ պարտությունն է կյանքն ու անվտանգությունը: Ակամա հիշում ես Օրուելլի «պարտությունը հաղթանակ է» կարգախոսը 1984 անտիուտոպիա-վեպից:
Այս ապուշությունը, անշուշտ, անհապաղ սրբագրման կարիք ունի: 100 տարվա ընթացքին հայերին երկրորդ անգամ դավաճանած, երկու ոտքով ներքին քաղաքական ճգնաժամի մեջ, ցավով պիտի նշենք, մխրճված հսկայածավալ եւ անկայուն երկիրը չի կարող անվտանգության երաշխավոր լինել որեւէ մեկի համար, առավել եւս՝ հայերի: Պուտին-Էրդողան ալյանսով ոգեշնչված թուրքական հորդաները արեւելքից, հարավից եւ արեւմուտքից պատրաստ են հարձակվել Հայաստանի վրա, մանավանդ, աշնանը Մոսկվայում սպասվող ներքին քաղաքական սրման պարագային:
Սի Ձին Պին, – Չինաստանը պիտի ապահովագրվի երկրում «գորշ ռնգեղջյուրների» եւ «սեւ կարապների» հայտնվելուց (ՉԿԿ պլենումում ելույթից, 2021 հունվար)
ՌԴ ԱԽ փոխնախագահ Մեդվեդեւի հայտարարությունը ռռւս-թուրքական համագործակցության ժամանակավոր բնույթի մասին, փաստացի նշանակում է թուրքական հավանական ագրեսիայի ենթարկված Հայաստանի հանդեպ որեւէ պարտավորության բացակայություն: Այս հանգամանքը պեթք է սթափ գիտակցել: Կենցաղային լեզվի թարգմանաց, այդ հայտարարւթյունը նշանակում է. մեր սահմանափակ զորախումբը, միայն Վլադիմիր Պուտինին հայտնի մտահղացմամբ, մտավ պաշտպանության հարմարության նպատակով կիսված Արցախ: Մեր հեռանկարը Արցախում մշուշոտ է, իսկ դուք, հայեր, ձեր ճարը ինքներդ տեսեք: Մենք Անկարայի եւ Բաքվի վրա որեւէ ազդեցություն բանեցնել չենք կարող՝ ՀՀ տարածքի հանդեպ նրանց ունեցած ծրագրերի առումով: Հետո չասեք, թե ես, Դմիտրի Մեդվեդեւս, ձեզ չեմ զգուշացրել:
Անշուշտ, Լավրոյան ծրագրով արդեն իսկ ստեղծված պայմաններում թուրքերը կարող են հարձակվել որեւէ պահի, սակայն մոսկովյան խարնաշփոթը Անկարայի եւ Բաքվի համար հավելյալ երաշխիք կլիներ միջազգային, ասել է ՆԱՏՕ-ի միջամտությունից: Սա քաղաքական եւ ռազմական իմաստով ոչնչով չհավասարակշրված, միանգամայն ակնհայտ սպառնալիք է, որ անտեսվում է վարչապետ Փաշինյանից սկսած եւ շարքային Պողոսով վերջացած մի ամբողջ ժողովրդի կողմից:
Նման ակնհայտ, սակայն հանիրավի անտեսվող սպառնալիքները ընդունված է անվանել «գորշ ռնգեջյուրներ», ի տարբերություն անկանխատեսելի եւ անմեկնելի սպառնալիքների, որոնց քաղաքագետները սովորաբար «սեւ կարապներ» են ասում:
ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելություններին ՀՀ մասնակցությունը, բազմազգ համատեղ զորախաղերին ՆԱՏՕ ընտանիքում հանդես գալը հնարավորություն է ընձեռում ուղիղ դիմել այդ կառույցին, առաջին հերթին քաղաքական հեռանկար շոշափելու նպատակով: Քաղաքական հեռանկարը անվտանգություն է նշանակում, ի տերբերություն Լավրովյան պլանային արյունոտ փակուղու: Հիշենք Մեդվեդեւի զգուշացումը:
Վարչապետ Փաշինյանը իր վրա է վերցնում հավանական հարյուր հազարավոր զոհերի ծանր պատասխանատվությունը, ժամ առաջ ՄԱԿ Անվտանգության խորհրդին եւ ՆԱՏՕ ղեկավար մարմիններին պաշտոնապես չդիմելով: Նոյեմբեր 9-ի խարանը սրբելու թե՛հնարավորություն կա, թե՛ հրամայական: Այլապես՝ նոր պատերազմ հին «դաշնակցով»:
.
Կարդացեք նաեւ