Հանրության զգալի մասը իրեն խաբված է զգում անկախ նրանից ՔՊ, թե Հայաստան/ՊՈՒ խմբերի կողմնակից էր ընտրություններին: Չանդրադառնանք ԱԺ նիստերի ներկայացմանը: Հեռանկարը տեսնելու համար հետեւանք-տարրերը ծամծմելու փոխարեն անցնենք պատճառներին: Նախ խմբավորենք տարրերը
–
«Ա
» շարան. մոտակա գալիք, Հայաստանի մանդատ
Ռուս-թուրքական պայմաններով կյանք Հայաստան երկրից 1915-1923 կոտորածներով մնացած «ՀՀ» ռեզերվացիայում: Ռուս-թուրքական պայմաններով կյանք Արցախ աշխարհի կռճոնի վրա: ՀՀ տարածքի մասնատում ռուս-թուրքական «կոմունիկացիոն հաղորդակցություններով» [©Փաշինյան]: Տնտեսության մեջ ռուս եւ թուրք կապիտալի գերիշխում: Ռուսի ու թուրքի ոտնատակ տարանցիկ երկիրը՝ իբրեւ ազգային իղձ: Այսպես կոչված «հայկական» պետության կազմավորում ռուսական սահմաններով եւ ուժային ներկայությամբ: Ռուսերենը՝ իբրեւ ստրուկ- վերակացու հաղորդակցության լեզու [Սյունիք]: Հայաստանը իր Իրավանով՝ «ադրբեջանցիների» հինավուրց հայրենիք:
Կա նաեւ ազգային գահավիժման Ա շարանի վրա աչք փակելու պատճառաբանությունների շարան:
«Բ» շարան. ներկա վիճակ
Քիչ ենք [Կութ] ու նույնիսկ Արեւելյան Հայաստանից 1921-ին մնացած փոքր հատվածը իրացնելու անընդունակ: Ակնան ու Քարվաճառը, առհասարակ, հայերի հայրենիքը չեն: Սեփական պետություն կառուցել նույնպես ունակ չենք՝ «արան» ու շիշն է մեր պառլամենտական փաստարկը: Շիշն էլ չէր լինի, եթե ետպատերազմյա քաղաքական համակարգը չկառուցեր օտար դեսպան Կոպիրկինը անձամբ: Բանակի շինարարության ունակ չենք՝ Դավիթ ու Վաղարշակ նախարար ենք տվել:
Անխուսափելի է արդյոք Հայաստանի մանդատը (Ա) ներկա (Բ) պայմաններում: Արդյոք ճգնաժամի պատճառը «պարտությունն» է (տես)
Բ շարանը շարունակելի է: Միշտ ստրուկ ենք եղել ու հիմա էլ հզոր տիրոջ կարիք ունենք, որպեսզի պարբերաբար տանի մեզ մարտիրոսանալու ու հետո զոհի պաշտամունք պատվաստի՝ Եղեռնի հուշարձան եւ Եռաբլուր: Մեր տնտեսական երեւակայության առաստաղը մետաղական հանքն ու ռեստորանն են: Մեր գիտական ներուժը կիսադատարկ Համալսարանն է: Մեր տեխնլոգիական մակարդակը անցյալ դարի կեսերին է մնացել: Մեզ վերագրած «էպոսը» Սասունցի Դավիթն է, որ ընդամենը պայքարեց օտար տիրակալի հարկերը սահմանափակելու համար՝ էժան գազի պես մի բանի: Մեր կրոնի ակունքները մութ են, տանում են հրեից Երուսաղեմը Տիգրան Մեծի զավթելու մ.թ.ա առաջին դարի շրջանին, իսկ ներկան անմխիթար է: Մեր մշակութային վերջին ուղենիշներից է քրդահունչ «Դուխով» պար-երգը:
Երկու շարաններում էլ հանրության համար ոչ ակնհայտ կամ առհասարակ անծանոթ տարրեր կան: Բայց եթե արժանահավատ ճանաչենք ՀՀ ԱԺ ընտրությունը, անկախության եւ ինքնիշխանության դեմ է (Ա շարան), ընդհանուր առմամբ, հանրության պատկառելի մասը, քանի որ ներկայացնում է Բ շարանի տարր-փաստարկները: Այդ մասը այսպես կոչված «նիկոլական» ջատաովների, «ընդդիմադիրների» եւ չկողմնորոշվածների կամա թե ակամա համադրությունն է, ողջ ակտիվ ընտրազանգվածը:
Նախընտրական ինչ տեխնոլոգիայով ապահովվեց ընտրողների ակտիվությունը, առանձին խնդիր է: Եթե կոպիտ բնութագրենք, ապագային վերաբերող ծրագրային խնդիրները մղվեցին 10-րդ պլան, իսկ ընտրությունը ծավալվեծ նույն սեւ ու սպիտակի շուրջ: Հոգոտ երկրորդի, իբրեւ Մոսկվայի համար առավել հարմարի: Այս հնարքը ապահովում էր ՌԴ երեք ինստրուկտաժների [4] պահանջած արդյունքը. ով էլ լիներ հաղթողը, ստանում էր միեւնույն Ա շարանը իրակականցնելու մանդատը: Կառավարության ծրագիրը երկու դեպքում էլ ստորակետի ճշտությամբ նույնն էր լինելու՝ պառլամենտում ընթերցողն էր փոխվելու:
Արդյոք անխուսափելի՞ է թուրքական գիրկը ռուսական սրընթաց անկումին հետեւող հայկական անկումը: Արդյոք անխուսափելի՞ է Բ շարանից ինքնաբերական անցումը Ա շարանի: Ոչ: Եթե այդպես լիներ, Ռուսաստանը չեր սանձազերծի 2020 թվականի Արցախյան պատերազմը Հայաստանի դեմ [Բեյդուլլա Մանաֆ, 5]: Այժմ, երաշխավորված կործանումից խուսափելու հնարավորությունները տեսնելու համար անհրաժեշտ է եւս մի քընի քայլ կատարել դեպի խնդրի հիմքը: Մինչ այդ, ծավալվող հայկական ողբերգության ֆոնին, առաջարկում ենք ուշադիր դիտել ընդամենը մեկ րոպեանոց հոլովակը, որ վերաբերում է թուրքական «հինավուրց քաղաքակրթության» պայծառ ապագային Կրեմլի խտացած պատկերացմամբ:
շարունակելի
կարդացեք նաեւ ՝
Նէ օլդու, Պաշինյան*, Խանկենդին ի՞նչ եղավ (Մաս 1)
նաեւ ՝
Ազգային նոր ապշանք. ԱԺ 8-րդ՝ «մահապարտների» գումարում
.