ՀՀ ԱԺ նախընտրականի առիթով ռազմավարության եւ մարտավարության, աննկուն սկզբունքայնության եւ քաղաքական անսկզբունքության գնահատականին նվիրված վերլուծաբան Կարեն Աղեկյանի Facebook էջի գրառումը ներկայացվոււմ է թարգմանաբար եւ որորշ կրճատումներով
–
Խ
նդիրն այն է, որ ամեն ինչ պետք է գնահատել արդյունքի հիման վրա: Չկան այլ չափանիշներ, չկան այնպիսի կանոններ կամ սկզբունքներ, որոնցից շեղումը տագնապի հստակ ազդանշան կլինի: Բայց արդյունքները միանգամից չեն հայտնվում և միշտ չէ, որ պարզ է, թե որ պահին գնահատել եւ որ գործողությունները: Մեկ տարի, երկու, տաս, քառասուն տարի՞:
Երբեմն տարբեր պատճառներով հետևանքները հետաձգվում են, կուտակվում, և միանգամից ամբողջ զանգվածն ընկնում է գլխիդ, ինչպես, օրինակ, 2020-ին, որը որոշակի գիծ քաշեց «երրորդ» հանրապետության պատմության մեջ: Բայց միշտ չէ, որ այդպես է: Հաճախ [անհապաղ] լայնամասշտաբ հետաքննություն է անհրաժեշտ, բայց այս «դատավարությունը» գրեթե երբեք տեղի չի ունենում կամ քանդվում է տեղեկությունները թաքցնելու շրջանաձեւ համաձայնության պատճառով, կամ այն օբյեկտիվ չի լինում:
Ես գրեցի, որ միակ հաստատունը ինքնիշխանությունն է, տարբերակների առավելագույն ընտրություն ունենալու ունակությունը ինքնին: Բայց հետո հիշեցի հետպատերազմյա [ջախջախված] Գերմանիայի և Ճապոնիայի օրինակները: Ոմանք կասեին, թե նրանց բախտը բանեց, քանի որ անմիջապես սկսվեց սառը պատերազմը երեկվա դաշնակիցների միջեւ: Բայց, կա՞ր տարբերակ, որ չէր սկսվի:
Համենայն դեպս, որեւէ համաշխարհային ուժ կցանկանար ունենալ գերմանացի և ճապոնացի դաշնակիցներ՝ հաշվի առնելով այդ ժողովուրդների հսկայական ներուժը: Ոչ ոք չէր կարող ակնկալել, որ այդպիսի ժողովուրդները երկար ժամանակ կհանդուրժեն ինքնիշխանության կորստը: Եւ առհասարակ, այդ քանի՞ ժողովուրդ կա, որ իրեն իրոք որպես ազգ գիտակցելով, ստեղծեց ազգային պետություն (թեկուզ ծուռումուռ), իսկ հետո «խոհեմաբար» հետ սովորեց ինքնիշխանության գաղափարից:
Ոչ մի՝ դույզն իսկ բարենպաստ պայմաններում ինքնիշխանությունը վերստեղծվում է: ԵՄ-ին հղումները չեն բանում, որովհետև ցանկացած պետություն կարող է դուրս գալ Միությունից, ինչպես հեռացավ Բրիտանիան, քանի որ ցանկացած պետություն կարող է դավանել ուրույն գաղափարական հավատամք„, ինչպես Լեհաստանը և Հունգարիան. երկու դեպքում էլ [կենտրոնի] միջամտությունը չի սպառնում):
Ցավոք, հենց այն գաղափարը, որի վրա կառուցվեց Հայաստանի «երրորդ» հանրապետությունը, ի սկզբանե սահմանափակ ինքնիշխանության հասկացությունն էր: Նույնիսկ ոչ թե սպառնալիքների կամ ռեսուրսների սղության լույսի ներքո, այլ այդքան շատ տարբերակներով գործիքակազմ ունենալու նոր «քաղաքական դասի» վախի պատճառով:
Դա համեմատելի է այն մարդու վախի հետ, ով ինչ-որ կերպ մի շիշ կոնյակի համար անցել է վարորդական թեստ և առաջին անգամ դուրս եկել փողոց. Նա այդքան ուզում է, որ իր կողքին նստի ուսուցիչը և դեռ բացատրի ամեն ինչ: Եւ նա չի թաքցնում իր վիճակը ընտանիքից, ընդհակառակը, նա հպարտ է, որ խնդրին ավելի խելացի է մոտեցել, քան մյուսները:
Եւ ընտանիքը համաձայն է, որ դա ավելի անվտանգ է, որ նրանք այս կերպ գերազանցեցին բոլորին: Հետո մի գեղեցիկ օր պարզվում է, որ հրահանգիչը, [իր համար] միանգամայն հարգելի պատճառով, ինքն է կազմակերպում վթար: Եւ այս «հարգելի պատճառը» վաղ թե ուշ գրեթե անխուսափելիորեն առաջանում է նման տեսակի վարորդի և նրա վարած մեքենայի նկատմամաբ:
22.06.21
բնօրինակ
.