ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Չենք թողնի Հայաստան վերգտնեք. Կամ «Կարս-2» ռեզերվացիա, կամ…

 

Արարատն ու Արեւմտյան Հայաստանը հայերից հսկող հետխորհրդային «վիշապը» ծագումով երիցս հայ է  |

 

Հայաստանի շուրջ առաջացած աննախադեպ աշխուժությունը ուղիղ կապված է Կարսի 1921թ. պայմանագրի ժամկետի սպառման հետ: Սակայն, նման կապի մասին ոչ պաշտոնական, ոչ էլ անպաշտոն հիշատակումներ մենք չենք գտնի: Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերի ուղիղ հիշատակումը ինչու՞ է կրում խիստ ընտրողական բնույթ՝ ընդհուպ կատարյալ լռությունը: Ինչպիսին էր եւ ինչպիսին է Թուրքիայի եւ Ռուսաստանի գոյության բանալի-փաստաթղթերի բովանդակային կարգավիճակը այժմ

Ն

ախ եւ առաջ, իբրեւ իրողություն պետք է ընդունենք, որ 1921թ. Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերի ժամկետների եւ կից կարեւոր այլ հարցերի շուրջ պահպամվում է դրանց ստորագրող կողմերի եւ այդ փաստաթղթերի վրա հիմնված 1923թ. Լոզանի պայմանագրի համապատասխան բաժինների համար պատասխանատու արեւմտյան տերություների «հրապարակային լռությունը»: Հրապարակայնության խնդիրը էապես տարբեր է Հիտլեր-Ստալին 1039թ. պակտից, որը հրապարակվեց նախ 1945-ին Արեւմուտքի կողմից, ապա, հարկադրաբար՝ 1989-ին Մոսկվայի: Փաստ է, որ Մոսկովյան պայմանագրի երկարաձգման 25 ամյա ցիկլերը այս կամ այն կերպ հաստատվում են Թուրքիայի եւ Ռուսաստանյան Դաշնության (ԽՍՀՄ) մի շարք համատեղ գրավոր եւ բանավոր հայտարարությունների առկայությամբ: Այդ պայմանագրերի իրավական ուժի առավելագույն՝ 100-ամյա ժամկետի ավարտն է վկայում 2020թ. Արցախյան պատերազմը, որի թիրախը Հայաստանն ու Իրանն էին՝ իբրեւ անցյալ դարասկզբի համապատասխան կարգավորումների օբյեկտներ: 

Լռության հիմնական պատճառները երեքն են: Նախ /ա/, դա պայմանագրերի հույժ կարեւորությունն է հետագա զարգացումների համար, ինչպիսիք էին Հիտլեր-Ստալին հարաբերությունների բարդացումը 1940-1941 թվականներին, Իրանի հյուսիսի 1941-1946թթ. խորհրդային օկուպացիան, Թուրքիայի հանդեպ 1945-1946թթ. խորհրդային հողային պահանջները եւ, ի պատասխան դրան, Ճապոնիայի 1945թ. ատոմային ռմբակոծությունը, ինչպես նաեւ նույն թվականի ԽՍՀՄ ռմբակոծության «Անթինքբլ» ծրագիրը, Կորեայի պատերազմին Թուրքիայի մասնակցությունը, ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը, 1961թ. Կարիբյան թնջուկը Թուրքիայում եւ Կուբայում տեղադրված հրթիռների կապակցությամբ, Կիպրոսի հյուսիսի 1974թ. թուրքական օկուպացիան, խորհրդային իշխանության 1988թ. անկումը Հայկական ԽՍՀ տարածքում եւ Արցախի ազատագրումը 1994-ին: Կարսով ծնված ԽՍՀՄ ավարտը անփառունակ էր: Արցախյան երկրորդ պատերազմի մասին արդեն նշեցինք: 

Լռության երկրորդ /բ/ պատճառը՝ մեկ ժողովրդի նկատմամբ աննախադեպ ոճրագործության հանգամանքն է, որ իրենից ներկայցնում են Մոսկովյան, Կարսի եւ Լոզանի պայմանագրերը: Դրանց մշակումն ու կնքումը այլ բան չեն, քան հայերի բնաջնջման եւ հայրենազրկման արդարացում եւ նոր հրահանգ մեկ փաթեթի մեջ: Նման ոճրագործութան մասին հիշատակումները միջազգային բարդ իրադաձությունների ծիրում ինքնըստինքյան պետք է միջազգային քաղաքական եւ իրավական հետեւանքների հանգեցնեին, որոնք նույնքան նշանակալից պիտի լինեին, որքան վերեւ թվարկած պատկառելի ցանկն է: 

Անտեսվում է պայմանագրերի կնքման ռուսական՝ ոչ թե թուրքական նախաձեռնության կարեւորագույն հանգամանքը

Այս երկու /ա/ եւ /բ/ հիմնական պատճառները արդեն «հուսալի» խոչընդոտ են հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման առջեւ: Խորը քննության կարիք չկա հասկանալու համար, սակայն, որ կրավորական, ձայնազուրկ իր դիրքով եւ միջազգային կյանքից կամովին հեռանալու որոշմամբ Հայաստանը եւ հայ ժողովուրդը դատապարտված են ոչ միայն հաշտվելու անցյալ 19-20-րդ դարաբաժանի կորուստների հետ, այլ եւ ընթանալ իրար հետեւող նոր կորուստների ճանապարհով: 

Եթե անցյալ դարասկզբին դա տեղի էր ունենում եղեռնը նախաձեռնողների կողմից նոր, «եղբայրության կարմիր դարաշրջանի» խոստումներով, որի համար էլ իբր, անհրաժեշտ էր հենց հայ ժողովրդի «ժամանակավոր» զոհողությունը [Պրավդա, 1], ապա հիմա խոսքը նոր խոստման մասին է՝ բարեկամության եւ «խաղաղության դարաշրջանի» [Փաշինյան, 2]: Հիշենք, որ Կարսի պայմանագիրը կոչվում էր «բարեկամության պայմանագիր»: 

Միջազգային լռության երրորդ /գ/ պատճառը տուժող միակ կողմի՝ Հայաստանի դիրքորոշումն է, որ իրավունքից եւ պահանջից լիակատար հրաժարում է մարմնավորում: Ինչի մասին պիտի խոսվի, եթե պահանջ չկա: Ինչի մասին խոսվի, եթե պահանջող չկա: Այսպիսով, լռության /գ/ պատճառը գործում է /ա/ եւ /բ/ պատճառների կոնսոլիդացիայի օգտին: Ավելին, հայ պատմագիտությունը կրկնում է խորհրդային եւ ետխորհրդային շրջանների ռուսական պատմագիտության կոպտագույն կեղծիքները, ընդ որում, դրանց թանձրացած տեսքով: Նախ եւ առաջ, անտեսվում է պայմանագրերի կնքման ռուսական՝ ոչ թե թուրքական նախաձեռնություն լինելու կարեւորագույն հանգամանքը: Պայմանագրերի հայ քննադատության կողմից անբավարար է նաեւ անդրադարձը դրանց նախապատրաստության ժամանակագրությանը: 

Միայն պրոակտիվ դիրքը կարող է պաշտպանել հայ ազգին բնաջնջումից, որ հետեւանք է մի քանի դար տեւող օտարապաշտ քաղաքականության: Նախաձեռնող լինելու համար անհրաժեշտ է նախ եւ արաջ կամք, այնուհետեւ՝ իմացություն եւ քաղաքական հմտություն: Կաշխատենք մի քանի հրապարակում նվիրել ներկա եւ գալիք իրադարձությունների վրա հակահայ պայմանագրերի հնարավոր ազդեցությանը, ինչպես նաեւ առայժմ չհրապարակված կարեւորագույն հանգամանքների ներկայացմանը:

.

Կարդացեք նաեւ
Ըստ Բաքվի եւ Մոսկվայի, անզեն Հայաստանը այսուհետ հարատեւ է

Ալիեւ Պուտին Նեթանյահու հեռակա կապի մասին կարդացեք
Ալիեւը սպառնում է «նորից ջարդել հայկական ֆաշիզմի գլուխը»

  |