ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ազգային անարգանք Մոսկվայում. Ինչ էր պակասում հայ հովվապետին

 

Ռուս հոգեւորականը ընթերցում է հայերին «ադրբեջանցիների հետ հավաերժ համակեցության» դատապարտող հայտարարությունը: Մոսկվա, 2021 հոկտեմբեր 13, Դանիլովսկի վանահամալիր   |  MP

Ուղղափառ հավատքի ջահը բարձր եւ վառ պահելու փոխարեն Գարեգին Բ կաթողիկոսը Մոսկվայում ստորագրել է կրոնի անարգանքի եւ ազգայն նվաստացման մի հայտարարություն: Առկա է 1921-ին Կարսի պայմանագրի կնքման օրը որեւէ ստորությամբ «նշելու» մոսկովյան հիվանդագին մարմաջը: Ածանցյալ եկեղեցու հոգեւորականի արբիտրաժը հայ հոգեւոր առաջնորդի հանդեպ, առհասարակ, անթույլատրելի էր

Ս

տորագրված հայտարարությունը Բաքվի պահանջով չի ընդգրկել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը [РПЦ офиц, 1] եւ վերաբերել է անհայտ մի ազգի, անտեր հողի, անանուն «հուշարձաններին»: Ռասիստական կեցվածքով հայտնի, կասկածելի համբավով անձնավորության հետ «վեճի» դատավոր էր հանդիսանում իր երկրում ոչ պակաս պարսավված եւս մեկ հոգեւոր անձ: Այս վերջինը հովանավորում է Արցախում հայ հազարամյա եկեղեցիների վերածումը ռուսականի՝ պատճառաբանելով դա «Ադրբեջանում [իմա Արցխում] ռուս զբոսաշրջիկների եւ զինվորականների հոգեւոր կարիքներով» [Ալեքս. եպս., 2]: Առավել էականը, սակայն, այլ բան է. ռռւս հոգեւորականը դատում էր հայ հոգեւորականի, ինչը հանդուրժելի չէր մինչ այժմ հայ կաթողիկոս հանդիսացած որեւէ այրի համար: Նման դատաստան երբեք չի եղել, կարմիր գիծ է զանցվել:

Նկարագրածը ազգային եւ հոգեւոր անարգանք է, որի խորությունը, ըստ երեւույթին, բավարար չափով չի գնահատվել Էջմիածննի հովվապետի կողմից: Նոր ժամանակներում Տիեզերական ուղղափառության աննախադեպ ճգնաժամը, որ առաջացավ Կոնստանդնուպոլսի վրա Ռուսասանի վայրագ գրոհով, լայն ասպարեզ էր բացում հայ հինավուրց ուղղափառության առջեւ: Այդ ժամանակ էր, որ Մոսկվան ծափահարությամբ ընդունեց Թուրքիայի որոշումը մզկիթի վերածել հայ եւ հույն հոգեւոր սխրանքի տաճար Ագիա Սոֆիա աթոռանիստը [Պեսկով, 3]: Մինչ ի հեճուկս Հունաստանի Կրեմլը կառուցում էր այսպես կոչված «ուղղափառ Վատիկանի» կամ «Տիեզերական ուղղափառության նոր (այն է ոչ Կ.Պոլիս) մայրաքաղաքի» աղոթատունը Սերգիեւ Պոսադ քաղաքում ու խորանի մեջ Վլադիմիր Պուտինի եւ Սերգեյ Շոյգույի սրբապատկերները զետեղում, Սուրբ էջմիածինը հնարավորություն ուներ եղբայրական ձեռք մեկնել Կոնստանդնուպոլսին: Բայց չարեց, փոխարենը հնազանդվեծ Մոսկվային [Գարեգին Բ, 4] եւ իբրեւ երախտագիտություն շուտով «հատուցվեց» Արցախում անարգվող սրբավայրերով: 

Միջին Արեւելքի, առհասարակ Արեւելքի՝ պետականությամբ օժտված ժողովուրդներին միավորող ուղղափառ խոշորագույն եկեղեցին՝ հայկականը ենթարկվեց իր հավատքին դրժող մոսկովյան հերձվածողներին: Մինչդեռ, ինչպես եւ վաղ միջնադարում՝ Բալկաններից եւ Կոնսնդնուպոլսից մինչեւ Կեսարիա, Անտիոք եւ Մեծ Հայք, հիմա էլ հայ հոգեւոր դասը կարող էր առաջնորդել եւ միաձուլել ուղղափառ մյուս «ազգային» համայնքներին՝ թույլ չտալու կեղտոտ քաղաքական նկրտումների քայքայիչ արշավները: Հայ եկեղեցին պիտի ինքը արդար դատեր ու հարթեր Կոնստանդնուպոլսի եւ Մոսկվայի կնճիռը: Չարեց: Փախարենը հիմա դատվեց հայի հազարամյա վաղեմության սանիկի կողմից՝ ուղղափառ եկեղեցու հայ հիմնասյուն Ֆոտ պատրիարքի 867 թվականի հոգեւոր մանուկ, ապագայում ռուսական անվանված եկեղեցու ձեռամբ: Դատվեց անանուն, անգիր-անգրականություն ինչ-որ ցեղախմբերի հետ ռուսի իսկ սարքած «վեճում»: 

Առկա է 1921-ին Կարսի պայմանագրի կնքման օրը որեւէ ստորությամբ «նշելու» հիվանդագին Էդիպյան բարդույթի կլինիկան: Կաթողիկոսը չգիտե՞ր ինչ է հոկտեմբեր 13-ը հայ պատմության մեջ

Հռոմեից Արեւելյան կայսրության հայ կղերն էր, որ շուրջ 4 դար կրթեց ռուսին, հայ Կյուրեղն ու Մեթոդիոսն էին սլավոններին գիր ու Աստծո խոսք ճանաչելու այբուբեն ընծայել: Վերջապես հայ կայսրերն էին, բյուրոկրատիան ու զինվորականությունը դարեր շարունակ պատվաստում ժամանակի ամենակատարյալ, բյուզանդական պետական համակարգի տարրերը հեթանոս վարնաք ու սլավոն ժողովուրդին՝ ապագա ռուսներին (հին գերմ. rouser – մակույքի թիավարող – հեղ.): Սա նրանց համար է ասվում, ով նախագահ Պուտինի կուռք, փիլիսոփա Իվան Իլյինին կապկելով մեզ է համոզում հայի «ոչ պետկան ժողովուրդ» կեղծ թեզով: Հայ կայսրերից շատերը, ի դեպ, իբրեւ Աստծո ընտրյալներ ի պաշտոնե գլխավորում էին Տիեզերական ուղղափառ եկեղեցին, բայց «ընտանեկան եկեղեցում» շարունակում էին կատարել մեծհայքյան ուղղափառության կարգը:

Կարող էր հայ հովվապետը խուսափել իր հավատքի եւ ազգի նման անարգանքից: Համոզված ենք, կարող էր: Բոլոր վերապահումներով հանդերձ, նա ուներ բավարար աջակցություն հավատացյալների կողմից, այդ թվում ռուսաստանյան հայերի, չգնալու դատաստանի Մոսկվա: Ժողովուրդը նրան կաջակցեր ու կարիքի դեպքում նաեւ կպաշտպաներ: Հավանաբար, կաթողիկոսը կասկածում էր, վստահ չէր ավազանի աջակցությանը: Ավաղ, Մոսկվայում տեղի ունեցածից հետո դա արդեն իրոք կասկածելի է: Եղածը փոխադարձ վստահության ու հավատի պակասության արդյունք է:

.

Կարդացեք նաեւ
Ալավերդին՝ Վրաստանին. 3+3-ի գլուխկոտրուկը լուծում է պահանջում

Ալիեւ Պուտին Նեթանյահու հեռակա կապի մասին կարդացեք
Ալիեւը սպառնում է «նորից ջարդել հայկական ֆաշիզմի գլուխը»

  |