Տրանսպորտային քողի տակ ՀՀ տարածքային մասնատման եւ Արցախը Հայաստանի ուժային դաշտից հանելու միտումների հետեւում կանգնած է Ռուսաստանը: Մոսկվան հրադադարից հետո էլ շարունակում է Լավրովյան ծրագրի իրականացումը եւ Արցախը դրա միայն մեկ մասն է
.
2
021 յունվար 11-ին Մեղրիի օտարման մասին հայտարարության ստորագրումը ՀՀ կառավարության անունից նշանակում է հայ ժողովրդի վրա ռուս-թրքական ճնշման անշեղ ծավալում: Նույն միտումն է դրսեւորում «խաղաղարար» օպերացիայի գոտում՝ Բաքվի սադրանքը եւ ՀՀ զորախմբերը դուրս բերելու նրա պահանջը: Նշենք, որ թե՛ Մեղրիի օտարումը, թե՛ հայկական զորքերի հարցում ստատուս-քվոն խախտելը ուղղակի հակասում են 2020 նոյեմբեր 9-ի հայտարարությանը եւ ՌԴ նախագահ Պուտինի մեկնաբանություններին:
Այն, որ Մոսկվայի նպատակը հայկական պետության ոչնչացումն է եւ հայության գերակշիռ մասի տարագրումը Արեւելյան Հայաստանից, վատ է տեղավորվում հայ մարդկանց ուղեղներում: Մինչդեռ գործ ունենք հոգեվարք ապրող իմպերիայի հետ, որի համար նման նպատակների հետապնդումը «պարտադիր ծրագիր» է: Այլ կերպ փլուզվելու հնարավորություն պատմությունը իմպերիաներին չի ընձեռում. ուղղել վերջին կարողությունները առավել լոյալ, հետեւապես նվազագույնս դիմադրող, հատվածին: Հայաստանի 9/10 ոչնչացնող 1921 Մոսկովյան պայմանագիրը ռուս-թրքական նույնական ընթացքներիի արձանագրումն էր:
Հայկական քաղաքական դասը առաջինը պիտի գիտակցեր տեղի ունեցողի ողջ լրջությունը: Սակայն իր գեղամիջյան մտահորիզոնի պատճառով, «դասը» հայ հասարակության բոլոր շերտերից թերեւս վերջինն է սթափվելու: Որքան էլ դաժան հնչի, դա տեղի է ունենալու Երեւան քաղաքի կենտրոնում ռռւս-թրքական զինված խմբերի զանգվածյին վայրագություններից հետո միայն: Նիկոլ Փաշինյանի պահակազորը արդեն ընդգրկում է հայկական ծագումով կամ հայակերպ դիմագծերով համապատասխան անձնակազմեր եւ ղեկավարվում է բացառապես դրսից:
Հայաստանի պարտության շնորհիվ ռուսաստանյան ՖՍԲ-ն արդեն երկրորդ էշելոնով է ամրանում մի տարածաշրջանում, որից վաղուց գրեթե դուրս էր մղվել [Regnum, 1]
Ռուս-թրքական օկուպանտների հետ կոլաբորացիայի, այսինքն համագործակցության մեջ գտնվող կառավարությունը եւ գրպանային խորհրդարանը ըստ սահմանման կոչված են թույլ չտալ երկրում դիմադրության շարժման ձեւավորում:
Նույն խնդիրն են լուծում նոյեմբեր 9-ի կապիտուլայացիան ողջունած եւ նախկին նախագահների հետ կապված խմբակները եւ ընդհանուրի 95 տոկոսը կազմող մեդիան: Հակահայ այս կոմպանիայում առավել գեղեցիկ է նայվում Հ.Յ.Դ. հպարտ հապավումը ճակատին կրող թերուս միջակությունների խմբակը:
Առանձին, անզուգադրելի եւ անփոխարինելի դերի է հավակնում ՀՀԿ վարչակարգի դեկորատիվ խոպոպիկ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը: ՀՅԴ հետ Մոսկվայում հակահայ գործունեության դոբրո ստացած այս անձնավորությունը իր տարիքի, քաղաքական փորձի բերումով իրոք առանձին պատասխանատվություն է կրելու:
Եւ վերջապես, ռուս-թրքական թխվածքի գագաթին՝ ալ-կարմիր բալի հատիկը: ՀՀ Սահմանադրությամբ բոլոր անհրաժեշտ լծակներին շուրջ 3 տարի տիրապետած եւ երկրի անկմանը ոչ միայն չխոչընդոտած, այլ անդուլ նպաստած նախագահը: Այս մարդու գործունեության գագաթնակետն էր ստորագրության սահմանադրական իրավունքից ստորագրությամբ հրաժարվելու էպիկական գործողությունը: Նույն՝ տարիքի եւ քաղաքական փորձի բերումով լիակատար պատասխանատվությունը անխուսափելի է:
Այսպիսին է օկուպացված Հայաստանի իրական կացությունը: Տասնամյակներ շարունակ մամուլը պնդում էր, թե ի տարբերություն պետական եւ հանրային կյանքի ստվերոտ կողմերի կա մի հաստատություն, որ ենթակա չէ քայքայման: Ավաղ, նույնիսկ տեսական առումով կասկածելի այս պնդումը փլուզվեց պատերազմական իրողությանը բախվելու հենց առաջին օրը: Այո, բանակը, առաջին հերթին ավագ սպայական կազմի որակներով, ընդունակ չէ ստանձնել պատասխանատվությունը Հայաստանի համար: Հրադադարից ամիսներ են անցել եւ եթե ընդունակ լիներ՝ կստանձներ արտակարգ իրավիճակից բխող քաղաքական դերը:
Պատերազմից առավել տուժած միջին սպայական կազմը մնում է հակառուսական-հակաթրքական դիմադրության ինքնակազմակերպման միակ պատվարը: Կապիտաններն ու մայորները դեռ ասելու են իրենց խոսքը:
.
Կարդացեք նաեւ