Եթա հավատալ արտգործնախարար Դավիդ Զալքալիանիին, Վրաստանը որորշել է միանալ 3+3 նախաձեռնությանը, ինչը պատշաճ ուշադրության առայմ չի արժանացել հայերի շրջանում: Պաշտոնական Թբիլիսիի առավելապես տնտեսական փաստարկները, որ չեն կարող համոզել վրաց ժողովրդին, բայց միանգամայն բավարար են դյուրահավատ հայերի համար, շրջանցում են իրողությունը
–
Ի
սկ իրողությունն այն է, որ այսպես կոչված «Հայաստանի Հանրապետության» իշխանությունների եւ կովկասաբնակ հայ համայնքի ջանադիր մասնակցությունը ռուս-թուրք-հրեա շրջանային ստրատեգիային լայն հեռանկար է բացում «Նոր Կովկասի» ձեւավորման համար: Այդ ստրատեգիայի շրջանակում Վրաստանի տեղի խնդիրը, ըստ երեւույթին, մոտ է սկզբունքային լուծմանը: Ո՞րն է առավել հավանական բանալին:
Ճիշտ այնպես, ինչպես հիմա դիտորդի հայացքով հետեւում ենք Արցախի, Գեղարքունիքի եւ Սյունիքի օտարմանը, շուտով ականատես ենք լինելու «ՀՀ» կազմաքանդման հաջորդ դրվագների: Մոսկվա-Անկարա-Երուսաղեմ հակահայ-հակաիրանյան կոալիցիայի ֆայլերում «Նոր Կովկաս» անվանումը կրող 3+3 ժամանակավոր կառույցը չունի արտաքին սնուցման հուսալի ռեզերվներ եւ կարող է ապավինել միայն աշխարհաքաղաքական տեղական հումքին, որի միակ հայտն էլ ներկայացրել է հայ ժողովուրդը: Երկիրը «պահեստամասերի» կազմաքանդելու օգտին իր որորշումը հայ ժողովուրդը կայացրել է 2021 հուլիսի 20-ին, երբ ԱԺ ընտրություններին մասնակցածների գրեթե 100%-ը քվեարկել է «Նոյեմբեր 9» Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան ռուսանպաստ տրիդեմի օգտին: Ընտրակաշառքին, ադմինիստրատիվ ռեսուրսին հղող վերապահումները չեն փոխում պատկերը, քանի որ ընդամենը վերաբաշխում են թեկնածուների մասնաբաժինները գրեթե 100% հավանության ներսում: Ազգը անպատրաստ գտնվեց հոգեբանական եւ քաղաքական պատերազմին, որ բազմապատիկ ավելի դաժան է քան իր դեմ սովորական զենքերով մղվածը:
5000 զոհ տալով ու Եռյակի մերձկասպյան պրոքսիի ողնաշարը կոտրելով, մենք որոշեցինք, որ հանուն հայրենիքի մարտնչելը անհեթեթ բան էր՝ «արժանապատիվ եւ դարակազմիկ» խաղաղության տեսանկյունից ավելի ձեռնտու է մեկընդմիշտ հրաժարվել ազգային ինքնության անտանելի բեռից: Այլ կերպ ասած, վերածվել Լեւոն Տեր-Պետրոսյանի երազած «սովորական ժողովրդի»: Անհարմար հարց է ծագում, թե սովորական ժողովուրդը ինչ գործ ունի այս «անսովոր բանուկ» խաչմերուկի վրա: Ճիշտ է. ոչ մի գործ: Ահա եւ հասնում ենք առաջին նախագահի տեսական «բեղուն» պրպտումների ավարտական հանգրվանին:
Հայ ժողովրդի վերջին առաքելությունը իրականացնելու են Նիկոլ, Ռոբերտ եւ Սերժ արժանի զավակների ազգընտիր երեսփոխանները՝ թվով գրեթե 107: Չնչին բացառությամբ բոլորն են: Թե ինչ է լինելու արժանիների եւ նրանց երեսփոխանների ճակատագիրը, երբ «ՀՀ» անունից պայմանագրեր ստորագրվեն եւ վավերացվեն, դժվար չէ պատկերացնել: Համերգի պատվիրատուները հազիվ թե խնայեն որեւէ մեկի՝ չէ որ նրանք այլեւս պետք չեն գալու եւ չափից ավելի բան գիտեն: Սրանք տեխնիկական մանրամասներ են, որորնք Հայաստանի վերացման գործի վրա որեւէ ազդեցություն չեն ունենալու, պարզապես հետաքրքրական կլինեն ապագա ուսումնասիրողների համար:
Ազգը անպատրաստ գտնվեց հոգեբանական եւ քաղաքական պատերազմին, որ բազմապատիկ ավելի դաժան է քան իր դեմ սովորական զենքերով մղվածը
Տեխնիկական մանրուքների շարքից է նաեւ ադրբեջանական անկլավների եւ Բերձորի իրավական վերադարձը Բաքվին: Թերեւս, ապագա այս դրվագը արժանի էլ չէր հիշատակման, քանի որ իրականացման պահին այն արդդեն դուրս պիտի լինի հայ հանրության մնացորդների ուշադրության դաշտից: Այդ դեպքում, ի՞նչն է ունակ հուզել հայերին:
Թերեւս, այս մեկը հուզի: Իր կծկման հետեւանքով Կովկասից հեռանալու ընթացքում Ռուսաստանին բացի Հայաստանի վերացումից հետաքրքրում է դեպի ՆԱՏՕ ձգտող Վրաստանի չեզոքացման խնդիրը: Այս ուղղության վրա աբխազական եւ օսեթական ռեզերվների վերադարձը խիստ անցանկալի կլիներ ՌԴ համար՝ Դոնբասի ճակատի վրա հնարավոր բացասական անդրադարձի պատճառով: Ռուսական մասնակցությամբ 3+3 թուրքական եւ իսրայելական սխեմայի իրականացման համար մնում է միայն հայկական ռեզերվը, որը ինչպես համոզվում ենք, ունիվերսալ շտեմարան է շրջանում աշխարհաքաղաքական ձեւափոխությունների համար: Ի տարբերություն 1921 թվականի Կարսի, Մոսկվան այժմ ունի զորեղ փաստարկ. իրենց ճակատագրի «պողպատը» հայերը իրենք են կռել: Սա ավելի ուժեղ փաստարկ է, քան նախագահ Պուտինի հնչեցրած «հայերը չցանկացան ճանաչել Ղարաբաղը, մենք ինչու պիտի ճանաչեինք» բանաձեւը, քանի որ հղում է միջազգայնորեն ընդունելի իրավական գործողության՝ ազգային ընտրություններին, այլ ոչ վիճելի մի քայլի ինչպիսին էր Ղրիմի ճանաչումը 2015-ին:
Նկատենք, որ լայնամասշտաբ 3+3-ը Ռուսաստանի համար ճարահատյալ է, քանի որ խորհրդային 1+3-ը անհասանելի է նարկա պայմաններում: Ուստի «Նոր Կովկասի» ճանապարհին Մոսկվան դիմելու է զանազան մանյովրների, որորնց նպատակն է թույլ չտալ Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան եւ, մանավանդ, Իրան-Հայաստան-Վրաստան առանցքների առաջացումը, որոնք ինքնաբերաբար եւ գրեթե անմիջապես քաղաքական իմաստով դուրս են մղելու Մոսկվային Հարավային Կովկասից՝ նույնիսկ Արցախի օկուպացիայի պայմաններում: Այս մանեւրումների դաշտը Հայաստանի Հանրապետության, բայց ոչ «Հայաստանի Հանրապետության» դիվանագիտության ասպարեզը կարող էր լինել:
Անկախ Վրաստանի Հանրապետության խորհրդայնացմանը վճռորոշ մասնակցության դիմաց 1921-ի հուլիս 7-ին հայաբնակ Լոռու բրիտանական չեզոք գոտին ՎԿՊ(բ) Կավբյուրոյի պլենումի որորշմամբ վերագրվեց Խորհրդայն Հայաստանին: Հայաբնակ մեկ այլ շրջանը՝ Արցախը, ինչպես հայտնի է, այլ ճակատագիր ունեցավ: Այժմ Մոսկվայի համար եկել է ժամանակը Թբիլիսիին գայթակղել ստատուս-քվոյի վերանայումով եւ, դատելով վրաց արտգործնախարարի անհոդաբաշխ փաստարկներից, այլ բան, քան այս նյութի վերնագրի գործողության խոստումը չէր կարող համոզել Թբիլիսիին քայլ անել դեպի 3+3 ձեւաչափ, որը առնվազն հետաձգում է ՆԱՏՕ-ին փարվելու հեռանկարը: Բնականաբար ատլանտյան ինտեգրացիայի հետաձգումը ժամանակավոր է, ինչպես եւ ինքը երերուն ֆորմատը: Ինքնավերացման հայկական համազգային որոշումն է որ, կարծես, միակ մշտականն է այս պահին Կովկասում:
Ե.Գ. Վրաստանի ԱԳՆ հոկտեմբեր 9-ին հերքել է իր իսկ նախարարի հայտարարությունը, ինչը խոսում է խնդրի շուրջ բազմակողմ մանեւրումների լայն «ամպլիտուդի» մասին:
.
Կարդացեք նաեւ
Սոչի 2021, Փաշինյանը ձգում է պարանը Հայաստանի վզին
Ալիեւ Պուտին Նեթանյահու հեռակա կապի մասին կարդացեք
Ալիեւը սպառնում է «նորից ջարդել հայկական ֆաշիզմի գլուխը»