Վազգեն Մանուկյանը մարտ 6-ին կոչ արեց միանալ ՀՓՇ կազմվող-ապակազմվող-կազմվող խմբավորմանը, պաշտպանելու համար «այս հայրենիքը, ձեր հայրենիքը»: «Այս հայրենիքի» կարգախոսներն են. կեցցե փրկիչ Ռուսաստան, շնորհակալություն ամեն ինչի համար ՌԴ նախագահ, Նիկոլ՝ դավաճան: Եթե առաջադրվենք լոզունգներով՝ ահա եւ 17-ի հայրեմիքը: Ինչ է մնացել իսկական հայրենիքից առաջնորդի բուն ելույթու՞մ: Որոշ բան մնացել է, հենց դա էլ քննենք
.
Ա
նդրադառնանք ելույթի կորիզին: Պետք է արժանին մատուցել տեխնոկրատ Վազգեն Մանուկյանին. նրա ձեւակերպումները հստակ են եւ համառոտ: Այս անդրադարձը նրանց համար է, ովքեր այդ կորիզի մեջ ընդհանուր քաղաքական համապարփակ իմաստ են տեսնում: Սակայն դրա մասին՝ առանձին:
Եւ այսպես. Ա) «Մեր աչքի առջեւ մահանում է մեր պետությունը, ազգը»: Նիկոլ՝ դավաճան: Նիկոլը ուժերի ներածին չափ զբաղվեց մունիցիպալ խնդիրներով եւ թողեց բուն պետական խնդիրները նախորդների մակարդակին: Ո՞րն է դավաճանությունը այս բաժնով: Կասեք հեղափոխության հոտ անգամ չէր գալիս նրա կուրսից եւ վարչախմբից: Իսկ ինչ է, XV դարի գյուղացիական ապստամբությու՞ն պիտի լիներ: Ավաղ, դա է մեր սոցիալական հատույթը XXI-ի սկզբին, եթե լիովին տրվենք բնակչության դեմոկրատական ընտրությանը:
Բ) Գրպանի փող ու բյուջեի փող ընտրակաշառքի համար, ո՞րն է ավելի մեծ հանցագործություն: Դժվար է ասել, քանի որ նախկինում «գրպանի» փողը հիմնականում պետական մենաշնորհների «հարկադրումից» էր առաջացել, հաճախ իր կրիմինալ բաղադրիչով: Հիմա ա՞յլ է վիճակը, նույն հանցագործությունը չէ՞: Նորից Նիկոլ՝ դավաճան: Հեղափոխություն չանելը, այն պարագային, երբ ժողովուրդը նման պահանջ չէր էլ առաջադրել՝ դավաճանություն չէ: Դա դառը իրողության կոնստատացիա է, ոչ ավելին:
Գ) Պետությունը ոստիկանական է: Նախորդ ռեժիմը, որը հիմա ամբողջ կազմով ՀՓՇ-ի մեջ է ա՞յլ բնույթի էր:
Դ) Դրությունը կայունացնելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար «կձեւավորվի ինչ-որ մի կառավարություն, թողնենք դա մի կողմ, կիմանանք, որ գոնե դավաճաններ չեն լինի այնտեղ»: Ենթադրենք ՀՓՇ-ն ազնիվ միավորում է եւ, այդ իսկ պատճառով, ժողովրդի կամոք, մեծամասնություն է կազմում եւ վարչապետ նշանակում: Վարչապետը եւ կառավարությունը նշանակվելու են միտինգային հարթակի պերսոնաժներից կամ ստվերում գտնվող նախկիններից: Այս հեռանկարը՞ պիտի աչքի առաջ ունենա ժողովուրդը ընտրության գնալիս:
Առայժմ 0:4
Ե) Ինքներդ ձեզ պետք է վերահսկեք, որպեսզի կայանան արդար ընտրություններ: Վերջապես իրական, տեղին առաջարկ:
Զ) Արմեն Սարգսյանը չի կատարում իր սահմանադրական պարտականությունները: Եւս մեկ ճիշտ պնդում: Փակագծերից դուրս մնաց միայն Շուշիի անկման մասին պատասխան տալու ակնարկը: Դնովի «քֆուր» է, թե իրական տվյալ:
Է) Դիմելով բանակին՝ «պետության փրկությունը օրենքից բարձր է»: Ընդհանուր առմամբ վիճելի պնդումը հայկական հողի վրա պրոյեկտելով կարող ենք ասել, որ միանգամայն ճշմարիտ է: Երբ ինչ-ինչ նկատառումներով օրենքի տառը շարունակաբար օրենքի ոգու դեմ է օգտագործվում, պարբերաբար «ստորագրային արձակուրդի» գնում, խոսել սահմանադրական կարգի գերակայության մասին նշանակում է բաց աչքերով քայլել դեպի անդունդ:
Մյուս կողմից, պնդումը ճշմարիտ է հաստատուն բանակային կուտուրայի պարագային միայն: Այդորինակ կուլտուրան իրադրությունը հսկողության տակ առնելու ունակ զորավարներ է ծնում: ԳՇ-ն այս քայլից հրաժարվեց: Իրադրությունը զգալիորեն ավելի բարդ է, քան Վազգեն Մանուկյանի նկարագրածը:
3:4
Հաշիվը, թվում է, 17-ի ակտիվությանը միանալու առիթ է տալիս, բայց իրականում տեղի ունեցողը թվաբանությամբ չես նկարագրի: Իրական հայրենիքի առջեւ ռազմավարական ընտրությունը անհապաղ ճշգրտելու խնդիրն է՝ 200 ամյա արյոնալի շրջանից ելնելու համար: Մինչդեռ, Մանուկյանի հնչեցրած լոզունգների հայրենիքը հեռու-հեռուներում է, անունն էլ՝ ուրիշ: Այստեղ իսկական հայրենիք կա, մեզ հարազատ անունով եւ շատ ավելի հիմնային խնդիրներով, քան ոմն Փաշինյան կամ Սարգսյան փոխարինելը: Հայրենիք միավորող խնդիրը այլ է:
.
Կարդացեք նաեւ