Սեպտեմբեր 29-ի Սոչիի հանդիպումը վկայում է ռազմավարական հեռանկարով հարցերի, Ղրիմի, Լիբիայի, Սիրիայի, Ուկրաինայի շուրջ կողմերի սկզբունքային սպառումը: Մեկ բացառությամբ՝ Հայաստանի: Այս հանգամանքը մեզ պարտադրում է հրատապ եզրակացություններ անել 1921 Կարսի պայմանագրի ժամկետի սպառման նախօրեին
–
Ի
նչպես եւ պիտի հետեւեր 2020 նոյեմբերի 9-ին հավատարիմ Երեւանի դիրքորոշումից, Հայաստանի վրա ճնշման ընթացքը Սոչիում եւս մեկ զարկ ստացավ: Բալզակյան «շագրենի կաշվի» պես կծկվող Հայաստանը մնում է իբրեւ Մոսկվայի եւ Թուրքիայի համաձայնեցված գործողության գլխավոր տիրոույթ՝ ավելի կարեւոր քան գազի վաճառքը, զենքը, ատոմային եներգիան կամ ԱՄՆ հետ քաշքշուկը: Երկուսի համար էլ Հայաստանը գոյութենական եւ անմիջական սպառնալիք է:
Որքան ավելի մշուշոտ է Ռուսիայի ապագան, այնքան ավելի հստակ է լինելու Հայաստանը վերացնելու ցանկությունը, քանի որ հայ պետականության նույնիսկ սաղմը մահացու է հյուսիսային հսկայի համար՝ անդ որում ավելի քան Թուրքիայի: Արաջինը էքսպանսիայի ավյունը 1988-ից սպառած միավոր է: Աշխարհագրական եւ պատմական հանգամանքների բերումով, անգամ տասնապատիկ մեծ Ուկրաինան Մոսկվայի համար Հայաստանի գոյութենական կարեւորություն չունի: Այս երկու՝ ռուս-թուրքական համագործակցության տիրույթ Հայաստանի եւ այդ տիրույթ-երկիրը վերացնելու ընթացքներն են, որ որոշում են տեղի ունեցողի հակասական թվացող դինամիկան: Հայաստանը ներկայիս վարչախմբով խթանում է ընթացքը, հաճախ ավելի, քան կցանկանային դրա նախաձերնողները:
Արցախի եւ Սյունիքի դրությանը զուգահեռ դիտարկենք դրան ամուր շաղկապված սիրիական իրավիճակը: Նկատենք, որ [YS, 1] թուրքական մամուլը ՀՀ, Արցախի եւ սիրիական խնդիրները միշտ միասնական եւ, նույնիսկ, նույնական է տեսնում՝ լավ պատկերացնելով երկուսի ածանցյալ բնույթը «Հայաստանի խնդրից»: Մի բան, որ հայ հանրության համար նույնիսկ 2020 սեպտեմբեր 27-ից հետո տակավին տարակուսելի է՝ խորթ եւ նույնիսկ զայրացնող ու մերժելի: Սիրիան հրեն ուր, մենք ու մեր «բեստկեն» ուր:
Խոսել կառավարող շրջանակի քաղաքական ըմբռնման մասին առհասարակ ավելորդ է: Եթե հանրությունը իր զանգվածի մեջ գավառցի է հիմնականում, ապա կառավարողները խորը գավառցի են բացառապես եւ այս խնդիրները նրանց մտահորիզոնից հազարավոր մղոն հեռու են՝ այլ մոլորակի վրա: Այս իմաստով, պարզամիտ ժողովրդին հարազատ «բանահյուս» Նիկոլ Փաշինյանը իդեալական ընտրություն է ողբերգական թատրոնի համար, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Էլչիբեյն էր:
Միջամտելով Միջին Արեւելքում 2015-ին, Մոսկվան փորձեց փակուղի մտած հայկական խնդիրը թողնել իր խորը թիկունքում եւ փոխազդել Թուրքիայի հետ «ոչ հայկական», «ոչ 1921» չակատում, ինչը չէին թաքցնում ռուս մասնագետները: Այժամ Սիրիայի կառավարության հետ Ռուսաստանի խնդիրները մնում են օրակարգի վրա այն բանից հետո, երբ Թուրքիան Սոչիում հրաժարվեց դուրս բերել զորքերի Իդլիբ նահանգի գերեկշիռ մասից, ինչը պնդում էր Դամասկոսը: Փոխադարձաբար, Մոսկվան որեւէ կերպ չարձագանքեց քուրդ PKK եւ YPG զինյալներին Թուրքիայի հարավում եւ Սիրիայի հյուսիսում սաստելու թուրքական պահանջներին: Վերջին պահանջը ավելի վաղ արձագանք էր գտել Վաշինգտոնում:
Հնարավոր է, որ Անկարայի կողմից M4 մայրուղու ապարջափակումը Իդլիբում այն մասնակի միակ համաձայնությունն է, որին հաջողվել է հասնել Սոչիում: M4-ը ծովափնյա Լաթակիան, Իդլիբ քաղաքը, Հալեպը եւ ալ-Բաբն, Մանբիիջը ու արեւելքում հայաբնակ ալ-Կամիշլին միմյանց կապող ռազմավարական ավտոմոբիլային մայրուղին է:
Մոսկվա-Անկարա մասնակի անհամաձայնության դրսեւորում հանդիսացող թուրքական ետքաշումը Իդլիբում բնական կերպով կապվում է ռուս-թուրքական համաձայնությանը Հայաստանի շուրջ: Գործում է համաձայնությունը՝ անհամաձայնության դիմաց տրամաբանությունը: Մոսկվան, ի դեմս թե ակներեւ նեւրաստենիա ցուցադրած Պուտինի, թե ԱԳՆ խոսնակի, պնդեց միայն դելիմիտացիա, միայն «Զանգեզուրի միջանցք», ոչ մի կարգավիճակ: Թուրքական կողմը, ի դեմս խոսնակ Քալընի, ավելացրեց՝ «նաեւ խաղաղ պայմանագիր»:
Այսպիսով, այն դեպքում, երբ Սիրիայի հարավային Դար’ա շրջանում ռուսական վարձկան ահաբկիչների վրա գրոհած [Եզերք, 2] եւ ԱՄՆ հետ կապեր հասատող [Եզերք, 3] Բաշար Ասադը հասնում է երկրի հարավի եւ հյուսիսի հետզհետե ազատագրման, խնդիրներից շվարած Նիկոլ Փաշինյանը անցել է իր համար միակ մատչելի զբաղմունքներին՝ գունագեղ շոու, բռնե-ազատե, տնտեսական ռեյդինգ: Մինչ բանակը կազմալուծվպիմ է ռուսական սցենարով [Եզերք, 4] Հայաստանը կծկվում է դեպի Հանրապետության Հրապարակ: Դա տեղի է ունենում ձեռնասուն փորձագիտության «սպասելու եւ ժամանակ շահելու» կոչերի ներքո: Երեւանյան զլմ-ները, իրենց լեզվով ասած՝ հենց այդ «մասով» են մասնակցում համընդհանուր անկմանը: Ակնհատ է, որ բեկման հարցում հապաղումը անթույլատրելի է:
.
Ալիեւ Պուտին Նեթանյահու հեռակա կապի մասին կարդացեք
Ալիեւը սպառնում է «նորից ջարդել հայկական ֆաշիզմի գլուխը»
Կարդացեք նաեւ՝
Դեպի Սոչի. Աքարը եւս «բացում» է Հայաստանի դեմ ռուս-թուրքական մոբիլիզացիան