ՀԱՅԱՍՏԱՆ

Սերիալ «Սերժ». Անվայել նպատակներով թամաշա մարտ 16 նախօրեին

| EFI

 

Թե ինչ են անում անցյալի պերսոնաժները ներկայի հրապարակ մտնելիս՝ հայտնի է վաղուց: Նրանք սրբագրում են անցյալը եւ այլ միջոց, քան դեպքերը գլխիվայր ներկայացնելը, սովորաբար, չեն ունենում: Հայաստանում ընթացիկ իրադրությունը հսկողների համար, սակայն, վայելչախոս մի մեմուարիստ ձեռքի տակ ունենալը մեծ բարեբախտություն է

.

Հ

իմա այդպիսի դեպք է: Անպաշտպան Գյումրի, անպաշտպան Սյունիք եւ Արցախ ապահոված 1921 Մոսկովյան պայմանագիրը երկարաձգելուն ծառայող Փաշինյանին պահելու Պուտին-Էրդողան-Ալիեւի մարտավարությունը ճգնաժամ է ապրում: Եռյակի վարած Նիկոլին փրկելու մարտավարությունը հանգում է ընդդիմադիր կոչեցյալ խմբի տաղտուկ ներկայացումը շարունակելուն: Տեսնում ենք 17-ի փրկիչ բռունցքը 17 ահեղ մասի տրոհվելը, լսում ենք պոպուլիստական բարձրագոչ կարգախոսներ, ահա երկրորդ նախագահի ինքնաառաջարկը եւ վերջապես՝ երրորդի հեռուստահարթակ ելնելը:

Իր շարունակական անհեթեթությամբ այս խումբը պիտի կայուն հենարան հանդիսանա Փաշինյանի համար: Լինել էությամբ դատարկ, բայց մնալ ուշադրության կենտրոնում՝ ահա կապիտուլյացիային «ընդդիմացողների» ֆունկցիան:

Մարտավարական առումով, երրորդ նախագահի երգեցիկ պարտիան այս համույթում ուրույն, եզակի է: Չէ որ հենց նրան էին մերժել, ուստի նրա աշխուժացումը գրեթե երաշխավորում է Փաշինյանի քաղաքական գոյությունը մոտակա հեռանկարում: Իսկ անցյալի բոլոր պերսոնաժներին միաժամանակ հարթակ հանելով, հեռավոր ռեժիսորները ապահովում են միմյանց վրա նետելիք ցեխի առատությունը, ինչը պիտի գրգռի, բայց կայուն հակակրանք առաջացնի հանդիսականների շրջանում:

Սա մարտավարությունն էր: Միաժամանակ, երրորդ նախագահի առայժմ բանավոր մեմուարները հետապնդում են ռազմավարական կարեւոր խնդիր՝ կենդանացնել երկու դարի ընթացքում միլիոնավոր հայերի մահվան պատճառ դարձած ռուսական «փրկչության» նարատիվը: Չափազանց բարդ խնդիր է, մանավանդ երրորդ նախագահը ունեցել է երկուս եւ կես տարի ժամանակ, որպեսզի իր մեծ փորձին համապատասխան կուռ մի օրակարգ ներկայացներ հանրությանը աղետը կանխելու համար: Հիմա նրա ամեն մի բառ կանխավ կեղծ է հնչում եւ կրում է քաղաքական ռեժիսորների անվայել գերխնդրի ակնհայտ կնիքը:

Հեռուստաելույթում իբրեւ գլխավոր փաստարկ հիշատակված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Պոպովին կարիք կա հատուկ անդրադառնալ: Հայկական ուղղությամբ վաղուց եւ բազմիցս կորսված կուսությունը վիրահատական եղանակով վերականգնելու գործողությունը, որ իրականացրեց ՌԴ ԱԳՆ-ն, իրոք հիասքանչ էր: Կարկատանի դերում ստիպված էր հանդես գալ ինքը, ռուս համանախագահ Պոպովը, որ բացակայել էր ՄԽ արեւմտյան ղեկավարների Բաքվի եւ Երեւանի այցելություններին:

Անհայտ լրատվամիջոցի անհայտ թղթակցի հարցերին տրված զարմանահրաշ պատասխանները հրապարակվել էին Լավրովյան ծրագիրը հեղինակած նախարարության մի կայքէջում, որն այսօր կա, իսկ վաղը՝ ոչ: Ինչպես ՌԴ ՊՆ խաղաղապահ քարտեզում Հադրութի հայտնի հատվածը:

Նախագահ Սարգսյանի ասածները նույնքան կարեոր են, որքան նրա մեջ բերած Պոպովինը: Այսինքն, բոլորովին կարեւոր չեն Հայաստանի դեմ սանձազերծած ռուս-թուրքական ագրեսիայի եւ 5 հազար կյանքերի կորստյան պարագային, տասնյակ հազարավոր վիրավորների, որբերի, այրիների, որդեկորույսների եւ հայրենազուրկների տառապանքների պարագային: Համատեղ ագրեսիայի վկայությունն է ռուսական մամուլում գեթ մեկ օր չմարող հակահայ քարոզարշավը [Կոմերսանտ, 1]:

Հայության առջեւ կանգնած իրողությունը հետեւյալն է. քաղաքական հարթության վրա միմյանց հրմշտող եւ դրանով իսկ միմյանց պահող դեմքերը մեկ տուփից են: 1921 Մոսկովյան պայմանագրի ժամկետի շեմին Հայաստանը ջախջախելու Լավրովյան 2016 ծրագիրը ներկայիս հանգրվանից նույն ուղղությամբ շարունակելը արդեն անհնարին է դարձել: Դրա տրամաբանական շարունակությունը  լինելու է դեպի ՆԱՏՕ Հյաստանի ձգտումը եւ ռուսական #102 ռազմակայանը Գյումրիից որեւէ ուղղությամբ տարհանելը՝ այսպես կոչված Ադբեջանը հիմա մեծ է, քան երբեք: Պատրա՞ստ է անցյալի մեր հերոսներից որեւէ մեկը այսպիսի քաղաքական օրակարգի:

Պավել Դալլաքյան, հատուկ Լրագրի համար

.

Կարդացեք նաեւ
Перевод Лрагир на русский здесь

  |